Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Չգիտեմ որն է այդպիսի նեգատիվիզմի պատճառը՝ մարդը հրավիրել է, մենք էլ գնացել ենք, նման հանդիպումներ մեզ շատ պետք են». ո՞ւմ խնդրանքով էր Ռոբերտ Ամիրխանյանը երգում Նախագահական պալատում 02/11/2022   19:34  |  ԼՐԱՀՈՍ

«Հրավերի առիթը, ճիշտն ասած, չգիտեմ որն էր։ Իրենց նախաձեռնությունն է եղել, ընդ որում, ինչպես հասկացա, ավելի մեծ թվով մշակույթի գործիչներ էին հրավիրվել, բայց շատերը չէին եկել՝ կարծեմ հիվանդ լինելու պատճառով», - ասում է կոմպոզիտոր, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով երեկ Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին։

Լրագրողի հարցին՝ խնդիրների ի՞նչ շրջանակ է քննարկվել նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ռոբերտ Ամիրխանյանը պատասխանում է՝ բացառապես մշակույթին առնչվող հարցեր, հրավերն էլ՝ մարդկային բնույթ էր կրում. «Ճիշտն ասած, կարծում եմ, նման հանդիպումներ մեզ շատ պետք են։ Որպեսզի ամեն մեկս, մենակ մեր բնից ինչ- որ բաներ չճվանք, այլ միասին հասկանանք, թե ո՞ւր ենք գնում, այսպիսի հանդիպումները մեզ շատ պետք են։ Կյանքը ցույց տվեց, որ մենք բարեկամներ չունենք, դրսից որևէ երկիր չկա, որ մեր ցավով ապրի, մեր ցավը մեզ հետ կիսի։ Մնացյալն ամբողջովին թատրոն է, որ խաղում է մեծ աշխարհը։ Մեր հարևանը մեզ մեղադրում է ալբանական եկեղեցիները գողանալու մեջ, ասում է, որ մենք ո՛չ կուլտուրա ունենք, ո՛չ մշակույթ, ո՛չ մշակութային արժեքներ։ Բարոյախոսության առումով՝ սա աշխարհի ամենակարևոր խնդիրներից մեկը պետք է լիներ, սակայն աշխարհը լռակյաց է։ Հիմա մենք ո՞ւմ վրա մեր հույսը դնենք։ Պետք է միասնական լինենք, որպեսզի չկորցնենք մեր պետականությունը»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը։

Լրագրողի նկատառմանն՝ արդյո՞ք անվանի մտավորականի համար փրկության միակ հույսն այս պահին խայտառակ կապիտուլյացիա ստորագրած և թշնամու դեմ ծնկի իջած իշխանությունն է, Ամիրխանյանը պատասխանում է՝ անգամ ոխերիմ թշնամու հետ կարելի է երկխոսության մեջ մտնել, եթե այդ երկխոսությունն արդյունք կտա։

Այնուամենայնիվ, ինչի՞ շուրջ է մաեստորն երկխոսել նախօրեին Նախագահական պալատում նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ, արդյո՞ք մշակույթի անվանի գործիչն օգտագործե՞լ է առիթը, նախագահի պաշտոնակատարից հետաքրքրվելու՝ ի՞նչ վիճակում են Բաքվի բանտերում հայտնված հայ ռազմագերիները, կամ ի՞նչ ճակատագիր է սպասում մեր երկրին՝ դեռևս չավարտված պատերազմի պայմաններում և այլն, Ամիրխանյանը պատասխանում է՝ դուք շփոթում եք քաղաքական հարցերը, դրանք քաղաքական ֆրակցիաների հետ հանդիպումների ժամանակ են տալիս։ Երեկ բացառապես մշակութային հարցեր են քննարկվել. «Սա բարոյական արժեքների մասին խոսելու առիթ էր։ Մշակույթի գործիչներով նախագահի պաշտոնակատարի հետ քննարկել ենք միայն մշակույթի ոլորտին առնչվող հարցեր։ Քանի որ ես ունեմ աշխարհի տարբեր լեզուներով գրված բազմաթիվ ստեղծագործություններ, Ալեն Սիմոնյանին առաջարկեցի՝ մի բացօթյա համերգ կազմակերպենք, հրավիրելով դեսպանատան աշխատակիցներին, որովհետև այս տարի լրանում է նաև մեր երկրում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 -ամյակը։ Հետևաբար, սա լավ առիթ է, որ գան, լսեն լատիներենից մինչև ֆիններեն ու ճապոներեն լեզուներով գրված մեր ստեղծագործությունները և հասկանան, որ Հայաստանը կարող է լինել աշխարհի մշակութային կենտրոնը։ Ալեն Սիմոնյանի կողմից այս առաջարկը հավանության արժանացավ, համերգն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, այն կանցկացվի Ազգային Ժողովի բացօթյա այգում»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը։

Հարցին՝ արդյո՞ք կոմպոզիտորին չի անհանգստացնում երեկվանից համացանցում սկիզբ առած բողոքի ալիքը, որով հասարակության մի լայն զանգված քննադատության է արժանացրել մտավորականներին՝ մերժված իշխանության հրավերն ընդունելու և նրանց հետ հանդիպման գնալու առաջարկը, Ռոբերտ Ամիրխանյանը պատասխանում է՝ չգիտի, թե որն է այդպիսի նեգատիվիզմի պատճառը. «Մարդը հրավիրել է, մենք էլ գնացել ենք։ Մենք ոչինչ չունենք իշխանության հետ քննարկելու, դուք պետք է հասկանանք, որ մեզ հրավիրել են, մենք չենք եղել այդ հանդիպման նախաձեռնող կողմը։ Պատերազմից հետո, նույնիսկ, թշնամիներն են հանդիպում և զրուցում միմյանց հետ, ինչո՞ւ մենք պետք է չգնայինք նախագահի հետ հանդիպման։ Նորից եմ կրկնում՝ մեր զրույցները շատ կարևոր են միմյանց հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ պետք է անենք, այս իրավիճակից դուրս գալու համար»։

Թեև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի պատվին բացօթյա համերգ կազմակերպելն, այս իրավիճակում ամենաարդյունավետ միջոցը չէ՝ հասկանալու՝ ինչպե՞ս կարելի է դուրս գալ պետության, պետականության և սահմանների կորստի առաջ հայտնված վտանգների հորձանուտից կամ գոնե չեզոքացնելու դրանք, այնուամենայնիվ, կոմպոզիտորից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ խնդրանքով վերջինս իր վիրտուոզ կատարումը նվիրեց Նախագահական պալատում հավաքվածներին, արդյո՞ք սեփական նախաձեռնությամբ էր, թե նախագահի պաշտոնակատարի խնդրանքով. «Եթե իմ նախաձեռնությամբ լիներ, ուրեմն ես ինձ հետ իմ դաշնամուրը պետք է տանեի…Նրանք սրահում դաշնամուր էին տեղադրել, որովհետև էլի կոմպոզիտորներ պետք է ներկա լինեին, հավանաբար երաժշտական զրույց էին նախատեսել։ Երբ պահը հասավ դրան, ես հասկացա, որ այդ գործը ես պետք է անեմ։ Խոսվում էր այն մասին, թե ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ լռությունը և, թե՝ ինչպե՞ս է պետք հասկանալ այդ լռությունը։ Ես էլ ասացի՝ հիմա ես ձեզ համար կնվագեմ՝ «Լռել խռովքն այս, և ինձ թվար, թե ես աղբյուր եմ մամուռն ի վար…» իմ «Անանձնություն» երգը և նվագեցի …Որևէ ձևով ցուցամոլություն չի եղել, պարզ, մարդկային, հաճելի հանդիպում էր»,- ամփոփելով զրույցն, ասում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել էին մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:45 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Նախագահի պաշտոնակատարին հիշեցրել եմ, որ այս տարի լրանում է կապելլայի 85-րդ և իմ 95-րդ տարեդարձը». ի՞նչ հարցեր է քննարկել Հովհաննես Չեքիջյանը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում
12:23 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ
23:48 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆերողություն եմ խնդրում ազնվականներին և իշխանության հասած ողորմելիներին համեմատելու համար․ Իշխանյան
23:32 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱլենը սրանց գինը լավ գիտի Իրական գինը․ Մհեր Մկրտչյան
23:23 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան
17:43 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների
19:54 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵրբ համատեղիչը հավերժ մարմնավաճառ է. Ռուբեն Հակոբյան
17:36 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ
11:17 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿոչ մտավորականներին. Հայ «մտավորականներ», պատմությունը ձեզ «գնահատելու» է, արեք գոնե սա, որ անպատիվ չվերջացնեք ձեր անիմաստ գոյությունը. Կարեն Ադոնց
11:08 05/02/2022  |  ՄամուլԻնչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

Արխիվ

[]