ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով չի ընդունվել ոստիկանների կողմից. միջնորդագիր Ոստիկանությանը և կոչ հանրությանը 02/08/2022 17:10 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկվախծ նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին: Վերջինս օպերատիվ գծով տեղակալ Կ.Մ.-ին ձևականորեն հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հափշտակված որսորդական զենքը և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Սակայն գիտակցելով, որ հանցագործության դեպքը հաշվառելուց հետո մեծ է դրա չբացահայտման հավանականությունը՝ բաժնի ցուցանիշները չվատթարացնելու նպատակով Գ. Դ.-ն ու Կ. Մ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ հանցագործության դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել բաժնում: Փոխարենը բաժնի պետի խնդրանքով քաղաքացին ներկայացրել է դիմում այն մասին, որ որսորդական զենքը ոչ թե հափշտակվել է, այլ այն կորցրել է անտառում, որպեսզի քողարկվի հանցագործության դեպքը:
Հետագայում ևս երկու անգամ քաղաքացին հայտնաբերել է անհայտ անձի կողմից նույն եղանակով նույն արհեստանոցներից հափշտակություններ կատարվելու փաստեր՝ յուրաքանչյուր անգամ այդ մասին տեղեկացնելով Ոստիկանության Տավուշի բաժնի պետին և տեղակալին: Սակայն նույն շահադիտական նպատակներով վերջիններս ամեն անգամ անտեսել են սահմանված կարգով քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջները, շարունակվող գողությունների պայմաններում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել շինությունները դիտարկման տակ պահելու ուղղությամբ, ինչի պատճառով հանցագործին հաջողվել է թաքնվել:
Նախաքննության ընթացքում ոստիկանության Տավուշի բաժնի պետ Գ.Դ.-ն ընդունել է մեղքը, զղջացել, տվել ինքնախոստովանական և հանցակիցներին մերկացնող ցուցմունքներ: Ելնելով դրանից՝ գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա ազատվել էր ոստիկանությունում ծառայությունից:
Մինչդեռ բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում դատախազի համաձայնությամբ քննիչը կայացրել է վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում:
Քրեական գործը վերջինիս վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք, որոնք մերժվել են:
Այսինքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության նշված աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և դրանց ընթացք տալու կարգի ապահովման, ինչպես նաև հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու պարտականությունների հանցավոր չկատարումը:
Նկատի ունենալով, որ դա նպաստում է հանցագործությունների թվի աճին, հանցագործների շրջանում անպատժելիության մթնոլորտի առաջացմանը և հանցագործություններից տուժած անձանց մոտ ձևավորում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է հասցեագրվել Ոստիկանության պետի տեղակալին՝ նշված թերությունները, դրանց պատճառները, նպաստող հանգամանքները վերացնելու, ինչպես նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ի հետագա պաշտոնավարումը դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ