ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղարքունիքի մարզի 4 գյուղ զրկվել է խմելու ջրից․ ջրավազանն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է․ Գեղամաբակի գյուղապետ 02/15/2022 15:58 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզի չորս գյուղ՝ Գեղամաբակը, Ջաղացաձորը, Այգն ու Վերին Շորժան խմելու ջուրը այլ բնակավայրերից են բերում։ 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու տեղակայվել հայկական բնակավայրերի հարևանությամբ, նշված գյուղերի բնակիչները զրկվել են խմելու ջրից։
«Մարզի 4-5 գյուղի խմելու ջուրը Շորժայի վերևի հատվածում գտնվող ջրավազանից էր գալիս, որտեղ հիմա ադրբեջանցիներն են նստած։ Այնտեղ կա և՛ փակ, և՛ բաց ջրավազան։ Փակից ջուրը լցվում էր բաց ջրավազանի մեջ, այնտեղից էլ խողովակով հասնում գյուղեր։ Փակը հիմա ամբողջությամբ նրանց հսկողության տակ է, իսկ բացը չեզոք գոտում է և այս սեզոնին անընդհատ սառցակալում է։ Մենք ձմեռվա ընթացքում գնում մաքրում էինք, որ բավարար քանակությամբ ջուր մտնի խողովակ, որպեսզի բոլոր 4-5 գյուղերին էլ հասնի։ Հիմա ո՞վ մոտիկ կգնա ջրավազանին»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամաբակի գյուղապետ Վարդան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են ջրի հետ անել, այդ թվում՝ թունավորել։
2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք ու փաստացի Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերին խմելու ջրով սնուցող ջրավազանը ևս հայտնվեց նրանց հսկողության տակ, որոշ ժամանակով ջրի մուտքը գյուղեր ամբողջությամբ փակ էր։ Սաղաթելյանն ասում է՝ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ է որոշվել փակել միառժամանակ, քանի որ մեծ վտանգ կար, որ ադրբեջանցիները կարող էին թունավորել ջուրը։ Դիմացն ամառ էր, ու առանց ջրի մարդիկ չէին կարող ապրել։ Ստիպված, ինչպես Գեղամաբակի գյուղապետն է ասում, բոլոր բնակիչների ստորագրություններն ու խոստումն՝ առ այն, որ այդ ջրից չեն խմի, ստանալուց հետո թույլատրվել է, որ ջուրը հասնի գյուղ։
Հիմա Գեղամասարի բնակիչները կենցաղային նպատակով այդ ջուրն են օգտագործում, իսկ խմելու ջուր հարևան գյուղերից են բերում։
Նրա փոխանցմամբ՝ ամիսը մեկ սանիէպիտկայանից գալիս, ստուգում են, բայց մեկ է, վախը միշտ կա, քանի որ, երբ ուզեն, ջուրը կարող են թունավորել։
«Ես օրինակ, Վարդենիսից եմ բերում, ոմանք հարևան գյուղից՝ Շատջրեքից են բերում։ Շատերը ձեռքով են բերում․ մոտ մեկ կլիլոմետր է հեռու մեր գյուղից։ Ով մեքենա ունի, մեքենայով է բերում։ Մեկը մյուսին օգնում են բերել, ջուր հասցնել»,-ասում է Սաղաթելյանը։
Նախքան 2020թ․ ադրբեջանական ագրեսիան, մասնավորապես՝ մինչև 2021թ․ մայիսը, գյուղի բոլոր տներում խմելու ջուր կար։ Սաղաթելյանն ասում է՝ այն ժամանակ համարյա ամեն մեկի բակում խմելու ջուր կար, հիմա ամբողջ գյուղում 2-3 տեղ է, այն էլ այնքան բարակ է գալիս, որ ասելու չէ։
Գեղամաբակ խմելու ջուր հասցնելու այլ տարբերակ չկա։ Սաղաթելյանն ասում է՝ սնուցման այլ աղբյուր չկա, դրա համար դիմել է, որ գոնե արտեզյան ջրի որակը ստուգեն ու որևէ հորից մարդիկ կարողանան խմելու ջուր ստանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ