ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական իշխանության հանդեպ պետական մակարդակով իրականացվող տեռորը նոր փուլ է թևակոխում․ ով է հաջորդը 02/09/2022 15:27 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ 4 տարիների ընթացքում նոր որակի են հասել դատական իշխանության նկատմամբ ճնշումները՝ տարեցտարի ավելի ցինիկ ու ցուցադրական դարձնելով դրանք։
Դատական իշխանության հանդեպ տոտալ բռնաճնշումները վկայում են մեկ բան՝ Հայաստանը այլևս վերջնականապես է վերածվում բռնապետության, դառնալով պետություն, ուր ցանկացած վճիռ, այդ թվում՝ դատական, կայացվում է մեկ մարդու կողմից։ Հակառակ դեպքում՝ սկսվում է քաղաքական հետապնդումը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական համակարգի հանդեպ փաշինյանական՝ «վեթթինգի» անհիմն և անձնավորված առաջին դրսևորումը դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ էր՝ դեռեւս 2018 թվականին, երբ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, 13.08.2018թ. որոշմամբ վերացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։
Սոցցանցերով ուղղորդված ատելության գրոհն ու ճնշումները բաժին ընկան հենց այս դատավորին, որի վարկանիշը տարիներ շարունակ բավական բարձր է եղել մասնագիտական համայնքում։
Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը չգոհացրեց օրվա իշխանություններին եւ սկիզբ դրվեց դատավորներին բացահայտ ճնշելու գործադիրի քաղաքականությանը։ Դրան զուգահեռ դատախազությունը հետամուտ եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը նորից կալանավորվի։
Ազարյանին հաջորդեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը, որը «հանդգնեց» իր վարույթում գտնվող քրեական գործով կրկին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով Արցախի նախկին երկու նախագահների՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։ Ընդ որում՝ Դ. Գրիգորյանը մի քայլ ավելին էր արել. Կասեցրել էր գործով վարույթը ու դիմել ՍԴ՝ գտնելով, որ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարց կա։ Սա գործող իշխանությունները չհանդուրժեցին ու ոչ միայն 2019 թվականի մայիսի 20-ին դատարանները պաշարելու հրահանգ տրվեց, այլ նաեւ՝ 2019 թվականի ամռանը քրեական գործ հարուցվեց Գրիգորյանի նկատմամբ՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։ ԲԴԽ-ն կասեցրեց նրա լիազորություններն ու 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար հարուցված գործը վերամակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին, ով հլու-հնազանդ բավարարում է դատախազության բոլոր ցանկությունները։ Ճիշտ է, առաջին եւ վերաքննիչ դատարանները փաստել են, որ Դ. Գրիգորյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ , իսկ նրա նկատմամբ հետապնդումը՝ ապօրինի, այդուհանդերձ, առայսօր նրա լիազորությունները վերականգնված չեն։
Դատարաններին ուղղված Ճնշման հաջորդ հարվածը կրկին Ռոբերտ Քոչարյանի գործով էր՝ 2020 թվականի հունիսին, երբ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, «հանդգնեց» դաս չքաղել Ազարյանի ու Գրիգորյանի նկատմամբ կիրառված ճնշումներից ու երրորդ անգամ փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ 18.06.2020թ. որոշմամբ բավարարելով պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները եւ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նոր որոշում կայացրեց՝ այս անգամ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։
Գիտնական դատավորի նկատմամբ սկսվեց ուղղորդված հակաքարոզչական գրոհ, հնչեցին սպառնալիքներ։ Ոստիկանությունը հայտարարեց, թե սպառնալիքների մասին հայտարարություններն ստուգվում են, բայց, ինչպես եւ սպասվում էր, մեղավորները չպատժվեցին։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին թիրախավորելու և ըստ էության, նրա հանդեպ ևս քաղաքական հետապնդում սկսելու եւ, ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ-ում եղանակ ստեղծող դարձնելու իշխանության սևեռումը սկսվեց արդեն պատերազմից հետո, երբ իշխանությունները ձեռնամուխ եղան առավել զանգվածային բռնաճնշումների՝ այն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որոնք Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն ակտի դեմ բարձրացնում էին իրենց բողոքի ձայնը։ Նախ հարուցվեց մտացածին քրեական գործ՝ իբր, Նիկոլ Փաշինյանին սպանելու նախապատրաստության համար (հետագայում նույն ԱԱԾ-ն այս գործը կարճեց՝ ընդունելով քրեական գործի հարուցման անհեթեթությունը), ապա՝ ապօրինի ձերբակալվեցին ընդդիմադիր գործիչները։
ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Վարդազարյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին կոչով դիմեց հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։
«Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունե՞նք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե՞ ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական է տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի և չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,– ասվում էր ուղերձում:
Այս հայտարարությունից հետո իշխանությունները թիրախավորեցին Ռ. Վարդազարյանին, քրեական գործ հարուցվեց նրա նկատմամբ մի դատավորի հաղորդման հիման վրա, որը հետագայում նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այնուհետեւ՝ նրա լիազորությունները կասեցվեցին ու Ջհանգիրյանը կարգվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար՝ իրականացնելու իշխանությունների ծրագրերը։
Ճնշումների հաջորդ հարվածն ստացավ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով, որը հայտնի է՝ ընդհուպ՝ ԱԱԾ աշխատակիցների՝ դատավորի աշխատասենյակ մուտք գործելու և նրան հանդիպելու ցանկությամբ, ինչը դատավորը մերժել էր։ Ընդ որում, այցը տեղի էր ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։ Իսկ երբ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ՝ բավարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, արդեն իսկ նշանակում էր հայտնվել ներկա իշխանության վերին ղեկավարի թիրախում։
Հայաստանում ժողովրդավարության և իշխանությունների տարանջատման մասին լոլոներին այսօր միայն միջազգային կառույցներն են «հավատում»՝ սեփական շահերից և շահագրգռություններից ելնելով։
Իշխանությունների քաղաքական հետապնդումների թիրախում այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն է, որը ոչ միայն կալանքից ազատել էր արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, այլ նաեւ կալանավորել էր Փաշինյանի աջակցին, որը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու ոչ պատշաճ վարքագիծ էր դրսեւորել։
Սա արդեն աններելի էր իշխանությունների համար, ուստի չբավարարվեցին սոցցանցային ատելության գրոհով ու սպառնալիքներով կամ քրեական գործ հարուցելով։
Հրահանգն ավելի խիստ էր՝ կալանավորել անկախ որոշում կայացրած դատավորին, որ մյուսներին դաս լինի։ Այսինքն՝ կատակ չեն անում։ Իսկ քանի որ գործ ունենք ջհանգիրյանական ԲԴԽ-ի հետ, ուրեմն, անսպասելի ոչինչ չկա և չի լինելու՝ դատավորը կալանավորված է՝ 37-ի դեռ չմեռած գեների պահանջով։
Եվ այնպիսի պահանջով, որ գլխավոր դատախազն արդեն առանց հատուկ հրահանգի էլ գիտի՝ ինչ է պահանջվում իրենից։ Եվ անում է։
Ինչպե՞ս՝ կհարցնեք։ Հեշտությա՛մբ։ Վաղու՜ց արդեն՝ հեշտությամբ։ Երևի նույնն է գենը․․․
Հ.Գ. Բարձր վարկանիշ ունեցող դատավորներին զսպելու, ինքնուրույնությունից զրկելուն ուղղված կարգապահական վարույթներին ու մակագրումների ընթացակարգերին անդրադարձել ենք նախորդիվ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից