ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավագիտության տարրական սկզբունքները մի կողմն են նետվել, իսկ վնասի հատուցումն ընկալվում է ոչ այլ կերպ, քան պատիժ. Գեւորգ Դանիելյան 02/13/2022 20:30 | Հարցազրույց
Ծանր վիրավորանքի հիմքով հարուցված մեծաքանակ քրեական գործերը, թերևս, վկայում են, որ օրենսդրական փոփոխությունները ոչ միայն առանձնակի կանխարգելիչ դեր չունեցան, այլև «փչացնելու են» հանցավորության աճի առանց այդ էլ անհանգստացնող ցուցանիշները։ Սոցիալական ցանցերում նաև մտահոգություններ են հնչում՝ կապված բացահայտ խտրական վերաբերմունքի հետ։ Այս և հարակից հարցերի շուրջ «Փաստինֆո» -ն զրուցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։
- Պարոն Դանիելյան, դուք Արդարադատության նախարար էիք, երբ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեց, սակայն այդ նախաձեռնությունը դուք առանձնակի չէիք պաշտպանում։ Ներկայումս դրա մի տեսակը՝ ծանր վիրավորանքը, դարձյալ քրեականացվեց, կան արդեն բազմաթիվ քրեական գործեր, որոնցով տուժողը, հատկապես՝ վարչապետն է. դուք սա ողջունո՞ւմ եք։
- Ինչպես չեմ ողջունել ապաքրեականացումը, նույն կերպ չեմ ողջունում նաև քրեականացումը, և սա պարադոքս չէ։ Ցավում եմ, որ քննարկումները, որպես կանոն, սահմանափակվում են զուտ սիրողական հարթությամբ, ուստի պատահական չէ, որ մակերեսային դատողությունների տիրույթում մենք բացահայտում են իբրև թե իրարարմերժ դիրքորոշումներ։
Խնդիրն այն է, որ մենք կենտրոնանում ենք սոսկ արարքի հանրային վտանգավորության հարցի վրա` անտեսելով մեղադրանքի տեսակը։ Այս բնույթի գործերը վերաբերել են (ներկայումս ավելացվել է նաև հանրային մեղադրանքը), այսպես կոչված, մասնավոր մեղադրանքին, որի դեպքում՝ քրեական գործը հարուցվում էր տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ հաշտվելու դեպքում գործերը ենթակա էին կարճման։ Արտաքուստ կարող է թվալ, որ ամեն ինչ տրամաբանական և ողջամիտ, մինչդեռ՝ այս ամենը միայն հեռավոր աղերսներ ուներ և մինչ այժմ էի ունի մասնավոր մեղադրանքի հետ, քանի որ սա քողարկված հանրային մեղադրանք է։ Ես առաջարկում էի, և առավել ևս հիմա եմ պնդում, որ հարկ է ներդնել իրական մասնավոր մեղադրանք, որը կբացառի դատախազի որևէ միջամտություն, իսկ ողջ ծավալով վարույթ իրականացնելու իրավասությամբ կօժտվի փաստաբանը։
Այլ կերպ ասած խնդրի լուծումը ոչ թե արարքն ապաքրեականացնելու, այլ իրական մասնավոր մեղադրանք ներդնելու ճանապարհն էր, որպեսզի բացառվեն քաղաքական հետապնդումների հնարավորությունները։
- Իսկ ինչո՞ւ եք ձեր առաջարկությունը առավել հրատապ համարում ներկայիս զարգացումների համատեքստում, ինչը՞ նկատի ունեք։
- Վիրավորանքը և զրպարտությունը ապաքրեականացնելու նախաձեռնությունը տեղի էր ունենում այն շրջանում, երբ այդ ժամանակ տարեկան ընդամենը մեկ֊երկու դեպք էր արձանագրվում, այդ նախաձեռնությունը զուրկ էր որևէ հանրային պահանջից, և այն կյանքի կոչվեց միայն եվրոպական կառույցների անհարկի միջամտությամբ։ Երբ այդ օրերին տարածվեց նշված նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ եվրոպական երկրների բոլոր դեսպանների համատեղ հայտարարությունը, ինքս հանդես եկա հակընդդեմ հայտարարությամբ և ընդգծեցի, որ այդ արարքները քրեական հանցագործություն են ճանաչված հենց իրենց երկրների քրեական օրենսդրությամբ, ընդ որում, ավելի լայն կիրառում ունեն, քան Հայաստանում, ուստի այդ կտրվածքով հետապնդումների մասին խոսելու հիմքեր ուղղակի չկան։
Մյուս կողմից առանձնակի մտահոգված չէի, քանզի սահմանվեցին պատճառված վնասի փոխհատուցման համեմատաբար ողջամիտ առավելագույն չափեր, իսկ չարաշահումներ հնարավոր էին երկու դեպքում էլ։ Ցավալի է, որ այդ չափերը մեր օրերում զգալիորեն բարձրացվեցին հենց խոսքի արտահայտության ազատության երբեմնի ջատագովների ջանքերով։ Ավելին, առանց անդրադառնալու քրեական հետապնդումների բացահայտ անընդունելի իրավական հիմքերին, երբ մասնավոր մեղադրանքի պատրվակով իրականացվում է հանրային մեղադրանք, հատուցման չափերն ավելացնելուն զուգահեռ ներդրվեց քրեական հետապնդման երկու տեսակներն էլ՝ և հանրային և մասնավոր։ Իրավագիտության տարրական սկզբունքները մի կողմն են նետվել, իսկ վնասի հատուցումն ընկալվում է ոչ այլ կերպ, քան պատիժ։
- Իսկ ինչպե՞ս արձագանքեցին դեսպանները ձեր դիրքորոշմանը, երբ բացահայտ ընդգծում էիք, որ անտեսել են իրենց սեփական օրենսդրությունը, բայց մեկ այլ երկրից բոլորովին այլ զարգացում են ակնկալում։
- Մի մասի հետ անձնական հանդիպումների շրջանակում, ուղղակի պարզվեց, որ հայտարարությունը ստորագրել են, առանց իրավական նրբությունների մեջ խորանալու, քանզի իրենց համար առավել արդիական է եղել հնարավոր հետապնդումները կանխարգելելու խնդիրը։ Մի մասը լռեց, ինչպես և հիմա են հետևողականորեն լռում ու ընտրանքային սկզբունքով անտեսում։
Առավել գործնական ու համարժեք գտնվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, որն Ադրբեջանի ջանքերով այլևս չի գործում Հայաստանում։ Վերջինս աջակցում էր խնդրի լուծման առավել արդյունավետ իրավական համակարգ մշակելու և ներդնելու հարցում։ Աշխատանքը հայտնի պատճառներով, չկարողացանք ավարտին հասցնել։
- Ոմանք ակնարկում են, որ ծանր վիրավորանքի հիմքով քրեական գործերի հարուցումը խտրական վերաբերմունքի բացահայտ դսևորում է, քանզի իրավասու մարմինները բարեխղճորեն նկատում են միայն վարչապետին ուղղված ծանր վիրավորանքի արտահայտությունները, աչք փակելով մյուս համանման դեպքերի վրա։ Բայց չէ որ այ դեպքում արարքը կատարվում է վերջինիս հանրային գործունեությամբ պայմանավորված, ուստի այն չի կարող տարածվել մասնավոր անձանց վրա։
«Հանրային գործունեություն» եզրույթը բնավ չի սահմանափակվում միայն հանրային ծառայության կամ պաշտոն զբաղեցնելու հետ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1. հոդվածի ծանուցման հատվածում ամրագրված է, որ հանրային գործունեություն է համարվում նաև անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։ Եթե մասնավոր անձին իր հրապարակախոսական գործունեության համար տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիա օգտագործելով կամ որևէ այլ հրապարակային եղանակով, այսինքն՝ հանրամատչելի միջոցներով ծանր վիրավորանք է հասցվում, ապա այդ փաստն ինքնին բավարար է քրեական գործ հարուցելու համար, ասել կուզի՝ վերջինս պարտավոր չէ ներկայացնել բողոք կամ հաղորդում։
Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ ինքս այս հոդվածը ներդնելու նախաձեռնությանը սկզբունքորեն դեմ եմ եղել, դեմ եմ եղել նաև սահմանադրական որոշակիության և համաչափության հետ աղերսներ ունեցող նորմերին, պարզապես այս պահին հարկադրված եմ վերլուծել այն, ինչ ունենք։
֊ Վերջին հարցը՝ ինչո՞ւ Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացին ծանր վիրավորանք հասցնելու համար ենթակա չէ քրեական պատասխանատվության։
Դա բխում է գործող քրեական օրենսգրքի կանոնակարգումներից, մասնավորապես, 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև մեր Երկրում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են պատասխանատվության հայրենական օրենսգրքով, եթե նրանց արարքը հանցագործություն է ճանաչված տվյալ պետության օրենսդրությամբ։ Դե ավելորդ է անգամ ընդգծելը, որ մենք այս պահին խոսում ենք մի այնպիսի վիճահարույց հանցագործության մասին, որը այդպիսին ճանաչված չէ այլ պետությունների օրենսդրությամբ։ Իհարկե, կան բացառություններ անկախ այդ արարքների ճանաչված լինելու հիմքից՝ թվով երկու տասնյակը չգերազանցող արարքների մասին է խոսքը, բայց դրանք վերաբերում են միջազգային չափանիշներին համապահունչ հանցագործություններին, բացի այդ, դրանք արդեն իսկ նախատեսված են այլ պետությունների օրենսդրությամբ։
Եթե այլ հարցեր չունեք, ընդամենը կկամենայի մի վերապահում առաջադրել՝ մեր Երկրում իրավական համակարգը ազգային անվտանգության առանցքային բաղադրիչներից է, ոչ մի միջազգային փորձագետ այս պարզ ճշմարտությունը ի զորու չէ համարժեք ընկալել և խորհուրդներ տալ։ Մենք պարտավոր ենք մի կողմ թողնել իրավիճակային պատեհապաշտությունը և ելակետ ընդունել, որ օրենքը բոլորի, հենց մեր Երկրի համար է, ուստի հանրությունը, առավել ևս մասնագետները չեն կարող միայն դիտորդի դերին հավակնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից