ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու բոլոր նախադրյալներն առկա են․Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը 02/08/2022 15:09 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Եւ սա այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում արդեն ցուցմունք է տվել՝ հրաժարվելով նախաքննական իր ցուցմունքից: Ավելին` նա հայտարարել է, որ զղջում է Առուշանյանի վերաբերյալ սխալ ցուցմունք տալու համար: Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ գործով դատակոչված ևս 6 վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքը, որով պահանջում են Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ առաջարկելով առնվազն 80 մլն ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմի գնահատմամբ՝ առկա են բոլոր նախադրյալները՝ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման համար, բացի այդ՝ դատավարության սույն փուլում, ըստ պաշտպանների, գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն արդիական չէ։ Ինչ վերաբերում է գործով դատակոչված վեց վկաներին, որոնք դեռևս չեն հարցաքննվել, պաշտպանության կողմը հիշեցրեց, որ նշված անձինք Առուշանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չեն տվել, հետևաբար, տրամաբանական չէ նրանց վրա ազդեցություն ունենալը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ քննության սկզբնական փուլից գործի ողջ էությունը կազմված է եղել Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա, բացառապես նրա ցուցմունքի հիման վրա է, ինչ Առուշանյանն արդեն յոթ ամիս գտնվում է կալանքի տակ, նրա ցուցմունքները չեն հաստատվում, իսկ հետագայում Ավետյանն ինքը դատարանում ցուցմունք է տվել՝ հերքելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչն էականորեն նվազեցնում է ազդեցություն գործադրելու ռիսկը։ Փաստաբանը նաև հիշեցրեց հենց դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերից մեկը, որով դատավորն անփոփոխ է թողել գործերից մեկով գրավի որոշումը, թեև գործով դատակոչված էր 150 վկա, որոնք հարցքննված չէին։ Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև Առուշանյանի անձնական հատկանիշներին, որոնցով նա երաշխիքներ է տալիս, որ գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ։
Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանի բակում հավաքված էին քաղաքացիներ և նրանց պետք է հույս ներշնչել, վաղուց դատարանի շենքի պատերը չեն լսել դատավճիռ, որը կարող էր հույս ներշնչել։ Մելքոնյանի խոսքով՝ Առուշանյանը հերոսություն է կատարել, բանտում նստած՝ պայմաններում հաղթել է ընտրությունները, այն էլ՝ Գորիսում։
«Ի՞նչ ենք անում էլի ,ԱԱԾ-ում մեկուսացնելով Առուշին ինչ խնդիր ենք լուծում»,- նշեց նա՝ հավելելով, թե ով է իրավունք տվել՝ այդքան ընտրողի քվեն բռնաբարել։
Հատկանշական է, որ քրեական գործը բաղկացած է 22 հատորից, որոնցից հետազոտվել է միայն 7-ը և այս հետազոտման հաջորդականության պայմաններում, առաջնորդվելով տրամաբանությամբ, թե պետք է բոլոր վկաները հարցաքննվեն, Առուշանյանը կարող է կալանավորված մնալ ավելի քան մեկ տարի։ Պաշտպանները պնդում են՝ ազատության իրավունքի նկատմամբ պետությունը պետք է բացառիկ հարգանք ցուցաբերի։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Առուշանյանին մեղսագրվող արարքը ծանր է, Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Առուշանյանի նկատմամբ հարուցվել է մոտ 20 քրեական գործ, որոնցից 17-ը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ընդ որում, դրանց մի մասը եղել են ծանր հանցագործության գործեր։
Մեղադրող դատախազներ Արմեն Մուրադյանը և Գուրգեն Մադոյանն առարկեցին բողոքի դեմ՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, իսկ բողոքը՝ մերժման ենթակա։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09,40-ին։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։
Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։ Նա կալանքից ազատվել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո:
Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն իր անհամաձայնությունն էր հայտնել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հակառակորդի հսկողության տակ հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման կապակցությամբ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից