Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

«Համաճարակն ու պատերազմը գերտերությունների միաժամանակյա ապտակն էր՝ ուղղված մեզ ու մեր երկրին». Արման Երիցյան 02/07/2022   21:12  |  ԼՐԱՀՈՍ

«Երբ պատերազմը սկսվեց, ես կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ֆիլմի նկարահանումների մեջ էի։ Հասկացա, որ այս քաոսի մեջ մեզ պարտադրված պատերազմն ավելի է բարդացնում մեր՝ առանց այն էլ վատթարագույն վիճակը և որոշեցի ֆիլմում անդրադառնալ միաժամանակ երկու արհավիրքներին՝ պատերազմին և համաճարակին», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է վավերագրող ռեժիսոր Արման Երիցյանը, խոսելով վերջին՝ «Դիմակայություն» ֆիլմի մասին։

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած ռեժիսորը նկատում է՝ այն, ինչ կատարվեց մեզ հետ 2020 թվականին, ոչ այլ ինչ էր, քան միջազգային ծանր ապտակ, միաժամանակ երկու ճակատով՝ մի կողմից ժողովուրդը պայքարում էր հարյուրավոր կյանքեր խլող համաճարակի դեմ, մյուս կողմից՝ հենց համաճարակի պիկին, մեզ դեմ տվեցին մի պատերազմ, որի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրինք, այլ նաև հայրենիքի զգալի հատվածը. «Հիմա, երբ հետահայաց եմ գցում, չեմ կարողանում ինքս ինձ համար պարզել՝ ո՞րն էր առավել մեծ պարտություն՝ պատերա՞զմը, թե՞ համաճարակը։ Հիշում եմ, հոկտեմբերին գնացի հարազատներիցս մեկի հոգեհանգստի արարողությանը։ Տղան զոհվել էր՝ պատերազմում։ Մտա եկեղեցի։ Անտանելի տոթ էր։ Կորստի ցավը մի կողմից էր խեղդում ինձ, դիմակն էլ շնչելու տեղ չէր թողնում։ Զգում էի, որ շնչահեղձ եմ լինում։ Արցունքներիցս ջուր դարձած դիմակը կպել էր դեմքիս՝ պոկ չէր գալիս, ակնոցներիս ապակիները սեփական ծանր շնչառությունից ջուր էին կապել, ոչինչ չէի տեսնում… Մի կերպ ինձ դուրս գցեցի եկեղեցու բակ ու մտածում եմ՝ սա հենց այն իրավիճակն էր, որում հայտնվել էր մեր երկիրը… Մենք շնչահեղձ էինք լինում, քաոսից կորցրել էինք տեսանելիության հնարավորությունը, բայց դիմակայում էինք,- պատմում է ռեժիսորն ու հավելում,- նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացավ ընկերներից մեկի հայրը։ Հանգուցյալին պետք էր Երևանից հյուսիսային մարզ տեղափոխեինք՝ ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորելու։ Կարո՞ղ ես պատկերացնել՝ օրեր շարունակ մի ազատ կատաֆալկա չէինք կարողանում գտնել, որ դիակը հասցներ Տավուշ։ Տաքսիները հրաժարվում էին կորոնավիրուսով մահացածի դիակ տեղափոխել, իսկ պատերազմի զոհերն այնքան շատ էին, որ ազատ մեքենա չէր մնացել։ Մի կերպ, մի քանի ժամով մի ազատ մեքենա գտնվեց, հանգուցյալին հասցրինք մարզ…Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը…Արդեն մութն ընկել էր՝ ֆանարիկներով հուղարկավորություն իրականացրինք, իսկ ողջ ընտանիքը Երևանում՝ կորոնայով ու տաքությունով հիվանդ պառկած էին…Ես չգիտեմ ինչպե՞ս նկարագրեմ այն ամենը, ինչ կատարվում էր մեզ հետ այդ օրերին…Դա ուղղակի ողբերգություն չէր, դա մի այլ բան էր…Բայց մենք դիմակայում էինք»,- պատմում է Արման Երիցյանը։

Ֆիլմում՝ կյանքեր խլող համաճարակի ու պատերազմի ողբերգության ֆոնին, հեղինակը զուգահեռ մի այլ իրականություն է ներկայացնում՝ Մատենադարանը։ Փրկօղա՞կ է փնտրում հեղինակը, պատմության լուռ վկա՞ներ, թե՞ դարերի ընթացքում մեզ հասած հաղթանակների բանաձևն է փորձում վերծանել. «Ես հասկացա, որ ֆիլմն ու ասելիքն ավելի արժեհամակարգային դարձնելու համար պետք է զուգահեռ իրականություն ներկայացնեմ։ Չէի ուզում տարեգրություն նման մի բան ստեղծել։ Ճանապարհն ինձ տարավ դեպի Մատենադարան, մի տեղ, որտեղ հանգրվանել է մեր երկրի հազարամյակների լուռ պատմությունը։ Իրականությունն այն է, որ նույն կենսագրությանն ու նույն ճակատագրին, ակամայից, արժանացել են նաև մեր ձեռագրերը։ Նրանք և՛ համաճարակներ են տեսել, և՛ պատերազմների են մասնակցել, ոմանց չի հաջողվել փրկել, մյուսները մազապուրծ եղած մեզ են հասել, շատերը վնասվել են, այրվել և այլն։ Ասեմ ավելին՝ Մատենադարանում ձեռագրերը պահվում են որոշակի սոցիալական հեռավորության վրա՝ և՛ այցելուներից, և՛ մեկը մյուսից, չվնասվելու կամ արտաքին ազդեցություններին չտրվելու համար։ Մի խոսքով, իրականությունն ավելի քան նման էր նրան, ինչի մեջ մենք հայտնվել էինք այդ օրերին։ Կարծում եմ, ճիշտ որոշում եմ կայացրել, ֆիլմը դիտելուց ամեն բան ավելի պարզ է դառնում»,- ասում է Արման Երիցյանը։

Խոսելով ֆիլմի ստեղծման տեխնիկական մասից, ռեժիսորը նկատում է՝ նկարահանումները խիստ դժվար են անցել՝ մի կողմից համավարակի ստեղծած սահմանափակումները, մյուս կողմից, պատերազմն՝ իր առաջացրած ֆիզիկական և բարոյական խնդիրներով, որոնցից շատերը գրեթե անհնար էր հաղթահարել, բայց…

«Գիտես, հատկապես պատերազմի դրվագները նկարահանելուց չէի կարողանում օբյեկտիվ մարդու՝ ռեժիսորի դերում մնալ։ Ի վերջո, դու հեղինակ ես, սթափ մնալու և իրողությունները սառնասիրտ կերպով վերլուծելու և ներկայացնելու բեռը հենց քո ուսերին է։ Ըստ էության, դա է իրենից ներկայացնում վավերագրող ռեժիսորի աշխատանքը։ Բայց ինձ մոտ չէր ստացվում Նվարդ… Ես ինձ բռնացնում էի՝ արտասվելու վրա, երբ, օրինակ, լսում էի ֆիլմի հերոսուհու՝ Մարիամի պատմությունը, ով ամեն երեկո, ճիշտ նույն ժամին գամվում էր հեռուստաէկրանին ու անթարթ հայացքով, շունչը պահած, ուշադիր լսում զոհված տղաների անունները՝ հույսով, որ չի կարդա կամ չի լսի իր զինվոր տղայի անունը։ Նկարահանման հրապարակում ես չէի կարողանում սթափ ուղեղով լսել, թե ինչպես է ամիսներ շարունակ առանց տուն գնալու, Երևանի հիվանդանոցներում կորոնայի դեմ պայքարած բժիշկ Վահեն միանգամից երևանյան կլինիկայից տեղափոխվել է ռազմաճակատի թիկունք, հույսով՝ այնտեղ գտնել զինվոր եղբորը, փնտրտուքներին զուգահեռ շարունակել իր կամավոր աշխատանքն՝ այս անգամ արդեն առաջին գծում և մի օր այնտեղ գտել եղբոր դին…։

Սրանք պարզապես մարդկային անհատական ողբերգություն լինելուց զատ, մեր բոլորի ցավն էր, բոլորինս։ Արդեն նկարահանումներից հետո՝ մոնտաժի փուլում, լինում էին պահեր և իրավիճակներ, երբ ուղղակի պայթում էի… Դուրս էի գալիս մոնտաժային սենյակից, չէի կարողանում կողքից նայել այն ամենին, ինչի միջով մենք անցանք։ Վերջապես, շնորհիվ նվիրված և պրոֆեսիոնալ թիմի, մենք ավարտին հասցրինք ֆիլմը, իսկ հիմա, արդեն, ես պատրաստվում եմ սկսել ֆիլմի փառատոնային տարբերակը։ Ուզում եմ, ոչ միայն այստեղ՝ մեր մեջ, մենք մերոնցով նայենք «Դիմակայություն»-ը, այլ աշխարհի հետ երկխոսության մեջ մտնենք՝ ֆիլմի միջոցով։ Հույս ունեմ՝ կհաջողվի։ Դեռևս գործընկերներ և հովանավորներ փնտրելու ճանապարհին ենք»,- ասում է ռեժիսորը։

Ամփոփելով զրույցը, Արման Երիցյանն անդրադառնում է ֆիլմի ընթացքում պարբերաբար հայտնվող քոչարու ուղեկցող տեսարանին. «Ամեն անգամ էկրանին հայտնվող պարուհիները (ի դեպ, քոչարին՝ ռեժիսորի նախընտրությամբ, ֆիլմում պարում են միայն կանայք) բժշկական դիմակով են։ Դե՜, հակահամաճարակային պարտադիր միջոցառումներից մեկն էր՝ կրել դիմակ։ Բայց ֆիլմի ավարտին՝ քոչարու վերջին տեսարանում դիմակները հանված են։ Ինձ մոտ տպավորություն էր, թե 2020 թվականին մեզ պարտադրված այս արհավիրքները, ինչպես արդեն ասեցի՝ գերտերությունների հասցրած ապտակները, մենք ազգովի լուռ տանում ենք՝ ծանր խաչի նման։ Ինչի՞ էինք մենք լուռ… Ինչի՞ կամ ո՞վ էր փակել մեր բերաններն այն ժամանակ, երբ թշնամին մեզ վրա ֆոսֆորային կրակ էր թափում, կամ արգելված կասետային զենքով պանում մեզ։ Ինչի՞ էինք մենք լուռ, երբ աշխարհն է ասում՝ համաշխարհային համաճարակային պանդեմիաների ժամանակ պատերազմներ հրահրելն, ուղղակի, անթույլատրելի է, իսկ մեզ հենց համաճարակի պիկին մի նոր աղետ դեմ տվին։ Ես ուզում եմ, որ մենք, ի վերջո, բացենք մեր բերանները, որ մենք խոսենք ու վստահ խոսենք, որ մեզ հետ այսպես վարվելն, ուղղակի, անթույլատրելի է եղել, որ մենք չենք հարմարվել և չենք հարմարվելու այս ամենի հետ։ Սա է նաև մեծ իմաստով «Դիմակայություն»-ը նախաձեռնելու և անելու իմ հիմնական մոտիվացիաներից մեկը»,- ասում է ռեժիսոր Արման Երիցյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:32 04/02/2022  |  ՄեկնաբանությունԱբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղես. Գեղամ Նազարյան
19:55 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍոչիի քաղաքապետարանը 44 օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշել էր տոնացույցում, իսկ հիմա ներողություն է խնդրում
22:22 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ
21:51 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան
21:43 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
21:21 19/01/2022  |  ՄեկնաբանությունՊատերազմի ավարտին դեռ երկու շաբաթ կար, իսկ իրանք արդեն տնավորվում էին․ Էլիբեգովա
21:42 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎարանդայում որոնումներն արդյունք չեն տվել
21:15 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱզգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան
19:21 06/01/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված հերոսների հարազատները Սուրբ Ծնունդն անց են կացրել Եռաբլուրում (տեսանյութ)
19:30 28/12/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի հետևանքով զոհերի թիվը նախաքննական գաղտնիք է. ԱՆ

Արխիվ

[]