Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Դատավոր Բախշիյանի կալանավորումը խժռել, իսպառ վերացրել է իրավաբանությունը. Դուք համարձակություն կունենա՞ք փոխելու Առուշանյանի խափանման միջոցը․ փաստաբանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանին 02/08/2022   11:27  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատակն նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեև պաշտպանության կողմը նախապես դիմում էր ներկայացրել դատարանին՝ խնդրելով ապահովել Առուշանյանի ներկայությունը դատական նիստին, Առուշանյանը ՔԿՀ-ից չի բերվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ պաշտպանության կողմը չառարկեց, որ դատական նիստը շարունակվի՝ Առուշանյանի բացակայությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Եւ սա այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում արդեն ցուցմունք է տվել՝ հրաժարվելով նախաքննական իր ցուցմունքից: Ավելին` նա հայտարարեժլ է, որ զղջում է Առուշանյանի վերաբերյալ սխալ ցուցմունք տալու համար: Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ գործով դատակոչված ևս 6 վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն։

Մինչ բողոքի ըստ էության քննությանն անցնելը դատարանը քննարկեց բացարկի հարցը, որի շրջանակներում թեև պաշտպանության կողմը միջնորդություն չի ներկայացրել, բարձրաձայնել է դատավորի հնարավոր կաշկանդված լինելու հարցը։ Մասնավորապես, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավորներին հիշեցրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և Բախշիյանը կալանավորման հանգամանքը։

«Այդ երևույթը խժռել է, ի սպառ վերացրել է իրավաբանությունը։ Դուք գիտեք, որ դատավոր Բախշիյանը կալանավորվել է իրականացված արդարադատության համար, բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝ վերջինս գործել է բարեխղճորեն, կայացրել օրինակ դատական ակտ»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այս դեպքից հետո դատավորների մասին՝ բացառությամբ մի քանի դատավորների, համարձակություն չեն ունենալու՝ օրինական հիմքերի պարագայում ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։

Ըստ Ալեքսանյանի՝ այս գործը ևս ստանդարտից դուրս է, ուստի, հարց է բարձրացնում՝ արդյոք կան երաշխիքներ, որ օրինական հիմքերի առկայության դեպքում դատարանը կկայացնի դատական ակտ չվախենալով, որ չի ենթարկվի հետապնդման։

Ալեքսանյանը հիշեցրեց նաև, որ Ռուբիկ Մխիթարյանը հենց այն դատավորն է, որը վեց ամիս առաջ կալանավորել է Արմեն Չարչնանին՝ կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների և անձեռնմխելիության պայմաններում, երկու տարի առաջ կալանավորել է երկրորդ նախագահին՝ հակասահմանադրական հոդվածով, ինչը վկայում է այն մասին, որ դատարանը չի ունեցել համարձակություն՝ կայացնելու անաչառ, անկաշկանդ որոշում։

«Կյանքը ցույց է տալիս, որ դուք իրավաբանության տեսանկյունից կայացրել եք ակնհայտ ոչ իրավաչափ որոշումներ»,- նշեց Ալեքսանյանը՝ դիմելով դատավորին։

Նախագահող դատավորն էլ արձագանքեց՝ նշելով, որ իր կողմից կայացված դատական ակտերը չեն բեկանվել, իսկ ինչ վերաբերում է Չարչյանին՝ տպավորություն է, թե պաշտպանը խորությամբ չի ուսումնասիրել դատական ակտը;

«Իմ նկատմամբ որևէ ազդեցություն չի եղել և չի էլ կարող լինել, կայացված դատական ակտերը կայացվել են՝ օրենքի իմ ընկալմանը և փաստերի համադրմանը հանապատասխան»,- նշեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Փաստաբան Ալեքսանյանն էլ արձանագրեց՝ այս կյանքում ամեն ինչ հավերժ չէ, այդ թվում՝ քաղաքական իշխանությունը, մենք այս էջերը ոչ թե թերթելու ենք, այլև՝ պատռելու ենք։ Փաստաբան Դավիթ Կարապետյանն էլ ավելացրեց՝ դատավոր Բորիս Բախշիյանի դատական ակտը ևս բեկանված չէր, սակայն կալանավորել են՝ կայացված դատական ակտի համար։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։ Նա կալանքից ազատվել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո:

Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն իր անհամաձայնությունն էր հայտնել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հակառակորդի հսկողության տակ հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման կապակցությամբ:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 08/02/2022  |  Դատական ռեպորտաժներԱյսուհետ դատավորն այնպիսի որոշում է կայացնելու, որ հետագայում քաղաքական հետապնդման չենթարկվի․ Էրիկ Ալեքսանյան
10:21 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱկցիա՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
17:50 07/02/2022  |  ՄեկնաբանությունԱռուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է. Գեղամ Նազարյան
10:58 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանում պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը.shamshyan.com
13:44 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին.Առուշ Առուշանյան
12:10 26/01/2022  |  ՄեկնաբանությունՀայտնի է Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը
15:43 24/01/2022  |  ՄեկնաբանությունԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան
19:28 23/01/2022  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով կալանքից ազատել Առուշ Առուշանյանին
22:59 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված վիճակում․ ՄԻՊ
16:52 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա

Արխիվ

[]