ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պասիվիստ» և «պացիֆիստ» ակտիվիստները. Արամ Հովհաննիսյան 02/11/2022 12:05 | Վերլուծություններ
Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը.
«Ինչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը
Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։
Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները
Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։
Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։
2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել