ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով. Ավետիսյան 02/04/2022 15:31 | Վերլուծություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։
«COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99528678.pdf) 2021 թվականին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով զիջում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-7,4 տոկոս)։
Այսինքն՝ Հայաստանը չի վերականգնել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ Եվ դրա հիմնական պատճառներից են՝ տնտեսական իրական ներուժի նվազումը և ոչ բավարար ներդրումները, տնտեսական ռիսկերի աճը և գների առաջանցիկ աճը, իրավիճակին ոչ համարժեք պետական քաղաքականությունը և ձախողումները։
2021 թվականին հարևան Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 4 տոկոսային կետով գերազանցում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-6,8 տոկոս)։
Այսինքն՝ Վրաստանը վերականգնել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։
2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում արձանագրվել են՝ սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ 2022 թվականին օրվա իշխանությունը կանխատեսում է սպառողական գների 5,5 տոկոս աճ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով։ Առաջին հայացքից՝ ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։
Իսկ իրականում, 2020 թվականի համեմատ՝
2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ թե աճել է 7,6 տոկոսով, այլ նվազել է շուրջ 2 տոկոսով, իսկ միջին ամսական իրական աշխատավարձը նվազել է երկնիշ՝ շուրջ 10 տոկոսով։
Մասնավորապես․
2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին պաշտոնական վիճակագրության համաձայն գրանցված աշխատողների թիվն աճել է շուրջ 10 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն էլ աճել է 7,6 տոկոսով։ Եկամտահարկի դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով կամ 4,3 տոկոսով։ Հայաստանում գործում է եկամտահարկի համահարթ մեկ դրույքաչափ, որը 2020 թվականին սահմանված էր 23 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 22 տոկոս։
Աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է գրանցված աշխատողների թվի, միջին անվանական աշխատավարձի և եկամտահարկի դրույքաչափի արտադրյալը։ Ընդ որում՝ աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է ընդհանուր եկամտահարկի շուրջ 90 տոկոսը։
Հետևաբար, աշխատավարձերից վճարվող եկամտահարկը պետք է աճեր 13,3 տոկոսով, որի արդյունքում շուրջ 12 տոկոսով պետք է աճեր նաև ընդհանուր եկամտահարկը։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն ընդհանուր եկամտահարկի աճը կազմել է ոչ թե 12 տոկոս, այլ՝ ընդամենը 3,7 տոկոս։
Փաստորեն, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին ընդհանուր եկամտահարկի աճի և եկամտահարկի դրույքաչափի նվազման բացարձակ ցուցանիշների հանրագումարը (3,7+4,3=8 տոկոս) շուրջ 2 տոկոսային կետով պակաս է գրանցված աշխատողների թվի աճի ցուցանիշից։
Այսինքն՝ կարելի է օբյեկտիվորեն ենթադրել․ նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափը, որը ընդհանուր եկամտահարկի չափի որոշման հիմնական մյուս բաղադրիչն է։
Մյուս կողմից, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում չեն ավելացել նվազագույն ամսական աշխատավարձի, հանրային ծառայողների բազային աշխատավարձի, սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։ 2022 թվականին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։
Ցավոք, իրականությունն էլ հետևյալն է․
Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվում է և իր հերթին հանգեցնում է բնակչության կյանքի որակի որակի նվազման, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ