ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչի՞ կարող է հանգեցնել հանքարդյունաբերության ոլորտում գերսպառողական քաղաքականությունը. «Փաստ» 02/08/2022 10:18 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենաառանցքային հատվածն է, որն ապահովում է երկրից արտահանման ամենամեծ մասնաբաժինը։ Դրանով է պայմանավորված, որ տնտեսական գործունեության այս ոլորտը դեպի պետբյուջե դրամական ներհոսքի մեծ հատված է ապահովում։ Իսկ խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները առաջնային տեղ են զբաղեցնում։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Ճիշտ է՝ մի կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական աճի համար հիմքեր է ստեղծում, սակայն մյուս կողմից էլ՝ բազմաթիվ ռիսկեր է առաջ բերում։ Օրինակ՝ երբ հանքարդյունաբերական արտադրանքը գերակշռում է արտահանման մեջ, ապա այդ հումքային արտադրանքի գների տատանումները մեծ ազդեցություն են ունենում երկրի տնտեսական միջավայրի վրա։ Եվ քանի որ Հայաստանի արտահանման մասնաբաժնում հատուկ տեղ է զբաղեցնում պղնձի խտանյութի արտահանումը, ապա այս հանգամանքը մեր տնտեսությունը կախվածության մեջ է դնում պղնձի համաշխարհային գներից։ Թերևս պղնձի գներից տնտեսության կախվածությունը թուլացնելու համար նախևառաջ պետք է բալանսավորել տնտեսական հաշվեկշիռը՝ դիվերսիֆիկացնելով արտահանման հատվածը։
Դեռևս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է: Նրա կարծիքով, ընդերքի վաճառքից գեներացվող դրամական միջոցների արդյունքում ձևավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի քաղաքացիները: Բայց Փաշինյանի պաշտոնավարումը նրա խոսքերի հակառակ պատկերը ցույց տվեց՝ տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ գցելով հանքարդյունաբերությունից։ Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ, տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները մեղմելու համար զարկ տրվեց հանքարդյունաբերությանը։ Իսկ երկրի սոցիալ-տնտեսական համեմատական կայունությունը հնարավոր եղավ ապահովել հանքերի գերշահագործման արդյունքում, մի գործելակերպ, ինչը Փաշինյանն իր ընդդիմադիր եղած ժամանակ որակում էր որպես ընդերքի թալան։
Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության, բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման: Եվ միաժամանակ յուրահատուկ սուր բնույթ են ստանում բնապահպանական խնդիրները, իսկ դրանց անտեսման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կարող է կոնկրետ հետևանքներ ունենալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց կենսագործունեության ու առողջության վրա։ Վերջին շրջանում բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտման դեպքերը հայտնվել են բնապահպանական կազմակերպությունների ու ակտիվիստների ուշադրության կիզակետում։ Նրանք բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին, որոնք կապված են մասնավորաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետ։
Բնապահպաններին լրջորեն անհանգստացնում է մթնոլորտում և հողում ծանր մետաղների մակարդակի կտրուկ աճը, Ողջի գետի հունի և գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտումը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի ճակատագիրը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շուրջ ստեղծված իրավիճակը առանձնահատուկ մտահոգիչ է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը, որը անհասկանալի ու հանրության համար մութ մնացած պատճառներով ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Դրանից հետո կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:
Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ռուսական ընկերության կողմից նվիրաբերումը կատարվե՞լ է այնպիսի նպատակներից ելնելով, որ կառավարությունը հանքի շահագործման հետ կապված ինչ-որ հարցերում աչք փակի։ Հետաքրքրական է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը խոստացել է ներդրումներ կատարել հանքի շահագործման բնապահպանական չափանիշներն ապահովելու համար, սակայն բնապահպաններն ու դիտորդները նկատում են, որ կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության գործընթացից հետո ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ավելի վատթար իրավիճակ է ստեղծվել։ Եվ ավելի ցավալի հետևանքներ կարող են լինել հատկապես այն պարագայում, երբ ռուսական ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոն նախատեսում է մի քանի անգամ ավելացնել մոլիբդենի և պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները։ Նման գիշատիչ հանքարդյունաբերական քաղաքականության արդյունքում, բազմաթիվ մասնագետների կարծիքով, պոչամբարները չեն դիմանա ահռելի ծավալների ծանրաբեռնվածությանը և բնապահպանական աղետն անխուսափելի կլինի։
Պատահական չէ, որ վերջերս Տրոցենկոն Փաշինանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում պղնձաձուլարան ստեղծելու գաղափարի մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի հանքերից արդյունահանվող ամբողջ պղնձի խտանյութը պետք է անցնի ձուլարանով։ Ուշագրավ է, որ պղնձաձուլարան ունենալու մտադրության մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ այդ գործարանի կառուցման նպատակահարմարությունը պայմանավորելով էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, իսկ այդ մեքենաների աշխատանքի համար պղնձի կիրառումը կարևոր նշանակություն ունի։ Առաջին հայացքից պղնձաձուլարանի կառուցման գաղափարը կարող է շատ գրավիչ թվալ, սակայն դրա կոնտեքստում լուրջ վտանգներ կան։
Որպեսզի պղնձաձուլարանի կառուցումը տնտեսապես արդարացված համարվի և փոխհատուցի կատարված ներդրումները, ապա հանքաքարի արտադրությունը պետք է մի քանի անգամ բազմապատկվի, իսկ արդյունահանման արագացված տեմպերը կարող են նշանակել, որ մի քանի տարվա ընթացքում հանքերի ողջ պաշարները կարող են սպառվել, ու արդյունքում կունենանք դատարկ հանքեր և աղտոտված բնական միջավայր։ Մյուս կողմից էլ՝ հանքարդյունաբերության ոլորտում կառավարության և հանքարդյունաբերող ընկերության գերսպառողական քաղաքականությունը նպաստում է հանրության շրջանում դժգոհությունների խորացմանը։ Փաստացի ստացվում է, որ ռուսական ամենախոշոր կապիտալառուներից մեկը Հայաստանում այնպիսի գործունեություն է ծավալում, որով հիմքեր է ստեղծում հակառուսական նոր տրամադրությունների ծավալման համար»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08.02.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից