ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ուր՞ է «էլեկտրիկ Երևանը». Արթուր Թովմասյան 02/15/2022 11:48 | Մեկնաբանություն
Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով, ինչին նույնպես ականատես ենք այսօր:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Թովմասյանը.
«Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ուր՞ է «էլեկտրիկ Երևանը»:
Դեռևս նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թանկացումների նոր ալիք է սպասվում, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։ Ըստ այդմ՝ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կիլովատ էլեկտրաէներգիայի համար, կամ որ նույն է ՝ 11%-ով ավելի: Հոսանքի թանկացման հիմնական պատճառները, ըստ իշխանության կողմից ներկայացված հիմնավորումների, առաջին հերթին ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններն են։
Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ ՀԾԿՀ-ն առաջարկել է, մասնավորապես, փետրվարից ամսական մինչև 200 կՎտ ժամ հոսանք սպառող բնակիչների համար սակագներն ավելացնել 1,5 դրամով՝ 1 կՎտ ժ-ի դիմաց։ 201-ից մինչև 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլէներգիան թանկացնել 3,5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10%-ով: Հավելեմ, որ ներկայումս բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։
Ընդգծեմ, որ 11%-ը բավական մեծ բեռ է, որի ազդեցությունը կրելու ենք բոլորս, նույնիսկ նրանք, ում համար սակագնի բարձրացում չի նախատեսվում։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին իշխանություններն այնպիսի սակագնային քաղաքականություն են որդեգրել հանրային ծառայությունների ոլորտում, որի հետևանքները բոլորն են զգում։
Արտաքուստ ցույց են տալիս, թե հիմնական բեռը դնում են տնտեսության վրա, բայց տուժողը, միևնույն է, քաղաքացին է լինում՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով, ինչին նույնպես ականատես ենք այսօր:
Միանշանակ է, որ թանկացումների նման ալիքը՝ երկրում այս տարի արձանագրված ավելի քան 17 % գնաճով, սոցիալական լուրջ լարվածություն է ստեղծում։ Հավելեմ, որ 2022-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների ու նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը։
Կարևոր է առանձնացնել մի առանցքային դրվագ ևս. 2022 թվականի բյուջեն կազմվել է՝ առանց հաշվարկելու էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող ռիսկերը, այսինքն՝ գերագնահատվել են բյուջեում նկարագրված սոցիալական ծրագրերն ու, ըստ այդմ՝ կանխատեսվող գնաճի հաշվարկման հիմքում բացակայում են հոսանքի թանկացման սոցիալական հետևանքները։ Եթե մի փոքր բացվածքով ներկայացնեմ, ապա ուղղակի հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիան համակարգաստեղծ նշանակություն ունի ու սակագնի բարձրացումն իր հետ բերելու է մի շարք ապրանքների ու ծառայությունների գների աճ։
Տեղի ունեցած զանգվածային թանկացումներից անկասկած տուժելու է առավելապես անապահով խավը, որի կյանքի որակն անխուսափելիորեն ընկել ու էլ ավել ընկնելու է։ Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն, ազգաբնակչության աղքատության շեմը կրկնակի կբարձրանա։
Այս ամենը խոսում է իշխող ռեժիմի հերթական մանիպուլյատիվ քաղաքականության մասին, որոնք նրանք կարողանում են իրականցնել մեդիատիրույթում՝ փորձելով կատարվածը ներկայացնել սեփական մեկնաբանությամբ և հանրությանը փաստացի գցում են մոլորության մեջ։
Որքան էլ օրվա իշխանությունները փորձեն հոսանքի թանկացման հետ ներկայացնել տարբեր տնտեսական ու էներգետիկ հիմնավորումներ, այդ ամենում գոյություն ունի նաև քաղաքական կոմպոնենտ, ինչը ուղղակիորեն պայմանավորված է ներկա իշխանությունների վարած ամուլ ու անհեռատես քաղաքականությամբ։
ՀՀ անկախացումից ի վեր միշտ էլ փորձեր է արվել քաղաքական վեկտորները դասավորել այնպես, որպեսզի դրանք չվնասեն երկրի ազգաբնակչության շահեը, սակայն մեզ մոտ վերջին չորս տարին իշխանությունը բռնազավթած ռեժիմն իր առանց «իզմ» քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին։ Նիկոլը իր գոյություն չունեցող արտաքին քաղաքականությամբ ոչ միայն վնասել է վերջին 20-25 տարիների ՀՀ հաստատած քաղաքական ու տնտեսական կապերը, այլ ուղղակիորեն դրանք ոչնչացրել։
Տվյալ պարագայում հոսանքի սակագնի այս թանկացումը վկայում է, ռուսական կողմի հետ տարված աննախադեպ փնթի քաղաքականության, ինչպես նաև Իրանի հետ ուղղակի ձախողած հարաբերություններով։
Ամփոփելով նշեմ, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում գոյություն ունեցող անվտանգային ռիսկերին, փաստացի առկա քաղաքական ճգնաժամին, ինչպես նաև անարդյունավետ կառավարմանն ավելանում է նաև սոցիալական լարվածությունը։ Այս համատեքստում ավելի է մեծանալու խզումը հասարակության և իշխանությունների միջև՝ ակնհայտորեն հակադրության մեջ դնելով նրանց օրակարգերը։ Նման իրավիճակում սոցիալական բունտի հեռանկարը միանգամայն իրական է թվում, մանավանդ, որ իշխանությունն ակնհայտորեն չի կարողանում զսպել ախորժակը՝ իր երկարակեցության բանալին համարելով գոյություն ունեցող ինստիտուտների փոշիացումը, հանրային և սոցիալական հարաբերություններում տոտալ անհանդուրժողականության սերմանումը։ Կասկածից վեր է, որ նշված իրադրությունը բումերանգի էֆեկտ է ունենալու, մանավանդ, որ օխլոսը չի հանդուրժում մշտական կուռքեր։
Հ.Գ. Եվ իրոք, ու՞ր է «էլեկտրիկ Երևանը», ու՞ր են կարմիր գծերի և արագաչափերի դեմ պայքարող կեղծ ակտիվիստները, թե՞ դրա նպատակը ժողովրդին թունավորելն ու Արցախը հանձնելն էր»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ