Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը չի հստակեցնում՝ ինչու են ուսումնասիրել հենց դատավոր Վազգեն Ռշտունու դատական ակտերը՝ այդպիսով հաստատելով, որ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք 02/14/2022   22:35  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել սեփական նախաձեռնությամբ՝ ուսումնասիրությունների զեկուցագրի հիման վրա, սակայն չի հստակեցնում՝ ինչու են ուսումնասիրել հենց դատավոր Ռշտունու դատական ակտերը։ Այդպիսով, ըստ էության, սեփական լռությամբ հաստատելով, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցել են թիրախավորված, ցուցաբերվել է խտրական մոտեցում։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը ներկայացրեց միջնորդությունը՝ հայտարարելով, թե դատավորն իրավասու չէ կատարել արդեն իսկ մակագրված դատական գործի վերաբաշխում։

Նկատենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերից 10-ին, որոնք վերամակագրվել են, նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, թե ևս 60 գործերի վերաբերյալ կասկածներ ունեին, սակայն դրանք այնքան էլ հիմնավոր չեն, որ դրվեին միջնորդության հիմքում։ Հարությունյանը կարծում է, թե դատավոր Ռշտունին կարգապահական խախտում է կատարել դիտավորությամբ։ Վերջինիս խոսքով՝ խոսքը ոչ թե մեկ գործի, այլ՝ 10 գործերի մասին է։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչին հարցեր ուղղեցին դատավոր Վազգեն Ռշտունին և նրա ներկայացուցիչները, սակայն, դրանց հոդաբաշխ որևէ պատասխան այդպես էլ չտրվեց։ Մասնավորապես, դատավորը և ներկայացուցիչները փորձեցին պարզել, թե ինչն է հիմք հանդիսացել ուսումնասիրություններ կատարելու համար, որի հիման վրա էլ համապատասխան զեկուցագիր է ներկայացվել, ու հիմք դարձել կարգապահական վարույթի հարուցման համար։

Նախարարության ներկայացուցիչները փորձեցին «խուսանավել»՝ նախ պարզաբանում պահանջելով, թե ինչ կապ ունի դա բուն միջնորդության հետ, ապա՝ պարզապես չպատասխանելով հարցերին։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ պարզաբանեց, որ դատարանների նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն այլևս հերքված գաղափարախոսություն և իրողություն է, արդարադատության նախարարը բացարձակ ձևով չի կարող վարույթ հարուցել։ Կարգապահական վարույթ կարող է հարուցվել օրինական առիթի հիման վրա, պետք է առնվազն բողոք լինի, սակայն բողոքող անձ սույն դեպքում չի եղել, ավելին, ողջամիտ ժամկետներում ողջամիտ քննության անհրաժեշտության վերաբերյալ մի շարք բողոքներ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն, որոնք անպատասխան են մնացել։ Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց՝ դա սկզբունքային նշանակության հարց է, ոչ իրավաչափ հիմքից հնարավոր չէ ստանալ իրավաչափ հետևանք, թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են։ Մելիքյանի «կենցաղային» լեզվով պարզաբանումից հետո նախարարության ներկայացուցիչն արձագանքեց՝ կրկին նշելով, որ վարույթի հարուցման առիթ է հանդիսացել զեկուցագիրը, ինքնուրույն հայտնաբերումը, ոչ թե՝ բողոքը, բողոք չպետք է առկա լիներ։

Վարույթի հարուցման հիմքի իրավաչափության, մասնավորապես, ուսումնասիրությունների վերաբերյալ այլ հարցադրումներին նախարարության ներկայացուցիչները հոդաբաշխ բացատրություն չտվեցին, ասելիք չունեին, որոշեցին պնդել, թե այդ հարցերը կապ չունեն միջնորդության հետ։

Սիրանուշ Սահակյանը նաև հետաքրքրվեց՝ նմանատիպ ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել ԱՆ-ն 2021-2022թ., սակայն նախարարության ներկայացուցիչը հրաժարվեց հարցին պատասխանելուց։ Դատավոր Վազգեն Ռշտունին էլ պնդեց, որ ուսումնասիրությունները տրամադրվեն իր ներկայացուցիչներին։

«Արվել է ամփոփ ուսումնասիրություն, որի արդյունքում նշվել է, որ Վազգեն Ռշտունին հանձնել է 10 քրեական գործ։ Այդ ամփոփ ուսումնասիրությունը, որը զեկուցագրի հիմք է հանդիսացել, ուզում ենք իմանալ՝ խտրական մոտեցում եղե՞լ է, թե՞ ոչ. միգուցե ավելի շատ գործեր են հանձնվել։ Ես ունեմ տվյալներ, որոնք կներկայացնեմ այն մասին, որ մոտեցումը եղել է խտրական, քանի որ Ռշտունուց բացի այլ քրեական գործեր էլ են եղել ու ավելի շատ»,- ընդգծեց Վազգեն Ռշտունին։

Այն բանից հետո, երբ ՀՀ ԱՆ նորանշանակ փոխնախարար Գրիգորի Մինասյանը հայտարարեց, թե պարզապես նախարարությունն է սկսել ավելի լավ աշխատել, առաջիկայում կտեսնենք նման ուսումնասիրությունների արդյունքներ՝ Վազգեն Ռշտունին հայտարարեց, որ տվյալներ կներկայացնի, որ իր նկատմամբ մոտեցումը եղել է խտրական։

Ռուբեն Մելիքյանն էլ ավելացրեց՝ անուններ պետք չէ տալ, թիվ ասեն՝ քանի՞ հոգու վերաբերյալ է նման ուսումնասիրություն կատարվել ու դրա արդյունքներով քանի՞ հոգու նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել:

Միջնորդության քննությունն անցավ լարված մթնոլորտում, նույնիսկ նախագահող Գագիկ Ջհանգիրյանը ստիպված ընդմիջում հայտարարեց, իսկ նիստի վերսկսումից հետո կարճ տևեց։

Միջնորդության քննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 24-ին, ժամը՝ 15.00-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:51 14/02/2022  |  Դատական ռեպորտաժներՆախարարի տեղակալը պահանջում է տվյալներ՝ Վազգեն Ռշտունու կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ
18:51 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՌշտունին փակագծեր է բացում. Միքայել Համբարձումյանը նախկինում իր հետ կապ է հաստատել
18:02 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՉեմ կարծում՝ շատ դատավորներ կցանկանան բոյկոտել ընտրությունը. Ռշտունի
16:11 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱննախադեպ է. ԱՆ-ն ինքն է իր նախաձեռնությամբ ուսումնասիրել ու վարույթ հարուցել Ռշտունու նկատմամբ. մեկնաբանում է դատավորը
18:36 27/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Վազգեն Ռշտունին՝ տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր
20:20 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է՝ երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրելու համար. ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
20:20 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍպասելի էր. Վազգեն Ռշտունին՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին
15:07 15/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ. Խախտվել է քննչական ենթակայությունը
18:48 12/12/2019  |  ՀարցազրույցՉենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք

Արխիվ

[]