ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի համար ռազմական սպառնալիք կա. Ադրբեջանը և Թուրքիան «մեծ պատերազմի» փաստաթուղթ են ստորագրել. ադրբեջանագետ 02/04/2022 20:20 | Քաղաքական
Հայաստանի համար ռազմական սպառնալիք կա, վավերացված փաստաթուղթը ոչ թե հռչակագիր է, այլ ՝ մեծ պատերազմի փաստաթուղթ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ կնքած «Շուշիի» հռչակագրին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները վերջերս ստորագրել են ռազմական համագործակցության հերթական համաձայնագիրը, որը կոչվում է«Շուշիի հռչակագիրը»: Հռչակագրում տեղ են գտել երկկողմ ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության մասին կետեր: Երկու երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են այն:
Փորձագետի արձանագրմամբ՝ այս հռչակագիրն իրականում մեծ պատերազմի փաստաթուղթն է, Հայաստանի համար նոր սպառնալիքների և մարտահրավերների փաթեթ, ինչպես նաև նոր հնարավորություն է Թուրքիայի համար՝ Հարավային Կովկասում ինտեգրվելու համար:
Ըստ Գառնիկ Դավթյանի՝ սա վերջինն 30 տարվա կտրվածքով թուրք-ադրբեջական ամենամեծ համագործակցությունն է:
Մեկնաբանելով հռչակագրի դրույթները փորձագետն արձանագրեց՝ կողմերը պարտավորվում են երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում միմյանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել.
«Այսինքն՝ սա ռազմական առումով նաև փոխօգնության համաձայնագիր էր՝ այն էլ բարձր մակարդակի, որը ստորագրվեց Էրդողանի և Ալիևի կողմից»,-ասաց փորձագետը:
Զրուցակիցը նկատեց նաև, որ այս հռչակագիրը մեծ հնարավորություն է տալիս Թուրքիային՝ Ադրբեջանում և Հարավային Կովկասում տեղակայվելու և իր արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանում թելադրելու մասով.
«Այնտեղ կա պաշտպանական կարողությունների և ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառում, որով ենթադրվում է, որ Թուրքիան իր ռազմական ներկայությունը, նորարարությունները և պոտենցիալը կարող է ամրապնդել Ադրբեջանում: Այսինքն՝ Թուրքիան այս պայմանագրով հնարավորություն է ստանում հեշտ, առանց Ռուսաստանի թույլտվության, իր զորակազմը և իր տեխնիկան տեղակայել Ադրբեջանում: Թուրքիան փորձում է նմանատիպ պայմանագրերով թելադրող լինել տարածաշրջանում՝ փորձելով Ռուսաստանի հետ մրցել»,-ասաց նա:
Երրորդ կարևոր հատվածը, ըստ Գառնիկ Դավթյանի, այն է, որ համաձայնագրում խոսք կա նաև «Զանգեզուրի» միջանցքի և տարածաշրջանի ապաշրջափակման մասին, ստացվում է որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց համար գերակա են տեսնում այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը.
«Այնտեղ կա կոմունիկացիաների բացման մասին խոսք, իսկ այսօր Ադրբեջանն ամենաշատը խոսում է Զանգեզուրի միջանցքի, քան այլ տեսակի կոմունիկացիաների մասին, այսինքն` իրենց հիմնական օրակարգը «Զանգեզուրի» միջանցքն է»:
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ փորձ է արվում մանիպուլացնել, ներկայացնել, թե Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանում խաղաղության են ձգտում, բայց իրականում նրանք թիրախավորում են Հայաստանին, Հայաստանին ներկայացնում են որպես ոչ կառուցողական կողմ, մասնավորապես՝ «Զանգեզուրի» միջանցքը չբացելու ցանկությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար:
Փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որքան մոտենում է ռուս խաղաղապահների ծառայության ժամկետի ավարտը, Ալիևի հռետորաբանությունը հային այս տարածաշրջանում ոչնչացնելու մասին էլ ավելի է սրվում.
«Եթե այն ժամանակ մենք հայտարարություններին վերաբերվում էինք որպես դիկտատորի հայտարարություն, հիմա որպես ահաբեկչի հայտարարություն ենք ընկալում, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի համար»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից