ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի օտարում այլ անձի տեղի չի ունեցել. ԱՀ դատախազության արձագանքը 02/14/2022 17:23 | ԼՐԱՀՈՍ
2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը Արցախի Հանրապետության նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:
Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից:Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։
«Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել:
Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել:
Սույն թվականի փետրվարի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր Boris Murazi-ին կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ.
«ԱԱԾ-ն բացահայտել է լրտեսների մի խմբի, որոնք պատերազմից առաջ վաճառել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հողերն ու գույքը, այն շրջաններում, որոնք հանձնվեցին վերջին պատերազմում։ Չարագործները վաճառված ամբողջ գույքի գումարով Ռոստովում գնել են հազարավոր հեկտարներով հողեր և գրանցել Արայիկ Հարությունյանի անունով»:
Րոպեներ անց, հրապարակված տեքստում կատարվել է խմբագրում, որին ավելացվել է մեկ նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «ԱԱԾ հումորի գլխավոր վարչություն»:
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը առաջիկայում կդիմի ֆեյսբուքյան հիշյալ օգտատիրոջը՝ իր ձեռքի տակ առկա՝ հրապարակման իսկությունը հավաստող կամ դրա մասին վկայող փաստերը ԱՀ դատախազությանը տրամադրելու առաջարկությամբ:
Միաժամանակ ցանկանում ենք իրազեկել, որ հանրությանը հուզող այս կամ այն հայտարարությունների քննության ընթացքում քննչական մարմինը կոչված է ոչ թե «ստեղծելու» ապացույցներ, այլ փաստագրելու, դատավարական կարգով ամրագրելու և գնահատելու դրանք, հետևաբար, եթե որևէ մեկը վերը ներկայացված հարցի վերաբերյալ տիրապետում է ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալի, ապա այն կարող է ներկայացնել ԱՀ դատախազությանը (անձնական տվյալների գաղտնիության անհրաժեշտության դեպքում գաղտնիությունը երաշխավորում ենք)՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու և իրավական գնահատման ենթարկելու համար:
Հակառակ պարագայում նման հայտարարությունները ընդամենը ծառայում են որպես հազարավոր արցախաբնակների ու տեղահանված մեր հայրենակիցների գերլարված նյարդերը անընդհատ թմբկահարելու, գրգռելու գործիք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/19/2024 21:00 Իրանը հասավ իր նպատակին.Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/20/2024 08:23 Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:20 Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:17 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:04 ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ «Հրապարակ»
- 09/20/2024 07:55 Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/20/2024 18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան
- 09/20/2024 14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ
- 09/20/2024 13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան
- 09/20/2024 12:21 Մասնակցելու եմ «Սրբազան պայքարի» հավաքին հույսով, որ ինչ-որ կարևոր բաներ արվելու են այլ կերպ, կլինի «սովորական դարձածից» տարբերվող ու բաղձալի արդյունք․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/20/2024 23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը
- 09/20/2024 21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր
- 09/20/2024 14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
- 09/20/2024 13:31 «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
- 09/20/2024 18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
Հետաքրքիր է իմանալ
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի