ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուկաշենկոյի հայտարարության շերտերը. Այլընտրանքային նախագծեր խումբ 02/09/2022 13:30 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր» խումբն իր հերթական հոդվածում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ՝ Հայաստանի մասին հնչեցրած հայտարարությանը.
«Թույլտվություն և իրավունք
Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։
Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նման ձևակերպումներ։
Լուկաշենկոյին մեզ ծաղրելու իրավունք տվել ենք մենք՝ Հայաստանը՝ որպես պետություն, և հայը՝ որպես հասարակություն։ Մեր այսօրվա վիճակը և մեր անհույս ներկան են նրան թույլ տալիս այդպես արտահայտվել։ Հունիսի 20-ի մեր ընտրությունն է նրան տվել այդ իրավունքը։
Ռևերանսներ Ալիևին
Ակնհայտ է, որ Լուկաշենկոն իրեն սանձարձակ է պահում՝ Ալիևի հետ լուռ կամ գործնական համաձայնության արդյունքում։ Նա, մեծ հաշվով, համառոտ ասում է այն, ինչը Ալիևն ասում է արդեն երկու տարի։ Ալիևը մեր պետության, մեր ժողովրդի, մեր զոհված տղերքի, մեր հերոսների, մեր սրբավայրերի, մեր հայրենիքի մասին ասում է բոլոր այլանդակությունները և ծաղրում մեր պարտված իշխանությանը։ Հայ ժողովուրդը չի անում հետևություն. 680 հազար մարդ քվեարկում է պարտության օգտին, իսկ 800 հազարը ձևացնում է, թե դա իրեն չի վերաբերում։ Լուկաշենկոն միացել է Հայաստանը ստորացնելու՝ Ալիևի միջազգային արշավին։ Դա ունի միայն մեկ լուծում. հենց Հայաստանում ձևավորվի չպարտված, նոր իշխանություն, որը սկիզբ կդնի ազգային արժանապատվության վերելքի, բոլորը ձայները կտրելու են։ Առաջինը՝ Ալիևը։
Բովանդակություն և ենթատեքստ
Լուկաշենկոյի խոսքի առանցքը Միութենական ինտեգրացիոն պրոցեսներն էին և անվտանգային խնդիրները։ Եթե մենք այսքան աղետից հետո չենք խոսում դրանց մասին, եթե Հայաստանում այս հարցերն ամենայն խորությամբ չեն քննարկվում, ապա դա մեր փոխարեն կանի Լուկաշենկոն կամ ասենք, Ղրղզստանի որևէ պաշտոնյա։ Ումի՞ց ենք մենք բողոքում։ Նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ ենք մենք խորքային քննարկել անվտանգային հարցերը։ Արդյո՞ք մենք մշակել ենք ինտեգրացիոն նոր առաջարկներ, արդյո՞ք մենք մշակել ենք մեր պետության նոր տեսլականը՝ տեղի ունեցած աղետի հետևանքները հաշվի առնելով։
Մեր ֆիզիկական անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը։ Արդյո՞ք մենք մտածում ենք, թե Ռուսաստանը անվերջ և անշահախնդիր դա անելու է։ Ինչո՞ւ պետք է անի, մենք մտածե՞լ ենք դրա մասին։ Իսկ ընդհանրապես մենք մտածո՞ւմ ենք որևէ լուրջ հարցի շուրջ։
Եթե մենք չենք մշակում մեր օրակարգը, մեր տեսլականը, եթե մենք չենք մշակում առաջարկների փաթեթներ և չենք քննարկում դաշնակիցների հետ, հարևանների հետ, ապա մեր փոխարեն դա անելու են ուրիշները, բայց արդեն իրենց հետաքրքրությունների համատեքստում։
«Օմոնի» Նախագահն ու ՔՊ վարչապետը
Նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյին կոչում էին «Օմոնի նախագահ» քանի որ նրա միակ հենարանը մնացել էին ուժայինները։ Հիմա «Օմոնի նախագահը» ՔՊ-ի Հայաստանի հետ ուրվագծում է նոր ինտեգրացիոն համակարգ՝ Միութենական պետություն։ Գաղափարը ինքնին գուցե հետաքրքիր է և պետական շահի հաշվարկման տեսակետից՝ խորքային քննարկման առարկա։ Բայց Լուկաշենկոյի՝ Օմոնի Նախագահի, և Հայաստանի այսօրվա ՔՊ-ական իշխանության պարագայում, դրա ձախողման հավանականությունը չափազանց մեծ է։ Ղազախական փորձը պետք է որ ուսուցողական լինի. ժողովուրդները հոգնում են ստից, վատ կառավարումից, այլանդակություններից։ Նոր, հետաքրքիր ինտեգրացիոն նախագծեր իրենց ժողովուրդներին կարող են առաջարկել և համոզել նոր, չպարտված և չստորացված իշխանությունները՝ բաց խոսակցության և ավելի լավ հեռանկարի հստակ առկայության պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից