ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը և Ադրբեջանի նկատմամբ իրականացնելու է ճնշումների քաղաքականություն. փորձագետ 02/14/2022 20:25 | Քաղաքական
Ռուս-ուկրաինական լարումը արհեստական օրակարգ է, որը փորձում են կյանքի կոչել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ հիմնավորելով, թե Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի միջոցով գրավել Ուկրաինան: Այս արհեստական օրակարգով փորձ է արվում միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել առ այն, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է և պատրաստվում է գրավել Ուկրաինան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա արձանագրմամբ՝ այս քարոզչական հնարքն օգտագործելով ԱՄՆ-ն տնտեսական խնդիր է լուծում, մասնավորապես, ԱՄՆ-ը ռուսական սպառնալիքը որպես դրոշ է սարքում եվրոպական դաշտում՝ նպատակ ունենալով վախեցնել եվրոպական երկրներին և ստիպել, որ նրանք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերացնեն:
Ըստ Հայկ Նահապետյանի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծված կեղծ օրակարգ է, իսկ իրական օրակարգը այն է, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում է խուսափել իր պարտավարությունները կատարելուց.
«2021թ-ի դեկտեմբերի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղարություն ներկայացրեց երկու փաստաթուղթ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
Իսկ իրականում ՌԴ-ն շատ հստակ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ասում է, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ծավալման սպառնալիքները Ռուսաստանի համար այնքան են մեծացել, որ Ռուսաստանը չի հանդուրժի և թույլ չի տա, որ այդ ընդլայնումը շարունակվի, մասնավորապես՝ Լեհաստանում և Ռումինիայում հարվածային- հրթիռային համակարգերի տեղադրումը ուղղակիորեն վտանգում է Ռուսաստանի կարևորագույն քաղաքների, մասնավորապես ՝մայրաքաղաքի անվտանգությունը: ՌԴ-ն ՆԱՏՕ անդամ երկրներին հորդորում է մնալ այն պայմանավորվածությունների շրջանակում, ըստ որի, ՆԱՏՕ-ն չպետք է ընդարձակվի դեպի Արևելք՝ դեպի Ռուսաստանի սահմաններ, այնինչ ՆԱՏՕ-ն իր խոստումը չի պահել և շարունակվում է ընդարձակվել: ՌԴ-ն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ այդ երկու փաստաթղթերի միջոցով խոսեց վերջնագրի լեզվով »,-ասաց փորձագետը և մանրամասնեց՝ ռուս-ուկրաինական կեղծ հակամարտությունն օրակարգ բերելը բուն նպատակը այս երկու փաստաթղթերի մեջ նշված կարևորագույն կետերի կատարման անհրաժեշտությունից է բխում, իսկ կետերի մեջ նաև նշվում է, որ, մասնավորապես Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ն պետք է բազաներ չունենա.
«ԱՄՆ-ն փորձում է անընդհատ այս երկու փաստաթղթերը բերել ռուս-ուկրաինական հարաբերությունների տիրույթ, որովհետև չի ցանկանում կատարել այդ փաստաթղթերի միջև նշված կետերը:
Այն քարոզչական աղմուկը, որը բարձրացվում է, թե, իբր, Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, իրականությունից հեռու է, չեմ բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական ղեկավարության դրդմամբ, գործողություններ սկսեն Դոնեցկի և Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ, բայց սա կարող է ճակատագրական լինել Ուկրաինայի ղեկավարության համար, Ուկրաինայի ղեկավարությունը այս ամենը շատ լավ հասկանում է »,-ասաց նա:
Հայկ Նահապետյանը նաև ընդգծեց, որ տեղի ունեցող արտաքին գործընթացները իրենց ուղղակի ազդեցությունն են ունենալու Հայաստանի վրա:
Ըստ փորձագետի՝ Հայաստանը ճիշտ գործելու դեպքում կարող է շահած դուրս գալ այս իրավիճակից․ «Աշխարհաքաղաքական այս տեկտոնիկ փոփոխություններում գործընթացների շոգեքարշը Հայաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանն է:
Տեսականորեն ընդունենք, որ Ռուսաստանը հասնելու է այն նպատակներին, որ միասին դեկտեմբերի 15-ի հայտնի փաստաթղթերում արձանագրել է, սա նշանակում է, որ մեր ռազմավարական դաշնակիցն այս լուրջ բախման ժամանակ հաղթող է դուրս գալու, իսկ Հայաստանը կարող է շահած դուրս գալ հաղթող ռազմավարական դաշնակցի սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը էյֆորիայի մեջ է, նրանք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել իրենց մտացածին թուրանական պետությունը, իսկ սա ուղղակիորեն Ռուսաստանի շահերի հետ հակասության մեջ է մտնում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը օգտագործելու է իր ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը և Ադրբեջանի նկատմամբ իրականացնելու է ճնշումների քաղաքականություն, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի, իսկ Ադրբեջանի սխալ ընթացքն իր համար կորստաբեր կարող է լինել: Սա ուղղակիորեն կարող է առնչվել նաև Արցախի հարցի հետ»,-պարզաբանեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից