ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ 02/06/2022 14:15 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների՝ փետրվարի 4-ին կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղվի Հայաստան և Ադրբեջան։
Ադրբեջանական day.az-ը, նշելով ձեռք բերված պայմանավորվածության մասին, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած սեփական վանդալիզմը հերթական անգամ քողարկելու փորձ է անում։ Առանց որևէ փաստական օրինակ ներկայացնելու՝ ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, թե, իբր, հայերը, այսպես կոչված «օկուպացված» տարածքներում մզկիթներ են քանդել, ինչը «ցույց է տալիս» Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը իսլամական պատմության և կրոնի հանդեպ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է բարձրաձայնել այդ գործելաոճով իսլամական աշխարհին Հայաստանի դեմ տրամադրելու՝ Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին։ Վերջին արտահերթ զեկույցի ժամանակ ևս ՄԻՊ Արման Թաթոյանը կոնկրետ փաստերով ցույց տվեց դա։
Նկատենք նաև, որ փետրվարի 3-ին ադրբեջանական Report news agency-իի հրապարակած հոդվածում Ադրբեջանի մշակույթի նախարարի Անար Քերիմովը բացեիբաց հայտարարել էր, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն «ուսումնասիրություններից» հետո Արցախի, իբր, աղվանական եկեղեցիներից վերացնելու է հայկական գրությունները։
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարարծքներում սպասվող հերթական մշակութային վանդալիզմի մասին ահազանգել են ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլև՝ դիվանագիտական կառույցներից։ Հայաստանում Հունաստանի դեսպանը, մասնավորապես, ասել է․ Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ»:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի՝ հայկական վերահսկողությունից դուրս մնացած հատվածում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը փաստող բազմաթիվ զեկույցներ են ուղարկվել միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Մինչև հիմա Մեհրիբան Ալիևայի մտերիմ Օդրի Ազուլեի ղեկավարած ՅՈՒՆԵՍԿՕ-ից որևէ առաքելություն չի եղել Արցախում ու հայկական կրոնական կոթողների հանդեպ Ադրբեջանի վանդալիզմը կանխելու փորձ չի արել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ