ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել.ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը 02/14/2022 11:58 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովում այսօր կայացել է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը վարում էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ավելի հայտարարել էին, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Այսօրվա նիստին ներկա էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գեղամ Նազարյանը:
Ընդդիմադիրները կրկին պնդեցին՝ որ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել.
«Իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն և առաջին մեղավորն ինքն է, այս պայմաններում նրա մասնակցությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը չի կարող օբյեկտիվ լինել: 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը և հանրությանը ներկայացնելը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ այդ աշխատանքնմերը պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ գործող իշխանությունն այլևս չլինի իշխանության: Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվությունը, որի օրոք տեղի է ունցել այդ իրադարձությունները, նրա գլխավորությամբ իրականացվող աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյաննն էլ նշեց, որ թեև ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց իրենք միևնույն ժամանակ հանդիսանում են ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ուստի օրենքի ուժով հանդիսանում են նաև քննիչ հանձնաժողովի անդամ.
«Մենք ազատ ենք որոշելու մեր մասնակցության ձևաչափը: Այնպես չէ, որ մենք մի կողմ ենք քաշվում և մամուլից ենք տեղեկանալու՝ ինչպե՞ս է ընթանում աշխատանքները»,-ասաց Նազարյանը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։
Ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը.
«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,–ասաց Գեղամ Մանուկյանը, ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:
Պաշտպանության ու անվտանգտության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ընդդիմությունն ասելու բան չունի, այդ պատճառով էլ հրաժարվում են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
«Եկան, գլուխները կախ գնացին։ Ով, ով, բայց Գեղամ Նազարյանը պետք է մասնակցեր։ Ռոբետ Քոչարյանը թույլ չտվեց, որ մեր ընդդիմադիր գործընկերները բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի. սա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն մենք ունենք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ