Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Սիսիանի նախկին համայնքապետի պաշտպանն ԱԱԾ հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար 02/07/2022   19:14  |  ԼՐԱՀՈՍ

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին քրեական պատասխանատվության ենթարկել՝ Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։ Արթուր Սարգսյանի փաստաբանն օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հատկանիշներով՝ Արթուր Սարգսյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։

Նկատենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձերբակալելու, կալանավորելու համար նախկինում չի կիրառվել, համենայն դեպս դատական պրակտիկա որպես այդպիսիք չկա, թեեւ բազմաթիվ գործեր կան, երբ դատարանների արձանագրվել է մարդուն արգելանքի վերցնելու ապօրինությունը։

Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրերս ԱԱԾ հաղորդում է ներկայացվել՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

Կարգապահական վարույթ Դանիելյանի նկատմամբ այդպես էլ չի հարուցվել, թեև ժամկետներն արդեն սպառվել են՝ պաշտպանները դեռևս տեղեկություն չունեն, իսկ ինչ վերաբերում է ավելի վաղ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պաշտպանության կողմը գրություն է ստացել, թե պաշտպանների կողմից բարձրացվող խախտումները սուբյեկտիվ ընկալում է։

«Տպավորություն է, որ երազ ենք տեսել, մեզ ծանուցել են, մենք էլ՝ չենք իմացել, բայց մենք խոսել ենք փաստերով, փաստեր ներկայացրել։ Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ մենք դատական նիստին առհասարակ ներկա չենք եղել»,- նշեց Էմին Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մեղադրյալի լսված լինելու իրավունքը չի ապահովվել։ Փաստաբանները կրկին գրությամբ դիմել էին դատախազություն՝ պահանջելով, որ իրենց գրությամբ պատասխանեն, սակայն պատկերը նույնն է եղել և այժմ պաշտպանները դատախազության անգործությունը վիճարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։

Ընդ որում՝ Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման ապօրինության մասին պաշտպանները բազմիցս են բարձրաձայնել, ավելին, միջնորդություն էին ներկայացրել նաև գլխավոր դատախազին՝ «հիշեցնելով» անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին, ինչը, սակայն ևս դատախազության կողմից մերժվել է և այժմ այդ որոշումը վիճարկվում է դատարանում։

«Մեր պաշտպանյալի իրավունքի խախտումը, այնուամենայնիվ, պետք է արձանագրվի նաև դատական ակտով, պետք է հիմնավորվի, որ ի սկզբանե այն ժամանակահատվածը, երբ Սարգսյանը կալանավորված էր, իրավունքի խախտմամբ է եղել»,- ընդգծեց Խաչատրյանը։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ իշխանությունները հետապնդում են իրականացնում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ՝ լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Դատավորին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ նա, լինելով ամբաստանյալ, ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորել՝ չմասնակցելով նիստերին։ Ընդ որում՝ ամբաստանյալին կալանավորելու դատարանի որոշման հետ համակարծիք է եղել նաեւ դատախազը՝ չբողոքարկելով այն, ինչից ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ ԲԴԽ-ն էլ բավարարել է դատավորին անձեռնմխելիությունից զրկելու ու որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունները։ Ավելին, այսօր՝ փետրվարի 7-ին դատավորը նաեւ կալանավորվեց։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն առաջացրել է դժգոհության մեծ ալիք, այդ թվում փաստաբանական համայնքում՝ գնահատելով այն դատական իշխանության նկատմամբ անթաքույց ճնշման ցցուն դրսեւորում։

Արթուր Սարգսյանի փաստաբան «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այն բանից հետո, երբ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել անձին իբրև ապօրինի կալանավորելու հատկանիշներով, ԱԱԾ պետի հասցեագրված հաղորդում է ներկայացվել՝ Սարգսյանին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, դեռևս որևէ տեղեկություն չունեն՝ հաղորդման ընթացքի վերաբերյալ։

«Երբ լսեցինք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ նման գործընթաց է սկսվել, արդարացիության սկզբունքը պահելու համար, որոշեցինք, որ պետք է հաղորդում ներկայացնել նաև այդ մասով։ Գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց այս դեպքում դատավոր Բախշիյանը պատշաճ ծանուցել է անձին, որևէ տեղեկություն նրանից չի եղել և միայն դրանից հետո որոշում է կայացվել անձին կալանավորելու մասին»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց պարագայում ծանուցում չի եղել և մեկ ժամ հետո՝ կալանավորման որոշում է կայացվել.«Որն է կլասիկ ապօրինի դատական ակտ կայացնելը, որն է ակնհայտ ապօրինի կալանավորելը»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:09 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿալանավայրն, իհարկե, առողջարան չէ, բայց ես բլինդաժում էլ եմ ապրել. Զաքարյանը երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին եսասիրություն է համարում քրեական գործի մասին խոսելը
17:33 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎարդևանյան Արամը ճիշտ էր, բոլորը սխալ էին. Արթուր Սարգսյան
16:54 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն արդեն ազատության մեջ են. նրանք դուրս եկան «Վարդաշեն» ՔԿՀ-ից
16:36 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ կարձակվեն՝ առանց դատարանի որոշման.նոր պրակտիկա է ձևավորվում.փաստաբան
12:31 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ալֆայի Չիկոն» և Արմեն Անդրեասյանը կկալանավորվեն. Ինչպեսեւ սպասվում էր՝ Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազի բողոքը
15:30 30/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Արմեն Դանիելյանին կարգապահապան պատասխանատվության ենթարկել
18:42 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխանակ պողպատե մանդատն ու մուրճը հակառակորդներից Հայաստանը փրկելու համար օգտագործեն, երկրի ներսում են օգտագործում. Խաչատրյան
18:32 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել՝ առանց պաշտպաններին լսելու․ պաշտպանները տեղեկացված չեն եղել դատական նիստի մասին
18:18 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Սիսիան պետք է գնայի. Արթուր Սարգսյան
18:12 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻմ ազատության մեջ մնալը խանգարում է իշխանությունների գործողություններին. Արթուր Սարգսյան

Արխիվ

[]