ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի պատճառով քաղաքացիներն սկսել են ուշ հետազոտվել, իբրեւ հետեւանք՝ քաղցկեղը հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում 02/15/2022 19:24 | Առողջություն
Շարունակաբար կրկնվող կարանտինային ռեժիմով պայմանավորված տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ բաց են թողել ճիշտ ժամանակին հետազոտվելու հնարավորությունը։ Այս մասին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրա Մեդիքլ» կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան, ռադիոթերավևտ Միքայել Առուստամյանը։
Այսօր՝ փետրվարի 15-ը, մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, իսկ օրեր առաջ՝ փետրվարի 4-ին նշվեց ընդհանրապես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։
Միքայել Առուստամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է, որ, ցավոք, մեզանում նորից նկատվում է հիվանդության ուշ հայտնաբերման աճի միտում։
«2021 թվականի քաղցկեղ հիվանդության հայտնաբերման և հիվանդությունից մահացության տվյալները դեռ ամփոփված չեն, բայց Առողջապահության ազգային ինտիտուտի տվյալներով 2020 թ-ին քաղցկեղից մահվան ելքն ավելի պակաս է եղել, քան 2019-ին»,- ասել է բժիշկն ու ավելացրել. «Մի բան կարող եմ նշել, որ 2020-2021թթ ընթացքում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բնակչությունն ավելի սակավ սկսեց հետազոտվել: Միայն քաղցկեղի մասին չեմ ասում, նաև այլ հիվանդությունների դեպքում վերջին 2 տարում պրոֆիլակտիկ զննումներն ըստ գրաֆիկի չեն կատարվել: Տոկոսային այդ հարաբերությունը նորից դեպի վատացում է գնում, այսինքն՝ ուշ հայտնաբերման, ուշ դիմելիության դեպքերը նորից շատացել են»։
Ստացվում է, որ շարունակաբար կրկնվող կարանտինային ռեժիմով պայմանավորված մարդիկ բաց են թողել ճիշտ ժամանակին հետազոտվելու հնարավորությունը՞՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան բժիշկը հաստատեց, որ այո, չեն պահպանվել հետազոտության գնալու ժամկետները, և ուշ դիմելիության պատճառով հիվանդության, այս դեպքում քաղցկեղի, ուշ փուլերում հայտնաբերման թվերը շատացել են:
«Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում մեզ մոտ նույնպես, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, հիվանդությունը ուշ փուլերում հայտնաբերելու տոկոսային հարաբերությունը շատացել է վերջին 2 տարվա ընթացքում, բայց մինչ այդ՝ տարեց տարի մենք տեսնում էինք հիվանդության վաղ հայտնաբերման փուլերի լավ ցուցանիշ»,- ասում է ռադիոթերավևտը:
«Փաստինֆո»-ին Ոռուցքաբանության ազգային ինստիտուտից փոխանցեցին, որ քաղցկեղով մահացության ելքի 2021թ-ի տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն փոխանցեցին 2018-ից 2020 թթ առաջին անգամ ախտորոշում անցած և նորագոյացություններից մահացությունների ցուցանիշները։
2018թ. առաջին անգամ ախտորոշվել է 8672 քաղցկեղով հիվանդ, 2019-ին՝ 7908 մարդ, 2020-ին՝ 6931 մարդ։
2018թ. նորագոյացություններից մահացել է 5258/20%/ մարդ, 2019-ին՝ 5485/21%/ մարդ, 2020-ին՝ 5420/15%/ մարդ։
Այս չարաբաստիկ հիվանդությունը, ցավոք, չի շրջանցում նաեւ երեխաներին. մինչև 14 տարեկան երեխաների շրջանում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը մեր երկրում 2019 թվականին կազմել է 12.8 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով, 15-17 տարեկանների շրջանում` 11.8 դեպք, իսկ 2020 թվականին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 10.0 դեպք և 15-17 տարեկանների շրջանում` 9.4 դեպք: Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ