ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ բոլոր անդամները ցանկացած որոշման համար պատասխանատվություն են կրում. Բեքմեզյան 02/10/2022 16:56 | ԼՐԱՀՈՍ
«Դատական օրենսգիրք»-ը սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է ԲԴԽ անդամների հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ նշելով, թե «Դատական օրենսգիրք»-ը հստակ սահմանում է, որ դատական իշխանության վերաբերյալ նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնում է ԲԴԽ-ն, իսկ դատավորների կամ փաստաբանների հետ քննարկելը հեղինակների խնդիրն է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Ըստ փոփոխությունների՝ ԲԴԽ-ի՝ որպես դատարան, հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին դեպքերում՝ 7-ի փոխարեն։ Պարզվում է, սակայն, օրենքում փոփոխություն է տեղի ունեցել՝ առանց դատավորների դիրքորոշումը լսելու, թեև այն ուղղակիորեն վերաբերում է դատավորներին։ Այլ խոսքով՝ փոփոխություն է կատարվել Սահմանադրական օրենքում՝ առանց հանրային քննարկման։
Գրիգոր Բեքմեզյանը նորմալ է համարում, որ նախագիծը դատավորների հետ չի քննարկվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ նախագիծը քննարկվել է ԲԴԽ անդամների հետ, ինքը դեռևս 2020թ կողմ է եղել նման փոփոխություններին։ Մասնավորապես, երբ 2020թ «Դատական օրենսգրքում» փոփոխություններից առաջ իր և գործընկերոջ կողմից առաջարկ է եղել, որ քվեարկության ձայների բաշխման կարգը նույնականացվի այլ դատական ատյաններում գոյություն ունեցող կարգի հետ, որպեսզի քվորումի ապահովման խնդիր չլինի։ Բեքմեզյանը հիշեցրեց 2019թ, երբ բավականին մեծ խնդիր կար՝ քվորում ապահովելու։
«Հասկացանք, որ ամեն դեպքում ճիշտ է սահմանել, որ ԲԴԽ-ի կողմից քննվող գործերով քվորումը բավարար է, եթե մասնակցում են Խորհրդի անդամներից կեսից ավելին»,- նշեց Բեքմեզյանը՝ հայտնելով, որ այսօր դատավորների թեկնածուների բանավոր հարցազրույցին մասնակցում է մի թեկնածու, որը 2019թ մայիսին մասնակցել էր դատավորների թեկնածուների բանավոր հարցազրույցին, ստացել էր հինգ ձայն այն դեպքում, երբ հարցազրույցին մասնակցել է Խորհրդի 6 անդամ։
Դիտարկմանը, որ մտահոգություններ կան, որ այս փոփոխությունները կարող են դատավորների նկատմամբ ճնշումների տեսանկյունից կիրառելի լինել և, եթե նախկինում ընկալումն այնպիսին էր, որ դատավոր անդամները քիչ, թե շատ դիմադրում էին, ապա այժմ միայն գիտնական-անդամների ձայները բավարար են՝ որոշումներ կայացնելու համար, Բեքմեզյանը նշեց, որ մտահոգություններ կարող են հայտնել, բայց պետք է ռեալ նայել։
«Եթե նայեք ԲԴԽ վերջին երկու տարվա որոշումների քվեարկության արդյունքները, կտեսնեք, որ ես որպես կանոն երբեք չեմ մասնակցում կորպորատիվ քվեարկությունների։ Եթե նայեք ԲԴԽ վերջին քվեարկությունները, կտեսնեք, որ մեզ մոտ՝ որպես այդպիսին տարանջատումներ չի եղել։ Եթե չեմ սխալվում, ընդամենը երկու դեպք ենք ունեցել, երբ ԲԴԽ 5 գիտնական-անդամ մի բանի օգտին են քվեարկել, 5 դատավոր-անդամ՝ մի բանի »,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ դա արհեստական մտավախություն է, որովհետև ԲԴԽ-ն ունի 10 անդամ, եթե 10 անդամն էլ մասնակցեն նիստին և 10-ից 5 հոգի, օրինակ՝ գիտնական-անդամները որոշեն պատասխանատվության օգտին քվեարկել, դատավոր-անդամները՝ ոչ, որոշումը չի ընդունվի։
«Բացի այդ՝ ԲԴԽ բոլոր անդամները պրոֆեսիոնալներ են։ Ինչու են ասում, որ դատավորները չեն քվեարկի, գիտնական-անդամները՝ կքվեարկեն։ Կներեք, այսինքն, ուզում են ասել, որ դատավոր-անդամները սուբյեկտի՞վ են, այսինքն, ուզում են ասել, որ դատավորները տեսնում են, որ կա խախտում, չեն քվեարկում պատասխանատվության օգտին, որովհետև կորպորատիվ շահ են հետապնդում։ Նման կարծիք արտահայտելով՝ վիրավորում են ԲԴԽ դատավոր-անդամներին և գիտնական-անդամներին, որովհետև ուզում են ասել, որ գիտնական-անդամները պատվեր կատարողներ են, ընդհանրապես չեն նայում վարույթը հիմնավոր է, թե՝ ոչ, ուղղակի քվեարկում են պատասխանատվության օգտին»,-նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ Խորհրդի բոլոր անդամները պրոֆեսիոնալ են և ցանկացած որոշման համար պատասխանատվություն են կրում, չի կարծում, որ որևէ գիտնական-անդամ մի որոշման օգտին քվեարկի այն դեպքում, երբ ակնհայտ լինի, որ միջնորդությունն անհիմն է և դատավորը ենթակա չէ պատասխանատվության։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ