ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հունվարին գրանցել է 130 երկրաշարժի տվյալ. ԱԻՆ-ն ամփոփել է ամիսը 02/07/2022 23:47 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ փետրվարի 7-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն ամփոփել են հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Գույքի կառավարման վարչության անշարժ գույքի բաժնի պետ Հովիկ Պողոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը և Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը:
ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է ԱԻՆ իրավաբանական, ֆինանսատնտեսագիտական վարչությունների, կադրային քաղաքականության բաժնի, արտաքին կապերի վարչության, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, քարտուղարության, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության, Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի իրականացրած մեկ ամսվա աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների 265 դեպք, իսկ նախորդ ամսից փոխանցվել է հրդեհների 86 դեպք (որից 21-ը նյութ, 2-ը՝ քրեական գործ): Վարույթում քննվել է ընդհանուր 351 հրդեհի դեպք, որից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, 43 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը, 9 նյութերով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 130 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունվարի 16-ին տեղական ժամանակով 03:25-ին Կապան քաղաքից 13 կմ հարավ-արևելք, 4.5 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ):
2022 թվականի հունվար ամսվա ընթացքում Գույքի կառավարման վարչությունն իր գործառույթների շրջանակում ավարտին է հասցրել Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպարի հենակետի գազաֆիկացման աշխատանքները: Ընթացքի մեջ են Փրկարար ծառայության Կոտայքի ՄՓՎ-ի շենքը 30 կվտ հզորությամբ եռաֆազ հոսանքով ապահովման աշխատանքները:
Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը ներկայացրել է ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններով 2021-2023թթ միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ գործունեության վերաբերյալ նշված ժամանակահատվածում եղել է ընդհանուր առմամբ 2744 անդրադարձ, ինչը 130-ով ավել է 2021 թվականի հունվար ամսվա և 203-ով ավել դեկտեմբերի համեմատությամբ։ Նախորդ տարվա հունվարի համեմատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև ՏՀԿԲ հեռախոսային կենտրոնով, ԱԻՆ facebook-ի պաշտոնական էջով, էլեկտրոնային հասցեով ստացված հարցումների, դիմումների և դրանց սպասարկման առումով:
Մեկ տարի գործում է «Վստահության հեռախոս»-ը. 2021 թվականի հունվարի 8-ից մինչ դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ «Վստահության հեռախոս»-ով ստացված զանգերը վերաբերել են ինչպես ԱԻ նախարարության համակարգին առնչվող խնդիրներին, այնպես էլ ունեցել են խորհրդատվական, տեղեկատվական բնույթ: «Վստահության հեռախոս»-ով քաղաքացիներից ստացված մի քանի ահազանգերով անցկացվել են ծառայողական քննություններ:
ՏՀԿԲ-ի կողմից նախաձեռնվել է հանրային իրազեկման նոր ծրագիր՝ հանրային ռադիոյի եթերով։ Նախապատրաստական փուլից հետո` այն եթերում կլինի մարտին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ