Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից». թուրք քաղաքական գործչի նամակը՝ Անրի Վերնոյին 02/13/2022   19:36  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանում ապրող և ստեղծագործող մի շարք մշակույթի գործիչներ, օրեր առաջ հյուրընկալվել էին Նախագահական պալատում։ Նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրավերով՝ նրանք այնտեղ մշակութային հարցեր են քննարկել, երգել են, խոհեր են կիսել իրար հետ, ինչպես իրենք են ասում՝ հոգևոր բնույթի հանդիպում են ունեցել։

 Զուգահեռ իրականության մեջ՝ միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արևելյան և արևմտյան սահմաններին չեն դադարում մոլեգնել թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան։ Մի կողմից Թուրքիան մատ է թափ տալիս ինքնիշխան մեր պետության վրա, մյուս կողմից հայ ռազմագերիները շարունակվում են խոշտանգվել Բաքվի բանտերում,  իսկ նրանց արդեն մեռած համարող  նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը մի քանի մտավորականների  հետ հոգևոր բնույթի հանդիպումներ է ունենում, խոսում են, երգում են, նվագում են…

Ինչևէ…

«Փաստինֆո»-ն   ներկայացնում է  մեկ այլ մտավորականի՝ ֆրանսահայ անվանի ռեժիսոր և սցենարիստ Անիրի Վերնոյի պատասխան նամակը՝ մեզ վրա հերթական անգամ մատ թափ տվել փորձող թուրք քաղաքական գործիչին։   Պատմությունը հետևյալն է՝ 1995 թվականին ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ստիպված եղավ պատասխան նամակով արձագանքել Թուրքիայի Հանրապետության կառավարության անդամ, այդ երկրի առողջապահության (1987-1988 թթ.), ապա (1991-1992 թթ.)՝ տուրիզմի նախարար, Եվրախորհրդարանում Թուրքիայի ներկայացուցիչ Բյուլետն Աքարջալըի զայրացած նամակին, որով վերջինս հայ ռեժիսորին կոչ էր անում դադարել ատելություն սերմանելուց, հայ-թուրքական թշնամանք բորբոքելուց, իբր հանուն Անրի Վերնոյի (Anri Vernoy) մութ խաղերի՝ քրիստոնյա-մահմեդական, Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մեջ սեպ խրելուց:

Թուրք քաղաքական գործիչը հորդորում է Վերնոյին հանգիստ թողնել իրար հետ դարեդար հաշտ ու համերաշխ ապրող հայ և թուրք ժողովուրդներին՝ սպառնալով վերջինիս այսպես. «Ատելություն վաճառելու համար դուք կկորցնեք ամեն ինչ…»:

Թուրք Աքարջալըի զայրույթի պատճառը 1995թ. մարտի 9-ին՝ «20 ժամ հեռուստատեսային նորություն» հաղորդաշարի շրջանակներում, Անրի Վերնոյի մասնակցությունն էր:

Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի Հանրապետության կառավարության անդամ Բյուլետն Աքարջալըի և հայազգի ռեժիսոր Անրի Վերնոյի նամակագրությունը:

«Պարո´ն

Ես Ձեզ գրում եմ այս երկուշաբթի՝ մարտի 9-֊ին՝ «20 ժամ հեռուստատեսային նորություն» հաղորդաշարի շրջանակում Ձեր մասնակցությունից հետո, որը դիտելիս ես շատ վրդովվեցի։

Բոլորիս հայտնի է, որ պատերազմից ի վեր գոյություն ունեն «ատրճանակ վաճառողներ»։ Ձեզ ունկնդրելով՝ հասկացա, որ կան նաև «զգացմունք վաճառողներ». Դուք ատելություն եք սերմանում, պարոն Վերնոյ։ Դուք շահարկում եք սփյուռքահայերի և ֆրանսիացիների զգացմունքները միաժամանակ։ Դուք չեք բավարարվում միայն հայ-թուրքական թշնամանքը բորբոքելով։ Հանուն Ձեր մութ խաղերի՝ Դուք փորձում եք քրիստոնյա-մահմեդական՝ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մեջ ևս հարկադրել նույն ձևաչափը։

Դուք ապրում եք անցյալով, և միայն արյան հոտը կարող է Ձեզ սթափեցնել։ Դուք օգտվում եք հնարավոր առիթից։ Գնացեք վերականգնեք ՀԱՀԳԲ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), որ սպանեք, սպանեք նորից և Արևմուտքի առջև ներկայանաք որպես զոհեր։ Դուք, գուցե, Ձեզ համարում եք պատմական ճշմարտության կրողը, ոչ ոք չի կիսում Ձեր կարծիքը։ Եվ ուրեմն, եթե փաստերը դեմ են Ձեր ճշմարտությանը, բավական է այն քողարկել հորինված փաստաթղթերի մի լավ տրցակով։ Բղավում եք, արտասվում, անիծում: Դուք բեմադրում եք զինված հակամարտություն։ Ատելությունն է Ձեր կյանքի միակ նպատակը։ Ի՞նչ եք անելու, եթե հայերն ու թուրքերը հաշտ ապրեն, ինչպես ապրել են դարերով։ «Ատելություն վաճառելու» համար դուք կկորցնեք ամեն ինչ։ Ինչո՞ւ եք ատում խաղաղությունը։ Դուք 5 րոպեում վտանգեցիք ամենը, ինչ Երևանն ու Անկարան տարիներ ի վեր փորձում էին կառուցել։

Դուք՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքների անպատասխանատուներդ, չկարողացաք սանձել ձեր սեփական եսապաշտությունը՝ հանուն մեր երեխաների ապագայի։ Դուք չվարանեցիք 1992 թ. ծածանել 20-ականների մի պաստառ՝ որպես վրեժի դրոշ, մեկ այլ անպատասխանատուի ձեռնարկ։

Չե՞ք կարծում, որ վաղուց ժամանակն է մեր երեխաներին ազատել ենթադրյալ անցյալի բեռից, որպեսզի նրանք սովորեն նորից խաղալ միասին, ապրել միմյանց հարևանությամբ, ինչպես անում էին նրանց նախնիները։ Ահա սա է, որ վերջին 5-6 տարիներին փորձում են իրականացնել Անկարայի և Երևանի խիզախ մարդիկ։ Խաղաղության՝ Ձեզ համար անտանելի այս հեռանկարը Ձեզ ստիպեց նորից դիմել սպառնալիքի Ձեր զզվելի միջոցներին՝ հիմնված անցյալից եկող Ձեր զգացումների շահարկման վրա։ Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից»։

Բյուլենտ Աքարջալը, 1995

«Պարո´ն,

Ձեր հիստերիկ, անիմաստ խոսքից, որ բաղկացած էր մի շարք վերամբարձ ածականներից, որոնց իմաստը, ասես, ինքներդ էլ չեք ըմբռնում, ենթադրում եմ, որ այդքան էլ գոհ չեք 5-րդ ալիքի «Հեռուստատեսային նորություններ» հաղորդաշարին իմ հյուրընկալությունից։ Տեղին կլինի «կարոտով» հիշել մեզ քաջ հայտնի ռեժիմներից մեկը, երբ անմիջապես ձերբակալվում էին նրանք, ովքեր արտահայտվել էին ավելին, քան «կարելի» էր. այդպե՞ս չէ։

Դեռևս անցյալ տարի «Միջազգային ներումը» և մարդու իրավունքների պաշտպանները քաղբանտարկյալների խոշտանգումների ցուցանիշով Ձեր երկիրը համարում էին առաջատարը։ Անշուշտ, սա է Ձեզ «թույլ տալիս» ինձ անկեղծության, ժողովրդավարության և մարդասիրության դասեր տալ։ Հավելեմ նան, որ հայկական Սփյուռքը որևէ առնչություն չունի այդ «փառահեղ» կոչման հետ, որով Ձեզ «կնքել է» քաղաքակիրթ աշխարհը։

Դուք, պարոն, փաստորեն վրդովվել եք, որ ես ինձ թույլ եմ տվել բարձրաձայնել, որ Ձեր կառավարությունը թուրքական սահմանին արգելափակել է սննդամթերք, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված կաթ տեղափոխող բեռնատար մեքենաների մուտքը դեպի երիտասարդ և ժողովրդավարական հայկական անկախ հանրապետություն (իմ ձեռքին են արգելափակված բեռնափոխադրողների հեռագրերը)։ Եվ միևնույն ժամանակ Դուք առաջարկում եք Ձեր մեծահոգի միջամտությունը այն Հայաստանին, որի բնակչության մի մասին սովի եք մատնել։ Թուրքիան և Հայաստանը չեն պատերազմում, ուստի դուք լիովին ոտնահարում եք միջազգային օրենքները՝ դառնալով, ակնհայտորեն, ոչ այդքան վստահելի միջնորդ։ Իսկ գուցե դա հետևանքն է Ձեր Հանրապետության նախագահի՝ «մեծ պետական գործչին վայել» ճարտարախոսության. «Պետք է մի փոքր վախեցնել հայերին…»։

Ձեր ոչ այդքան հստակ ֆրանսերենից, խոստովանեմ, այդպես էլ չհասկացա, թե իմ ելույթն ինչպես էր առնչվում քրիստոնեա-մահմեդական՝ ֆրանսիացիներ-թուրքեր հարաբերություններին։ Իսկ, երբ փաստում եք, թե «միայն արյան հոտը կարող է ինձ սթափեցնել…», Դուք հասնում եք հոգեկան զառանցանքի սահմաններին։

Պարոն Աքարջալը, պարզապես՝ ավելի քիչ խեղկատակություն և ավելի շատ զգուշություն։ Դուք անհամեմատ մոտ եք ապրում Խարբերդի և Տրապիզոնի ճանապարհներին, որտեղից տարածվում է այդ արյան հոտը, բայց դա չի խաթարում Ձեր քունը, քանի որ Ձեր վրդովմունքն էլ ընտրողական է։

Դուք օգտագործում եք այն նույն բառերը, ինչ Ձեզ նախորդող չարաբաստիկ երիտթուրքերը. «Մոռանանք անցյալը, սկսվում է եղբայրության դարաշրջանը», ահա թե ինչու, ասես, «անցյալի մարդ» լինեք։

…1895-1909-1915 թթ. ամեն անգամ մի նոր դժոխք, արցունքներ և գլխատված գանգերի բուրգեր։ Ուստի թույլ տվեք թերահավատորեն վերաբերվել Ձեր կարգախոսներին, որոնք առավել արժանի են լինելու տուրիստական պաստառներին, «Համեցեք եղբայրական Թուրքիա, և թող մեր երեխաները խաղան միասին…», մինչդեռ Ձեր որջերում մի քանի կեղծ պատմաբանների օգնությամբ 80 տարի անց շահարկում եք պատմական ճշմարտության ժխտելիությունը։

Միայն նրանք կարող են ձևացնել, թե հավատում են Ձեզ, ովքեր անամոթաբար պետական շահը պայմանավորում են մի քանի հետամնացների հետ ունեցած ավտոմեքենաների, ինքնաթիռների կամ գործարանների առևտրով։ Նման դեպքերի համար հնուց եկող մի խոսք կա. «հոգին վաճառել հանուն մի աման ապուրի…»։ Լավ եմ հասկանում նաև սփյուռքահայերի հանդեպ Ձեր զայրույթը. Դուք նրանց վիրավորում եք, քանզի հայերին հանդուրժում եք միայն կոտորված, համր և առանց հիշողության։ Երբ ապագային փոխանցվող հիշողությունն այն չէ, ինչ դուք կցանկանայիք, դուք այն սահմանում եք՝ որպես «անցյալի ապրումների չարաշահում»։ Դուք ընդունեցիք լատինական այբուբենը, հրաժարվեցիք ֆեսից և Ձեր ազգային տարազից, բայց, ցավում եմ, մենք դեռևս ապրում ենք տիեզերքի հակառակ բևեռներում։

Այդուհանդերձ, պարոն Աքարջալը, անկախ անցյալից՝ մենք կարող էինք լինել ընկերներ։ Ես ծանոթ եմ մեկ տասնյակ թուրք ընտանիքների, որոնք ինձ համար շատ թանկ են, և նրանք չեն հեռանում Փարիզից՝ առանց ինձ այցելելու։ Մեր մեջ, իսկապես, փոխադարձ ցանկություն կա մոռանալու… Համոզված եմ՝ նրանք ի զորու են քաջությամբ կրելու իրենց անցյալի սև ժամերը։ Մեր մեջ կան «չասված» բաներ, մենք հարգում ենք միմյանց արժանապատվությունը։

Ներեցեք, բայց պետք է ասեմ, որ չեմ հավատում խաղաղություն ցանկացող Ձեր ոչ մի բառին։ Ձեր միակ մտահոգությունն է վերականգնել Ձեր վարկանիշը 72 քաղաքակիրթ երկրների առջև, որոնց շարքում շատ կուզեիք ներգրավվել։

Ոչ ոք, անգամ հայերը չեն ցանկանում Ձեզ վերագրել 1995 թ. զանգվածային կոտորածների մեղքը և պատասխանատվությունը, բայց հավատարիմ մնալով ոճրագործներին՝ Դուք անմտորեն և անկեղծորեն դառնում եք նրանց հանցակիցը։ Դուք առաջարկում եք ջնջել անցյալը, բայց Թալեաթ Փաշայի փառքի դամբարանն եք կանգնեցնում։

Միայն մեծ, քաղաքակիրթ ազգերին է հատուկ կրել սեփական անցյալի սև ժամերը։ …Իտալիան չի փորձում ջնջել իր մուսոլինիական ժամանակաշրջանը, և երբեք Գերմանիան չի եղել ավելի հզոր, քան այն ժամանակ, երբ կանցլերը ծնկի իջավ այն նույն վայրում, որտեղ նացիստները բնաջնջեցին հրեաներին։ Սա է, պարոն, այն «ակումբը», ուր ցանկանում եք մտնել առանց դրա մասին պատկերացում անգամ ունենալու»։

Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան)
1995

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:22 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել. factor.am
13:42 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան ցանկանում է հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում. Չավուշօղլու
20:00 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրք լրատվամիջոցները Երեւանում նկարահանումներ են իրականացնում. ԱԳՆ-ից ասում են՝ տեղյակ չեն, իսկ որտեղ է ԱԱԾ-ն
23:06 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ստամբուլ – Երևան չվերթները կարող են դյուրին ճանապարհ դառնալ՝ կարճ ժամանակում Հայաստանը թուրքական լրտեսներով ողողելու համար». Հարութ Սասունյան
20:40 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում
23:16 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀույս ունենք, որ Հայաստանը կգնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Թուրքիայի ՊՆ նախարար
20:20 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին չվերթով Երեւանից Ստամբուլ է մեկնել 65 ուղեւոր
20:53 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆախքան Թուրքիային ՀՀ օդային տարածքով երթևեկելու թույլտվություն տալը՝ պետք էր համապատասխան քայլեր իրականացնել. փորձագետ
21:50 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է կորցնել իր գրավչությունը (տեսանյութ)
20:46 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի վեհաժողովին մասնակցելու հրավերը. Փաշինյան

Արխիվ

[]