ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը. Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ելույթի համար 02/14/2022 17:45 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթի համար։
Նրա փոխանցմամբ՝ ինքը նախ ոստիկանություն էր հրավիրվել մոտ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 25-ի խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրած գնահատականների համար ու կարծում էր, որ դրանով իշխանությունները սահմանափակվել են։ Սակայն պարզում է քրեական գործ է հարուցել և այսօր հրավիրվել էր ՔԿ՝ վկա- կասկածյալի կարգավիճակով հարցաքննության։ Հակոբյանը նշել է, որ, օգտվելով իր իրավունքից, ցուցմունք չի տվել, ուղղակի պնդել է իր գնահատականները, նշելով, որ այն, ինչ ասել է ժամանակին՝ ուժի մեջ է։
«Այսօր կարծես ճակատագրի հեգնանք լինի՝ նա, ով այսօր կենտրոնացրել է դատական իշխանությունն իր ձեռքում դա Գագիկ Ջհանգիրյանն է, 1995-ին կարողացավ դատական համակարգը ոչնչացնել, կարողացավ սղոցել պետության համակարգը, ընտրությունը որպես երեւույթ, վերացնել: Այդ ժամանակ պայքարեցի, արդյունքում, իհարկե, հայտնվեցի ԱԱԾ մեկուսարանում: Այն ժամանակ, իհարկե, ավելի ծանր հոդվածներ էին, 4 հոդվածներից երկուսը մահապատժի հոդվածներ էին: Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաեւ, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն՝ չի պատժվել ու հիմա ռևանշ է անում: Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո հայտարարել է Ռ. Հակոբյանն ու ավելացրել.-«Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1996-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Իրենք այս անգամ անպատիժ չեն մնա, որովհետև ոչնչացնում են պետությունը»:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծանր վիրավորանք հասցնելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված)։ Նրա խոսքով` իր պաշտպանյալը նաև գրավոր հայտարարություն է արել` նշելով, որ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ, որին հրավիրված են եղել տարբեր քաղաքական գործիչներ, փորձագետներ։ Իսկ այսօր պարզ է դառնում, որ ԱԺ ամբիոնից հնչեցրած գնահատականների, քննադատությունների համար քրեական գործեր են հարուցվում հենց գործիչների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ