ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ կարծում են՝ եթե ամեն մեկն իր գործն անի լավ ու լինի ազնիվ, ապա ամեն ինչ իր տեղը կնկնի. Նման կերպ մտածելը հերթական «միամտությունն» է. Ադոնց 02/15/2022 14:42 | Մեկնաբանություն
«Կասկած չկա, որ միամիտ չեն՝ Արեւմուտքը, Ռուսաստանը, Իրանը, միամիտ չի նաեւ՝ Վրաստանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը։
«Ո՞Վ Է «ՎԵՐՋԻՆ ՄԻԱՄԻՏԸ»
Թուրքերն ասում են՝ «Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանային համագործակցությունից, եթե անի՝ 1-ը, 2-ը, 3-ը...։ Բայց, ուժեղացնելու ենք ռազմական դաշինքն Ադրբեջանի հետ՝ մենք հո միամիտ չենք»։
Ադրբեջանցիներն էլ են ասում ՝ «Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանային համագործակցությունից, եթե անի՝ 1-ը, 2-ը, 3-ը....։ Բայց, ուժեղացնելու ենք ռազմական դաշինքը Թուրքիայի հետ ու հիշելու ենք հայերի 30 տարվա արածները՝ մենք էլ միամիտ չենք»։
«Հայկական սփյուռքից էլ ակնարկներ են հնչում, որ արդեն իրենք էլ «առաջվա միամիտը» չեն։ Երկրից արտագաղթողներն էլ երեւի «միամտություն» են համարել Հայաստանում մնալը։
Հաստատ միամիտ չի Աժ-ում հայտնված ընդիմությունը, առավել եւս՝ միամտություն կլիներ կարծել, թե միամիտ է գործող իշխանությունը։
Ի վերջո՝ մենք անելու ենք այն, ինչ չենք կարող չանել, ստորագրելու ենք այն, ինչ չենք կարող չստորագրել։ Ու այս պատմության մեջ՝ «վերջին միամիտը» դառնալու է Հայաստանի Հանրապետությունը։
Կապ չունի, թե ինչ գույն վրձիններ են մեր ձեռքում, չենք կարող նկարել այս զարգացումների որեւէ խոստումնալից սցենար՝ մեզ համար։
Հետեւաբար, որպեսզի մենք՝ ՀՀ «միամիտ ու ոչ միամիտ քաղաքացիներով» վաղը չհայտնվենք արդեն «հիմարի» կարգավիճակում մեր պետության հետ միասին, անհրաժեշտ է որոնել ու գտնել զարգացման երկրորդ, զուգահեռ տարբերակը։ Պետությունը պետք է նախաձեռնի գործընթացը, համակարգի, բայց մաս չկազմի։ Այդպես է պետք։
Այս առումով, բերեմ մեր «միամտության» մեկ բացառիկ օրինակ։ Ասում ենք՝ այ կապաշրջափակվեն ճանապարհներն ու մենք կզարգացնենք արդյունաբերությունը, կարտադրենք այս ապրանքը, այն ապրանքը եւ այլն։ Նախ՝ ներկա իրավիճակում, հրապարակայնորեն նման բան ասելն արդեն «միամտություն» է (կապել մեր զարգացման ճակատագիրը այս հարցի հետ)։ Ու սա այն պարագայում, երբ իրողությունները լրիվ այլ են։ Մենք Փոթիի նավահանգստով մոտ 500 հազար տոննա միայն խտանյութ ենք արտահանում։ Կարող ե՞ք արդյունաբերական պատրաստի արտադրանք արտադրել ու արտահանել՝ դրանից լավ տարբերակ հաստատ չի լինելու։ Ի՞նչ «շրջափակման» մասին է խոսքը։
Մարդիկ կարծում են՝ եթե ամեն մեկն իր գործն անի լավ ու լինի ազնիվ, ապա ամեն ինչ իր տեղը կնկնի։ Նման կերպ մտածելը հերթական «միամտությունն» է։ Խնդիրը պետք է լուծում ստանա։ Դրա համար՝ յուրաքանչյուրը պետք է կարողանա անել այն, ինչ «անհրաժեշտ» է։ Իսկ՝ «այն, ինչ անհրաժեշտ է» պետք լինի շահավետ, ոգեւորող եւ մրցունակ։
Ճանապարհները պետք են, բայց որոշողը շուկան է։ Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ ունեն ճանապարհներ, բայց չունեն արդյունաբերական շուկաներ, հետեւաբար` զարգացման մեծ պոտենցիալ չունեն։ Մենք ունենք շուկաներ` սա է ուժը»,- գրում է Ադոնցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ