ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի բանտից նոր վերադարձած հայ զինվորը չի կարող 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո էլ շարունակել ծառայությունը, այդպիսի ռեմբոներ չեն լինում.Նաիրա Զոհրաբյան 02/09/2022 21:40 | ԼՐԱՀՈՍ
Գերությունից վերադարձած տղաները ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես պատրաստ չեն ծառայությունը շարունակելու, նրանց որոշակի ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար: Չի կարող Ադրբեջանի բանտից նոր վերադարձած հայ զինվորը 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո շարունակել ծառայությունը, այդպիսի ռեմբոներ չեն լինում:
Նրանք մարդիկ են, որոնք ունեն էմոցիաներ, և, բնականաբար, ունեն վերականգնողական կուրսեր անցնելու անհրաժեշտություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են , որ փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 գերիներից 6-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագա ծառայությունը շարունակելու համար:
Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անթույլատրելի համարեց, որ Բաքվի բանտից նոր վերադարձած հայ զինվորին ուղարկեն ծառայությունը շարունակելու, վերադարձած գերիները պետք է անցնեն վերականգնողական երկարատև շրջան, նրանց հետ պետք է աշխատեն հատուկ մասնագետներ, և նոր միայն շարունակեն իրենց ծառայությունը.
«Ես այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել եմ: Երբ գերիները վերադառնում էին հայրենիք, նրանց, որոնց զինակոչը դեռևս չէր ավարտվել, շատ կարճ վերականգնողական թերապիայից հետո նորից զորակոչում էին ծառայությունը շարունակելու: Երբ այս խնդիրը բարձրացրի՝ նշելով, որ տղաները հոգեբանորեն պատրաստ չեն ծառայությունը շարունակելու, ՊՆ-ն հղում էր տալիս օրենսդրությանը և ասում, որ օրենսդրությունը նման բան չի նախատեսում: Շատ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանից վերադարձված ռազմագերիններին, ովքեր ենթարկվել էին ֆիզիկական և հոգեբանական կտտանքների, վերականգնողական կարճ թերապիա անցնելուց հետո ուղարկել են կրկին ծառայությունը շարունակելու: Նրանցից շատերն ունեին ֆիզիկական և հոգեբանական լուրջ խնդիրներ, նրանց հետ պետք է աշխատեին սոցիոլոգները, հոգեբանները:
Սակայն այդ ժամանակ ինձ առաջարկեցին, որ օրենքում փոփոխություն առաջարկեմ, և եթե օրենքը թույլ տա, իրենք նոր կարող են որոշ ժամկետով հետաձգել ծառայությունը»,-ասաց Զոհրաբյանը և նկատեց, որ ՊՆ-ն օգտվում է օրենքի բացից և գերությունից վերադարձած տղաներին տարկետում չի տրամադրում.
«Սա սխալ է, որքան էլ տղաները փորձեն տոկուն երևալ և իրենց հարազատներին ցավ չպատճառելու համար ասեն, որ Բաքվում իրենց լավ են վերաբերվել, բայց մենք գիտենք, որ իրականությունն այլ է, նրանց տևական ժամանակ ռեաբիլիտացիա է պետք, բայց քանի որ օրենքը թույլ չի տալիս, ՊՆ-ն էլ օգտվում է բացառապես օրենքի լծակից »,-ասաց նա:
ԱԺ նախկին պատգամավորը նաև շեշտեց՝անհրաժեշտ է ստեղծել նաև հոգեբանների, սոցիոլոգների և հոգեթերապեվտների խումբ, որոնք կաշխատեն գերությունից վերադարձած զինվորների, ինչպես նաև պատերազմում հաշմանդամ դարձած զինվորների հետ.
«Նրանք այսօր սոցիումին ինտեգրվելու լրջագույն խնդիրներ ունեն, քան որ այն սթրեսը, նվաստացումները, որոնք իրենք կրում են անազատության մեջ, այն էլ Ադրբեջանի նման հանցագործ բանտերում, անբացատրելի է »,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Իսկ թե առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում այն երևույթին, որ գերությունից նոր վերադարձած զինվորներին անմիջապես տանում են հարցաքննության, նրանց նկատմամբ գործեր են հարուցվում, Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այստեղ երկկողմանի է խնդիրը:
Ըստ նրա՝ որոշակի հանգամանքներ կան, որոնք պետությունը պետք է պարզի.
«Օրինակ, ինչպես է եղել, որ 7 հոգով գերի են հանձնվել երկու ադրբեջանցու։ Ես չեմ ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց գտնում եմ, որ պետությունը պետք է կատարի իր պարտականությունը և պարզի գերեվարման բոլոր հանգամանքները »:
Զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ողջ գործընթացը պետք է արվի միայն վերականգնողական երկարատև փուլ անցնելուց հետո, պետք է զինվորներից ցուցմունք վերցնել հոգեկան հավասարակշիռ վիճակում, իսկ հոգեկան հավասարակշիռ վիճակում կարող են լինել միայն անհրաժեշտ ռեաբիլիտացիայից հետո։
«Նրանց նախ պետք է թողնեն, որպեսզի տուն գնան: Ծնողը ամիսներով սպասում է որդու վերադարձին, հետո էլ ստիպված է լինում 8 ժամ սպասել, որպեսզի որդուն հարցաքննեն, հետո էլ պարզ կդառնա ՝ որդուն կկալանավորե՞ն, թե՞ բաց կթողնեն:Այս ամենը գալիս է նրանից, որ չկա մշակված ինստիտուտ՝ ինչպե՞ս աշխատել ռազմագերիների հետ, այստեղ նաև լուրջ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, որը ծագել է նաև 44 օրյա պատերազմի հետևանքով: Նրանց հետ պետք է աշխատանքներ տարվեն, քանի որ բոլորը վերադառնում են հոգեբանական լուրջ խնդիրներով, այդ վիճակում կարող են անգամ ոչ ճիշտ ցուցմունքներ տալ, ինչպես հարցաքննված գերիներից մեկն էր պատմել՝ ինչ տվել են, արագ-արագ ստորագրել է, այսպես չի լինում, նրանց հոգեբանակն սթրեսի, աֆեկտի մեջ են, աֆեկտի մեջ կարող են ցանկացած ցուցմունք տալ, կարող են նրանց մտքերն անգամ ուղղորդել և ստանալ իրենց ուզած ցուցմունքը ստանալ »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ