ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, ուրեմն ինչ-որ կիսատ բան ենք արել.Վահե Հակոբյան 02/15/2022 18:10 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու և նախագահի թեկնածու չառաջադրելու մասին որոշումները «Հայաստան» խմբակցությունը կայացրել է քննարկումների արդյունքում՝ բացարձակ մեծամասնության համաձայնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ նշելով. «Մեզ մոտ որոշումները անհատները չեն կայացնում, այլ ընդունվում են համատեղ քննարկումից հետո: Եթե խմբակցությունը մի որոշում ընդունում է, ուրեմն առնվազն մեծամասնությունը համաձայն է դրա հետ , կոնկրետ այս դեպքում բացարձակ մեծամասնությունն է համաձայնվել՝ չմասնակցելու հետ»:
Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ որոշումների մասով խմբակցությունում տարաձայնություններ չեն եղել, մեկ միասնական որոշում է կայացվել։
«Մենք երկու մասով էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, և շատ հանգամանորեն բացատրել ենք պատճառները: Իմաստը ո՞րն է քննիչ հանձնաժողով գնալու, մենք այլ ձևաչափ էինք առաջարկել, որ ընդդիմությունն ունենա հավասար լիազորություններ քննիչ հանձնաժողովում, որպեսզի կարողանանք ազդել ողջ գործընթացի և վերջնական որոշման վրա, բայց իշխող ուժը մերժեց դա, առաջ քաշեց իր օրակարգը, որով իրենք են դոմինանտ լինելու հանձնաժողովում ու իրենք իրենց մաքրելու են։ Տրամաբանությունը ո՞րն է, որ մենք մասնակից լինեինք այդ ինքնամաքրմանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Դիտարկմանը, որ կարևոր հարցերում ընդդիմության պասիվությունը և ձեռնպահ մնալը թուլացնում է դիրքերը, ինչպես նաև հասարակության մեծ մասի հիասթափությունն է առաջացնում՝ հաշվի առնելով, որ հասարակությունը հատկապես այս ընդդիմությունից այլ ակնկալիքներ ուներ՝ Վահե Հակոբյանն արձագանքեց «Ես չեմ կարծում եմ, որ մեր դիրքերը թուլանում են, համաձայն էլ չեմ, որ ոչ մի գործընթացի չենք մասնակցում։
Մենք կարող ենք մի բան ֆիքսել, որի հետ կարող եմ համաձայնվել՝ քանի Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, ուրեմն մենք ինչ-որ կիսատ բան ենք արել,նույնն էլ հանրությունը, այսօր փողոցում ում հարցնում ես, գրեթե բոլորը կոպիտ բառերով են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակցության հասցեին, բայց փողոց դուրս չեն գալիս»,-ասաց նա:
Արձագանքելով իշխանական պատգամավորներին, որոնք երեկ մեղադրում էին ընդդիմությանը՝ պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու համար, ինչպես նաև հայտարարում, թե ընդդիմադիր պատգամավորների փոխարեն այլ մարդիկ են որոշումներ կայացնում՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, Վահե Հակոբյանն ասաց.
«Իշխող պատգամավորների հայտարարությունները ծիծաղելի են, նրանք ինչ-որ բան պետք է ասեին, իրենց որդեգրած քաղաքականությունն էլ սուտ և կեղծիք տարածելն է, նման քայլերով փորձում են ապակողմնորոշել հանրությանը:
Ռոբերտ Քոչարյանը մեր թիմի ղեկավարն է, ինքը կարծիք է արտահայտում, մենք ունենք խորհուրդ որտեղ բոլորի կարծիքը դրվում է մեկ սեղանի և խորհուրդն է կայացնում որոշում, խմբակցությունը համատեղ է որոշում կայացնում »,-ասաց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ