Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԲԴԽ-ին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման.ՄԻՊ-ը՝ ԲԴԽ-ին 02/11/2022   10:52  |  Մեկնաբանություն

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի հայտարարությանը։

«Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ Պաշտպանի հայտարարությունը միակողմանի է կամ անհիմն:

Իսկ եթե հարգարժան Բարձրագույն դատական խորհուրդը դա չի անելու կամ չունի վստահություն իր հայտարարությունների նկատմամբ, ապա պետք է միշտ հիշի, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երբեք չի խոսում առանց հիմքերի ու փաստերի:

Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարության բոլոր այն մասերը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են, ստուգված են ու հիմնված են փաստերի վրա: Մնացած մասերով Պաշտպանը հատուկ է հղում արել քննության անհրաժեշտությանը:

Վերջապես, Բարձրագույն դատական խորհուրդն ինքն է նշում, որ դատարան է հանդես եկել Բորիս Բախշիյանի գործով, և դա ճիշտ պնդում է ու դա ընդունում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ խոսքն օրենքի պահանջի մասին է:

Բա այդ դեպքում ինչպե՞ս էր Բարձրագույն դատական խորհուրդը պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպան պետք է իրենից պարզաբանումներ պահանջեր, երբ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքով դա արգելված է:

Բայց Բորիս Բախշիյանի գործով գլխավոր հարցն այլ տեղում է. այս գործը պարունակում է համակարգային վտանգներ. դատական բողոքարկման սահմանված ընթացակարգերը քրեական հետապնդման «մեքենայով» փոխարինելը և իրավապահ մարմինների համար այդ «մեքենայի դուռը բացելը»: Դա իր հերթին վտանգավոր է ոչ միայն դատական իշխանության անկախության, այլ նաև դատարաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ստացվում է, որ մարդուն կալանքից ազատելիս կամ քրեական հետապնդման մարմնին զայրացնող գործողություն կատարելիս, օրինակ՝ մարդուն կալանքից ազատելիս, դատավորը պետք է մտածի՝ արդյոք իր որոշման համար չի ենթարկվի քրեական հետապնդման ու չի զրկվի ազատությունից, իսկ ԲԴԽ-ն էլ ցածր իրավական շեմերով բավարարելու է քրեական հետապնդման մարմնի խնդրանքները:

Հատկապես մտահոգիչ էր տեսնել, թե ինչպես է Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարությանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված վիրավորական ձևակերպումներով արձագանքել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր լիազորությունները և պատասխանատվությունը:

Իր այս հեգնական գնահատականը հիմնավորելու համար պարոն Վարդանյանը քաղաքական մղումներով հրապարակային գանգատվել է, որ երբ իրենք խնդրում են պաշտպանել պաշտոնյաներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դա չի անում:

Նախ, այս աստիճան բարձր շահարկում թույլ չտալու համար պարտադիր ենք համարում պարզաբանել հետևյալը. Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր այդ հայտարարությունները վերաբերել են նրան, որ Պաշտպանը չի կարող պաշտպանել քաղաքացուց պաշտոնյային կամ պետական ծառայողին, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի դեպքում խոսքը վերաբերում է նրա անձնական իրավունքների միջամտությանը պետական հարկադրանքով ու քրեական հետապնդումով:

Այսինքն՝ նրա բոլոր այն իրավունքներին, որոնք չեն առնչվում ծառայողական լիազորություններին, ունեն անձնական բնույթ և ենթարկվել են պետության պետաիշխանական [հարկադրանքով] միջամտության: Բազում են օրինակները, որոնք հիմնավորում են այս պնդումները. հուսով ենք՝ պարոն Վարդանյանը մտաբերում է դրանք:

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ու հրապարակային էր անդրադարձել այս գործին՝ հաշվի առնելով դրա բացառիկ բնույթը և համակարգային նշանակությունը դատական իշխանության պաշտպանության ու մարդու իրավունքների համար: Կարծում ենք քաղաքական մղումներով ընկալումների փոխարեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին պետք է մտահոգեր այն, թե ինչպես կարելի է լուծել Պաշտպանի հայտարարությունից բխող խնդիրները կամ քննարկել դրանց արմատները:


Ուստի, այո՛, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիմք էլ է կրկնում, որ չի պատրաստվում պաշտոնյային պաշտպանել ընդդեմ քաղաքացիների. դա իր գործառույթը չէ:

Ու, առհասարակ, բոլոր պաշտոնյաներին խստիվ պահանջ՝ չփորձել մարդու իրավունքների խախտումները թաքցնել քաղաքական շղարշով և շահարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններն ու առավել ևս հեգնանքով մոտենալ մասնագիտական հարցերին:

Ափսոսում ենք, որ քաղաքական ուղեծրին է զոհաբերվել մասնագիտությունը: Սա իրավական պետության քայքայման վառ օրինակ է:

Իրավական հարցերին այս աստիճան «իջեցված» վերաբերմունքը ցույց է տալիս, թե ինչ աստիճան է քաղաքականացվել իրավունքը և ինչ համակարգային վտանգներ են գլուխ բարձրացրել:

Ցանկացած պարագայում, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկման վարույթը և պնդում է, որ տեղի է ունեցել նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքների կոպիտ ոտնահարում:

Խնդիրներն ու մտահոգությունները բնույթով այնպիսին են, որ Պաշտպանը դրանք դիտարկում է դատական իշխանության անկախության ու դատավորների ինքնուրույնության, հետևաբար նաև՝ երկրում մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից:

Այս գործը պետք է արժանան մանրամասն քննության՝ հանրային, այդ թվում՝ մասնագիտական պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ հրապարակայնություն ապահովելով»,-գրել է ՄԻՊ-ը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:01 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքների մանրամասները
14:08 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն այցելել է Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր
11:50 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի հետ
12:15 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ․ ՄԻՊ արտահերթ զեկույցը
23:08 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը պետք է հրապարակային բացատրություն տա, թե ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում» և ինչպես է դա երաշխավորելու ՀՀ բնակչության անվտանգությունը․ ՄԻՊ
17:23 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացրած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները
10:49 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ
18:57 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
10:20 07/02/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ. ՄԻՊ
21:14 05/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն ամփոփել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքը

Արխիվ

[]