ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավթաշենի նախկին թաղապետ, քպական Միքայել Թումասյանը զրպարտություն է որակել հայտարարությունը, թե ինքը շինարարություն իրականացնող է. Գործը հասել է դատարան 02/16/2022 19:21 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, այսօր կայացել է Դավթաշենի նախկին թաղապետ, այժմ՝ «ՔՊ»-ական պատգամավոր Միքայել Թումասյանն ընդդեմ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Արսեն Նիկողոսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Հայցադիմում ներկայացնելու պատճառը եղել է ապօրինի շինությունների քանդման վերաբերյալ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Մասնավորապես, Նիկողոսյանը, անդրադառնալով քանդման գործընթացներին, գրել է, որ նույն ժամանակահատվածում, երբ կոտրում են հասարակ քաղաքացիների շենքերը, շինությունները, տեղի է ունենում մի շինարարություն, որն ըստ իր տվյալների՝ իրականացնում է Դավթաշենի թաղապետը։ Դրանից հետո Նիկողոսյանը քննադատական խոսքեր ուղղել իշխանություններին, անդրադարձել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Միքայել Թումասյանը նշվածը համարում է զրպարտություն և հայցադիմում է ներկայացրել դատարան։ Ըստ հայցվորի՝ զրպարտություն է հանդիսանում «Միքայել Թումասյանը այս պահին իրականացնում է շինարարություն» նախադասությունը, որը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը։
Այսօր կայացել է նախնական դատական նիստ, որի ընթացքում հստակեցվել է հայցի հիմքը, առարկան, ինչպես նաև՝ պատասխանող կողմը ներկայացրել է առարկությունները։
Պատասխանող կողմից ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով պատասխանի հիմքերը, նշեց, որ գրառումն իրենից հանրային գերակա շահ է ներկայացնում, այսինքն, այն տեղեկատվությունն է, որը հետաքրքրում էր հասարակությանը և հասարակությունը պետք է տեղեկացված լինի նման հարցերի վերաբերյալ, Նիկողոսյանն էլ՝ որպես ընդդիմադիր գործիչ, իրավունք ունի հանրության հետաքրքրող հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քննադատել և այլն։ Ըստ պատասխանող կողմի՝ «Միքայել Թումասյանն այս պահին իրականացնում է շինարարություն» արտահայտությունը որևէ կերպ չի կարող համարվել զրպարտություն, որովհետև զրպարտությունն այն փաստացի տվյալներն են, որոնք սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
«Ենթադրենք՝ Միքայել Թումասյանը չի իրականացնում շինարարություն կամ իրականացնում է։ Արդյո՞ք շինարարություն իրականացնելը կարող է արատավորել անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ նսեմացնել նրան հասարակության աչքում»,- նշեց Անահիտ Սարգսյանը։
Պատասխանող կողմը նաև հիշեցնում է, որ հանրային, քաղաքական գործիչները պետք է հանդուրժող լինեն քննադատությունների հանդեպ, նաև՝ այն խոսքի հանդեպ, որը կարող է բարեհաճությամբ չընդունվել, ինչպես ԵԴ-ն է նշում, կարող է նաև ցնցել, անհանգստացնել, երբեմն՝ վիրավորական թվալ։ Բացի այդ՝ ՍԴ-ն, ելնելով նաև ՄԻԵԴ նախադեպերից, գտնում է, որ զրպարտության, վիրավորանքի դեպքում պետք է լինի դիտավորություն, այսինքն՝ գրառումը կատարվել է անձին՝ հասարակության աչքին նսեմացնելու համար, մինչդեռ, այս պարագայում ընդամենը նախադասություն է, որ Միքայել Թումասյանն իրականացնում է շինարարություն։
«Ակնհայտ է, որ այստեղ նսեմացնելու, արատավորելու դիտավորություն չկա։ Ամբողջ գրառումը քննադատական խոսք էր՝ ուղղված իշխանությանը և քաղաքապետին, տեսանք, որ այդ քաղաքապետին հենց իշխանությունը հեռացրեց՝ կրկին քննադատելով նրան»,- նշեց Անահիտ Սարգսյանը։
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմը, հնարավոր է, լրացնի առարկությունները։ Դրանից հետո դատարանը կբաշխի ապացույցման բեռը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ