ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումն ու Արդար դատի ուրացումը դառնալու է Փաշինյանի և իր իշխանության գերեզմանը». Հայկազուն Ալվրցյան 02/09/2022 20:53 | Քաղաքական
«Աշխարհում չլսված և չտեսնված բան է կատարվում՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները դարձել են պանթուրքիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունն առաջ տանող պետությունների դաշնակիցները։ Սա նշանակում է, որ սրանք հանձն են առել վերացնելու այդ ճանապարհին խոչընդոտ հանդիսացող ամեն ինչ, այդ թվում՝ Արցախը, Սյունիքը, Ցեղասպանության հարցն ու դրա հետ կապված Թուրքիայի նկատմամբ մեր ունեցած արդարացի պահանջատիրությունը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ու հավելում, -
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հաշտեցման ճանապարհ են բռնել, նպատակ են դրել բացել Թուրքիայի հետ սահմանը, որն, անկասկած, թուրքական լավ մտածված ծրագիր է, և ի վերջո, մեզ ու մեր պետությանը տանելու է դեպի նոր Ցեղասպանության և վերջնական բնաջնջման»։
Հայագետ Հայկազուն Ալվրցյանը վստահ է՝ հայաստանյան իշխանություններն ընդունակ են վերացնել բոլոր գրված և չգրված օրենքները, որոնք Հայաստանի և Թուրքիայի, այսպես կոչված, հաշտեցման ծրագրի համար կարող են անջրպետ լինել. «Օրենքի համաձայն, Հայաստանի Անկախության հռչակագիրը, որին հղում է անում նաև մեր երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, փոփոխության ենթակա փաստաթուղթ չէ, սակայն բոլոր օրենքներն ու հռչակագրերն, ի վերջո ստեղծվում են մարդու կողմից, հետևաբար, դրանք ինչ - ինչ փոփոխություններ կարող են կրել։ Այս իմաստով անփոփոխ են միայն աստվածային օրենքները, երկրային ցանկացած օրենք, որ ստեղծվել է մարդու կողմից, մեկ այլ մարդու կողմից կարող է փոփոխության ենթարկվել։ Նույն հաջողությամբ, Արցախի սահմանները ևս փոփոխության ենթակա չէին՝ համապատասխանաբար Արցախի սահմանադրությամբ, բայց մենք տեսանք, որ այն փոփոխվեց և դա տեղի ունեցավ մեր իսկ ձեռքով։ Հետևաբար՝ ամեն ինչ ենթակա է փոփոխության, նայած՝ ինչ ծրագիր է գործում, ովքե՞ր են կանգնած այդ ծրագրի հետևում և ի՞նչ նպատակներ են հետապնդում։
Ստացվել է այնպես, որ ի դեմս այսօրվա իշխանության, մենք տեսնում ենք ոչ թե հայրենաշեն, այլ հայրենաքանդ մարդկանց մի ամբոխի, ովքեր այլևս ակնհայտ և անթաքույց կերպով առաջ են տանում մեր դարավոր թշնամու ցեղասպան Թուրքիայի առաջ քաշած պանթուրքիստական ծրագիրը։ Հետևաբար, սրանք գտել են հայապահպան և հայանպաստ օրենքները քանդելու ձևը և դրանում չեն վարանում»։
Խոսելով Ցեղասպանության հարցի կարևորության և դրա արդար լուծման հայապահպան նշանակության մասին, Հայկազուն Ալվրցյանը նկատում է՝ Ցեղասպանություն խնդիրն այն միակ կետն է, որն, ավելի քան մեկ հարյուրամյակ, մեր ազգի և պետության ամենաուժեղ կռվանն է եղել՝ Թուրքիայի դեմ պայքարում։ Սա ոչ թե հայաստանյան, այլ համահայկական նշանակության հարց է։ Եվ ահա թրքահպատակ իշխանությունն, ըստ բանախոսի, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի չեղարկի, պարզապես կոտրի այդ կռվանը. «Որպես թուրքականության, թուրքերի հետ հաշտեցման, Հայաստանը թուրքերին հանձնելու գործը ստանձնած, միաժամանակ նաև անգլոսաքսոնական քաղաքական շահերը սպասարկող ուժ, այս իշխանությունն, անպայմանորեն, հարվածելու է մեր ամենաուժեղ կռվանին՝ Ցեղասպանության խնդրին և դրանից բխող պահանջատիրության հարցին։ Ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրը վերացնելու համար, հարկավոր է, որպեսզի այն հանվի ՀՀ արտաքին պետական քաղաքական օրակարգից և այլևս ամրագրված չլինի ՀՀ Սահմանադրությամբ։ Ես գրեթե համոզված եմ, որ այս ուղղությամբ իշխանությունները բաց տեքստով հայտարարություններ չեն անի, փոխարենը՝ լղոզված ձևակերպումների միջոցով կփորձեն կհրաժարվել դրանից։ Ինչպես կարող է դա տեղի ունենալ՝ ես չեմ զարմանա, եթե այս իշխանության ներկայացուցիչների բերանից աստիճանաբար հայաստանյան մեդիա դաշտ նետվեն այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են, օրինակ՝ «Ցեղասպանությունը կնճռոտ հարց է», կամ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքեր» արտահայտությունները։ Ճիշտ այն, ինչ տասնամյակներ շարունակ արել է թուրքական կողմը։ Եվ քանի որ այս իշխանություններն ակնհայտ կերպով սպասարկում են թուրքական կողմի շահերը, չեմ զարմանա, եթե իմանամ, որ սրանք թաքուն ճանաչել են Թուրքիայի ներկայիս սահմանների անձեռնմխելիությունը, հրաժարվելով Թուրքիայի նկատմամբ որևէ տեսակի պահանջից, իսկ նրանցից մենք միայն մի պահանջ ունենք՝ Ցեղասպանության ճանաչում և հատուցում»։
Հայկազուն Ալվրցյանը մանրամասնում է, թե ինչպե՞ս և իրավական ինչ ճանապարհով սա կարող է տեղի ունենալ. «Այստեղ մի նրբություն կա՝ եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչի Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը, ապա սրանով մեխանիկորեն Հայաստանը վերջ կդնի նաև Թուրքիայից տարածքային պահանջատիրության հարցին։ Վտանգն այստեղ է։ Ընդ որում, նայելով վերջին տարիներին այս իշխանության և, մասնավորապես, իշխանության ղեկին հայտնված անձի որդեգրած քաղաքականությունը՝ ամեն բան անել գաղտնի, թաքուն ու դավադիր կերպով, ապա չի բացառվում, որ մի գեղեցիկ օր մենք, հանկարծ, իմանանք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը։ Ասեմ ավելին՝ վերջին օրերին համառ լուրեր են պտտվում այն մասին, թե մարտին ՀՀ վարչապետ աշխատող անձը պատրաստվում է Թուրքիա կատարելիք պաշտոնական այցին։ Ընդ որում, առնվազն տարակուսելի է, որ արտաքին քաղաքականություն իրականացնող երկրի գլխավոր գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել հավանական այցի մասին լուրերը։ Եվ, եթե հանկարծ այդ այցը տեղի ունենա, ապա չեմ բացառում, որ այն պետք է դիտարկել որպես հայ- թուրքական գաղտնի բանակցությունների շարունակություն, որի ընթացքում էլ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի թիվս մի շարք հակահայկական հարցերի, կքննարկվի նաև Ցեղասպանությունից և պահանջատիրությունից հրաժարվելու հարցը»։
Ամփոփելով զրույցը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը ցավով նկատում է՝ մենք հայտնվել ենք մի այնպիսի իրականության մեջ, երբ իշխանությունը զավթած հակահայ խունտայից և, մասնավորապես, դրա ղեկավարից այլևս ամեն ինչ սպասելի է՝ բառի բուն իմաստով ամեն տեսակի հակահայ քայլ, որ մեզ ու մեր պետությունը կտանի վերջնական կործանման. «Հարցնում եք՝ կհաջողի՞, այնամենայնիվ, այս իշխանությանն ու, մասնավորապես, վարչապետ աշխատող անձին՝ սեպ խրել համահայկական մեծ ցավի, ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող արդար պահանջից այդպես հեշտորեն հրաժարվելու օպերացիան… Պատասխանում եմ՝ Ցեղասպանությունից հրաժարումը, մեր Արդար դատի ուրացումը, միլիոն ու կես անմեղ նահատակների թափած արյունն այսօրինակ ձևով պղծելու փաշինյանական ծրագիրն էլ դառնալու է այս իշխանության և Փաշինյանի քաղաքական գերեզմանը։ Չէ՞ որ կա հակառակ կողմ, կան իրենց ողջ գիտակցական կյանքն այս պայքարին նվիրած մարդիկ, կառույցներ ու տասնամյակներ շարունակ թափված ջանք ու աշխատանք, որն անպատասխան կամ անպտուղ չի մնալու…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ