ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սալեմի վհուկները և հարեմի դատավորները․ Վահե Հովհաննիսյան 02/10/2022 20:30 | Վերլուծություններ
Պատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում(ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օգնականներին՝ կարդալ այս պատմությունը։
Պատմությունը սկսվել է, երբ քաղաքի քահանայի դուստրերը հիվանդացել են այն ժամանակ գիտությանն անհայտ մի հիվանդությամբ, հետո հիվանդացել են ուրիշները։ Բժիշկը, անծանոթ հիվանդությունը չհասկանալով, հայտարարել է, որ դա հիվանդություն չէ, այլ այդ մարդիկ ենթարկվել են Սատանայի ներգործությանը. Նրանք վհուկներ են։ Եվ այդպես սկսվել է անմեղ, պարզապես հիվանդ մարդկանց դատավարությունը, տանջանքները և մահապատիժները։
Մի քանի տարի անց՝ 1697 թվականին, դատավորներն ընդունել են իրենց մեղքը, և որոշումները ճանաչվել են անվավեր։ Հետագայում այս դատավարությունը հեղինակավոր պատմագրի կողմից համարվել է այն ժայռը, որի վրա ջախջախվեց թեոկրատիան։
Այսօրվա Հայաստանում ընթացող դատավարությունները իրենց այլանդակությամբ քիչ են տարբերվում այս պատմությունից, պարզապես 21-րդ դար է և մահապատժի փոխարեն զանգվածաբար օգտագործվում են կալանքը՝ որպես խափանման միջոց և քրեական գործերը՝ որպես ընդդիմախոսներին ճնշելու եղանակ։ Ի՞նչ տարբերություն Սալեմի բժշկի «ախտորոշման» և այսօրվա հրահանգների միջև։ Ի՞նչ տարբերություն Սիլվայի ցուցմունքների և Սալեմի վկաների միջև, որոնք ասում էին, թե տեսել են՝ ինչպես է Սատանան այցելում հիվանդ մարդկանց։ Ի՞նչ տարբերություն 1692 թվականի դատավորների և 2022-ի դատավորների միջև, որոնք անում են այն ամենը, ինչը նրանց հրահանգվում է՝ առանց մասնագիտականամոթի և մարդկային խղճի խայթի։ Ի՞նչ տարբերություն օրենքից խոսող ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և 1692-ին Աստծո անունից խոսող ու մարդկանց տանջամահ անող արդարադատների միջև։
Այնուհանդերձ, մի տարբերություն կա։ 1692-ին հնարավոր չէր ունենալ Ալեքսանդր Ազարյան ,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյանի նման դատավորներ։1692-ին չկար ընտրության հնարավորություն, իսկ հիմա կա։ Հետևաբար՝ կրկնակի անգամ ծանրանում է կամակատար դատավոր լինելու մեղքը։ Ի՞նչ տարբերություն դատական օրենսգիրքը և մյուս օրենքները սեփական շահերին մեկ վայրկյանումհարմարացնելու՝ այսօրվա մոլուցքի և 1692-ին վհուկների անվան տակ այլանդակությունների։ Տարբերությունն այն է, որ այսօր դարն ավելի լուսավոր է, և բոլոր նման քայլերն արվում են ի սկզբանե սեփական հանցանքի գիտակցմամբ, այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում այսուհետ Նիկոլի 3D նկարն էլ դնեն, միևնույն է, կատարողները չեն դառնալու ավելի ազնիվ և ավելի արդար։
Մղձավանջի վերջը
Բոլոր այլանդակությունները, անօրինականությունների բոլոր փուլերը մի օր վերջանում են։ Ի՞նչ, ի՞նչ կորուստների և տառապանքների գնով, դա այլ հարց է։
Ո՞ր դատով, ո՞ր ողբերգությունից հետո կավարտվի այս փուլը դժվար է ասել։ Երբ դատում էին Քոչարյանին և գեներալներին, ասում էինք, որ սա բերելու է մեծ աղետի։ Լսող չեղավ, աղետը եկավ, սարսափելի աղետը, բայց էլի կա Նիկոլը, նրա դատախազները,նրա ՀՔԾ-ն, նրա դատավորները կան։ Ո՞ր ողբերգությունն է այն ժայռը, որի վրա փլուզվելու է այսօրվա մղձավանջը։ Նրանց հռչակած պետությունը՝ «Նոր Հայաստանը», վաղուց փլուզվել է, բայց նրանք դեռ կան։
Հաց բերողի մահվան պատճառ դարձած դատաիրավական բարձրաստիճան պաշտոնյաները 2018-ից հետո սահուն սկսեցին սպասարկել« Նոր Հայաստանին», բոլոր այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակ վճիռներ են կայացրել, 2018-ից հետո սկսեցին սպասարկել նորերին։ Նիկոլին դատողը դարձել է Նիկոլի համար դատող։ Մի տեղ այդ շղթան պետք է կտրվի։ Եվ երբ ես ասում եմ, որ մեզ հաջողության համար պետք է ոչ թե գոռգոռոց,այլ՝ քաղաքական բովանդակություն, նաև այս թեզը նկատի ունեմ. դատաիրավական համակարգի բոլոր՝ անօրինականություններ թույլ տված ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա սկզբունքային բովանդակային թեզ է։ Հակառակ դեպքում հաջորդ իշխանության օրոք էլ կկախեն հաջորդ ղեկավարի նկարը, և այլանդակությունները կշարունակվեն։
Ինչ-որ մի պահից մեր երկրում պետք է հստակություն մտնի. կան բաներ, որ չի կարելի անել, որ անպատիժ չի կարող մնալ։
Սալեմի դատավարությունը միմիստիկ-խորհրդանշական պատմություն էլ ունի։ Կախաղան բարձրացողներից մեկը կյանքի վերջին վարկյաններին դիմել է դատավարությա ն առանցքային դեմքերից մեկին՝ ասելով. «Դու ստախոս ես... զրկիր ինձ կյանքից, և Աստված քեզ կպատժի արյունով»։ Տարիներ անց մարգարեությունը կատարվում է. անմեղ մարդկանց դատապարտած անձըմահացել է գլխուղեղի արյունահոսությունից՝ սեփական արյան մեջշաղախվելով։ Սա կարող է լեգենդ համարվել, սակայն կա արյան ու տառապանքի մի ծավալ, որը մշտապես բերում է պատասխան պայթյունի, սա գրեթե ֆիզիկա է։
Այսօրվա Հայաստանում արյունն ահռելի չափերի է հասել։ Այս վիճակը պետք է դադարեցնել։ Վրեժը, անեծքը, քենը ամենուր են, սա բերելու է նոր աղետի։ Ես չգիտեմ՝ ինչ է մտածում վատառողջ պրոֆեսոր Չարչյանին կալանավորող դատավորը և նրան դա անել հրահանգողը, ես չգիտեմ, թե ինչ է մտածում Ա.Դանիբեկյանը՝ նոյեմբերի 9-ից հետո անվրդով շարունակելով իր դատը, ես չգիտեմ՝ ինչ են մտածում Առուշին, Մանթաշյանին, Բախշիյանի ն , Փարամազյանին և այլոց կալանավորող դատավորները և նրանց հրահանգավորողները, բայց նրանք խտացնում են արյունը և ցավը մեր երկրի՝ առանց այդ էլ արնաքամ հողի վրա։ Հայաստանում արյան և վրեժի հոգեբանությամբ կառավարումը և ընդհանրապես մթնոլորտը պետք է փոխվի։ Սա ոչ մեկին շահավետ չէ։ Սա էլ՝ փոփոխությունների բովանդակության հաջորդ սկզբունքը»,- գրել է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից