ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը կորցրել է իր ժողովրդականությունն ու լեգիտիմությունը. Սաղաթելյան 02/08/2022 15:15 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխաությունը բոլորին ձեռնտու է բացի հայերից, ուրիշ բացատրություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով թե ինչու են միջազգային կառույցներն աչք փակում այս իրավական խախտումների վրա:
Սաղաթելյանը նշեց, որ այս մարդիկ, երբ ժամանակին խոսում էին ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգից, ակնհայտ է դառնում, որ նրանք կապ չունեն այդ ամեն ինչի հետ.
«Այսօր մի բան է հետաքրքրում իրենց՝ իշխանությունը, և ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած քայլի»:
Սաղաթելյանը նկատեց, որ դատական համակարգում մնացել են մի քանի դատավորներ, նրանց էլ կկալանավորեն, կխեղճացնեն, կհեռացնեն դատական համակարգից, որպեսզի իրենց հլու հնազանդ կատարողներին դնեն և հաստատեն իրենց բռնապետությունը:
«Այսօրվա իրավիճակն այսպիսին է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը և հավելեց.«Իրենք ի վիճակի չեն թշնամուն արձագանքելու և առհասարակ չեն արձագանքում դրսի այն բոլոր հայտարարություններին, որ տեղի է ունենում մեր երկրի նկատմամբ»:
Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը բացարձակ արժեք է և որևէ մեկն իրավունք չունի դա դնի հարցականի տակ,- շեշտեց Սաղաթելյանն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սա խոսում է Հայաստանի վարած ոչ ճիշտ արտաքին քաղաքականության մասին։ Նա պատասխանեց, որ իհարկե սա խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականություն չունենալու մասին.
«Երբ ասում ենք ծնկի եկածները պետք է հեռանան, որ վերականգնենք մեր արժանապավությունը հենց սա նկատի ունենք: Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող սպասարկել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և պատշաճ ներկայացնել աշխարհում միջազգային կազմակերպություններին: Երբ վռնդենք այս իշխանություններին, աշխարհը մեզ հետ այլ լեզվով է խոսելու»:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանությունը կորցրել է նաև իր ժողովրդականությունն ու լեգիտիմությունը և որպեսզի կարողա իր իշխանությունը պահել, նման մեթոդների միջոցով իրականացնում է ձերբակալություններ.
«Տեսե´ք, քանի քաղբանտարկյալ կա, նրանք չեն հասկանում, որ այս ճանապարհով չեն կարող իրենց իշխանությունը պահել: Հավանաբար իրենց ինչ-որ մենը համոզել է, որ իրենց իշխանությունը հավեժ է: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք չեն հասկանում, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, որ յուրաքանչյուրն իր արածի համար, այդ թվում՝ իրենց հլու հնազանդ դատավորներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները իրենց բոլոր ապօրինությունների համար պետք է պատասխան տան»,- եզրափակեց Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ