ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվող փոփոխությունները ԲԴԽ-ի ներկայիս կազմի պայմաններում ինքնին վտանգ են՝ դատական իշխանության անկախության համար. դատավոր Դավիթ Հարությունյան 02/09/2022 19:41 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական օրենք է փոխվել՝ առանց շահագրգիռ կողմերի դիրքորոշումը հաշվի առնելու, ինչն անթույլատրելի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում իրականացվող փոփոխություններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Ըստ փոփոխությունների՝ ԲԴԽ-ի՝ որպես դատարան, հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին դեպքերում՝ 7-ի փոխարեն։
Պարզվում է, սակայն, օրենքում փոփոխություն է տեղի ունեցել՝ առանց դատավորների դիրքորոշումը լսելու, թեև այն ուղղակիորեն վերաբերում է դատավորներին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծը դատավորներին չի տրամադրվել՝ ծանոթանալու համար։ «Մեկնաբանություն հնարավոր կլիներ տալ թերևս նախագծի մասին, բայց ստացվում է՝ օրենք է ընդունվել։ Ընդունվել է մի նախագիծ, որն ընդհանրապես դատավորների շրջանում չի հրապարակվել, ընդհանրապես չի տրամադրվել դատավորներին՝ ծանոթացման, կարծիքի համար։
Շահագրգիռ կողմը առաջնահերթ դատավորներն են, պետք է օրենքով դրվեր հանրային քննարկման, մեզ տրամադրվեր՝ դիրքորոշում հայտնելու համար, բայց ընդհանրապես չի տրամադրվել»,- նշեց դատավորը՝ հիշեցնելով, որ նախկինում, երբ սահմանված կարգի համաձայն դատավորներին տրամադրվել էր օրենքի նախագիծը, դատավորները դիրքորոշում են հայտնել, ինչն էլ, երևի թե, դուր չի եկել դեպարտամենտի այդ հարցերով զբաղվող տեխնիկական աշխատողին, իսկ լուրջ՝ օրենքի իրական հեղինակներին և այս անգամ որոշել են առանց դատավորների կարծիքը հարցնելու ներկայացնել. «Երևի միայն ԲԴԽ-ն է ծանոթացել կամ համատեղ նախագիծը գրել, ուղարկել են, իսկ մենք ընդհանրապես ծանոթ չենք եղել»։
Այլ խոսքով՝ Սահմանադրական օրենք է փոխվել՝ առանց շահագրրգիռ կողմի դիրքորոշումը լսելու, ինչն ըստ Հարությունյանի, ուղղակի անթույլատրելի է։
Դատավոր Հարությունյանի գնահատմամբ՝ այն փոփոխությունների մասին, ինչի մասին հրապարակային խոսվեց՝ ներկայիս ԲԴԽ կազմում ինքնին վտանգ է դիտում՝ դատական իշխանության անկախության համար՝ առկա իրողությունների պայմաններում։
Դիտարկմանը, որ փոփոխություններով, փաստացի ԲԴԽ գիտնական- անդամների ձայները բավարար կլինեն որոշում կայացնելու համար և դատավոր-անդամների ջանքերը, որոնց ականատես եղանք վերջին որոշումներով, ուղղակի հօդս ցնդեցին, ստացվում է՝ պարզապես օգտագործվեցին՝ Հարությունյանը, զերծ մնալով որակումներից, արձանագրեց, որ, եթե ինչ-որ մեկը ջանք է գործադրում՝ դա արտացոլվում է քվեարկությամբ, իսկ ջանքերը, դրանք խոսակցական մակարդակում բարձրաձայնելը՝ «իմաստազուրկ» գործողություն է համարում. «Ամեն ինչ պարզ է, երբ մարդիկ քվեարկում են։ Ինձ համար կարևոր է քվեարկությունը, քվեարկության արդյունքն ինչ է ցույց տվել։ Իսկ ինչ ջանքի գործադրման մասին կարող է խոսք գնալ։ Ես նույն հարթության մեջ եմ նայում, տարբերակում չեմ դնում ԲԴԽ գործող կազմի գիտնականների և դատավորների միջև։ Այլ հարց է, որ առանձին անդամների կամ դատավորների հետ գործընկերային հարաբերություններ ունեմ, բայց դա ոչինչ չի նշանակում»։
Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը, դատավորի կալանավորմանը՝ Հարությունյանը նշեց, որ Դատավորների միության խորհրդի և փաստաբանների հայտարարությունները, որոնք փաստարկված չեն հերքվել, առավել արժանահավատ են, Բորիս Բախշիյանի հետ կապված իրավիճակն առնվազն կամ մեղմ ասած մտահոգությունների տեղիք է տալիս։ Դատավորի խոսքով՝ փաստաբանների, ՄԻՊ-ի, Դատավորների միության խորհրդի կողմից արված հայտարարություններում բարձրացված մտահոգությունները չեն փարատվել թե՛ վարույթն իրականացնող մարմնի, թե՛ ԲԴԽ-ի կողմից։
Դիտարկմանը, որ դատավորների նկատմամբ ճնշումների բնույթը փոխվում է, եթե նախկինում փորձ էր արվում ճնշել կարգապահական վարույթների, այլ մեխանիզմների, քրեական հետապնդումների ( դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակով) միջոցով, ապա այժմ արդեն դատավորին են կալանավորում, արդյոք դա ազդակ չի լինի մյուս դատավորների նկատմամբ, որ այսուհետ մի փոքր ավելի երկար կմտածեն՝ որոշում կայացնելիս, Հարությունյանը նշեց. «Խիստ բացասական եմ գնահատում։ Այն պայմաններում, որ առկա են չփարատված մտահոգություններ և հակառակ կողմը համոզիչ փաստարկներ հակառակ կողմը չի ներկայացրել իրենց գործողությունների իրավաչափությունների վերաբերյալ. ինչ հրապարակել է, ավելի խորացրել ու հաստատել մտահոգությունները, մեղմ ասած՝ ուղղակի անթույլատրելի, շատ մտահոգիչ եմ համարում։ Դա նույնիսկ ճնշում չի կարելի որակել։ Ճնշումը շատ մեղմ որակում է»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ