ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չգիտեմ՝ ինչքան աչքերս փակեմ, ո՞նց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ»․ Արթուր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը BRAVO. am-ին 02/04/2022 19:13 | Անցուդարձ
Պատերազմից հետո տեւական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող:Արթուր Գրիգորյանի հարցազրույցը BRAVO. am-ին, որը հրապարակվել է պատերազմից հետո՝ ամիսներ անց։
«20 օր էր անցել, առավոտյան արթնացա ու շատ ծարավ մարդու պես մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Ւմ Արցախ» ստեղծագործությունը: Բայց «Արցախն» այս անգամ այլ կերպ էր հնչում, այլ զգացողությամբ էի լսում:
Պատերազմից 7 ամիս անց ես Երգի պետական թատրոնում եմ՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սենյակում ռոյալի կողքին նստած: Ներս մտավ ու միանգամից․«Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր ու կարեւորը (Արցախը,-խմբ): Իսկ գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա առաջին պատերազմից հետո են ինձ նվիրել»:
Մտքերս ի մի եմ բերում ու պատրաստած հարցերս դնում մի կողմ, պարզապես զրուցում: Զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվում, արտասվում, անգամ մի պահ ընդհատում...
- Երգերս արդիական չեն արդեն, այլ կերպ են հնչում։ Խնդիրն այն է, որ ես իրենց որպես երգ չեմ վերաբերվում: Տանել չեմ կարողանում, որ հայրենիքի համար տոնից տոն սուտ երգեր են գրում: Գրել եմ այն ժամանակ, երբ դաշնամուրը կանչել է ինձ, ու զգացել եմ, որ պետք է, կա:
- «Հավերժ հայրենիք» երգը գրվեց պատերազմի ընթացքում: Դաշնամուրը կանչե՞լ էր այդ ժամանակ:
- Չէ, այդ երգը գրվել է պատերազմից առաջ, պարզապես հանրայնացվեց այդ ժամանակ։ Պատմություն ունի այդ երգը։ Ալավերդիում եմ գրել։ Կոմիտասի հայտնի նկարը տեսա ու ինքս ինձ ասացի.«է՜, դու գժվել ես, ես ի՞նչ գժվեմ․․․», հետո գժվեցի ու գրեցի մեքենայի մեջ:
- «Արցախը» գրվել է 1986թ.-ին, բայց պատերազմից հետո ինձ թվում էր՝ առաջին անգամ էի լսում։ Հատկապես, երբ համացանցում հայտնվեց դաշնամուրային Ձեր կատարումը. այլ հնչողություն ուներ:
- Ճիշտ ես, զգացողություններս այլ էին։ Ես էլ պատերազմից հետո որ լսեցի, ուրիշ Արցախ էր։
- Պատերազմից հետո չե՞ք գնացել Արցախ:
- Չէ, չե՛մ կարողանում: Ամսի 23-ին որոշել էի գնալ։ Առավոտյան զարթնեցի ու չկարողացա...
- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ վերջաբանն այսպես կլիներ:
- Գիտե՞ս, 1,5 տարի առաջ մանկական խումբ էի տարել Արցախ՝ ամանորյա միջոցառման: Հետ գալուց կանգնեցինք՝ հաց ուտելու։ Ու չգիտես՝ ինչու, սկսեցի սարերի վրա գոռալ... Չհասկացա: Զգում էի ինչ-որ մի բան, ասես վերջին անգամ էի տեսնում։ Տագնապի ուժեղ զգացում կար։
- Ձեր «ընկե՞րն» էր ասել (Բարձրյալը,- խմբ.), խոսե՞լ էիք իր հետ, ազդակնե՞ր էր ուղարկել:
- Իհարկե... Ջղայնանում եմ, խոսում եմ հետը։ Մի տարօրինակ բան էր կատարվում։ Դեռ առաջին պատերազմի ժամանակ 20 տարեկան մի տղա մահացավ ձեռքերիս մեջ։ Ու վերջերս այդ երեխան անընդհատ գալիս էր երազիս։ Արդեն ինչ-որ բան ասում էր:
- Մեր ժողովուրդը ե՞րբ կորցրեց պետականության կորստի նկատմամբ վտանգի իմունիտետը:
- Ժողովուրդը պետք է հասկանար, որ հայրենիքն ամենաթանկ բանն է. չհասկացավ։
- Ինչո՞ւ այսքան կենցաղային դարձանք:
- Դե, ուրեմն այդքան չէին սիրում, որքան ես։ Չեմ ասում՝ ես ավելի լավն եմ, քան ժողովուրդը։ Չէ, պարզապես գնահատականները պետք է ճիշտ դրվեն, ինչն այսօր ամենակարեւորն է։ 60-նն անց մարդ եմ, ո՞նց ապրեմ, ի՞նչ մեղքով: Մեղք ունեմ, չէ՞, որ շնչում եմ, ապրում եմ... Կամ այդ հողն ինչի՞ս է պետք առանց տղաների, չէ՞ որ հողը մարդիկ են, ժողովուրդն է։ Մեծացել եմ Ստեփանակերտում, բայց Ստեփանակերտով չի։ Չգիտեմ՝ ոնց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ։ Այ, դա չեմ պատկերացնում. ինչքա՞ն պետք է աչքերս փակեմ, կամ էլ ձեռքս ինչքա՞ն դնեմ ճակատիս, որ չտեսնեմ վերեւում մնացած Շուշին։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար մեզ ուժ է պետք, որ չունենք, հավատք, որ չունենք։ Իսկ մյուս կողմից էլ դուրս ես գալիս փողոց ու տեսնում ես, որ շատերի հետ ոչինչ չի կատարվել՝ ուտում են, խմում եւ այլն:
- Երբ բոլոր դռները փակ են, հույսը որտե՞ղ է:
- Դժվար հարց ես տալիս, իհարկե, տրաֆարետային կպատասխանեմ. Պետք է հավատալ, պետք է հույս ունենալ, բայց ախր, ես դեպրեսիայի մեջ չեմ, ես դատարկ եմ. դրանք տարբեր բաներ են: Ո՞ւր էր՝ դեպրեսիա լիներ։
- Դատարկությունը եկավ ավելի շատ պատերազմի՞ց հետո։
- Այո: Այդ պատասխանատվությունը ես իմ վրա զգում եմ: Առաջին պատերազմում այսքան մեղք չզգացի, գուցե հաղթած էինք, չգիտեմ:
- Երաժշտությունը չի՞ օգնում է այս վիճակից դուրս գալ: Ասում են՝ լավ դեղամիջոց է:
-Չէ՜, ես հո չեմ ծնվել Արթուր Գրիգորյան, նորմալ երեխա եմ ծնվել։ Իմ անունն Արթուր չի, գիտե՞ս։ Անձնագրով ես Արտաշես եմ. արցախցի պապիկիս անունն է: Մամաս ուղղակի Արթուր անունը շատ է սիրել: Հետո ստացվեց, որ Արթուր Գրիգորյան դարձա։ Հիմա մեկ-մեկ էդ Արթուր Գրիգորյանից էլ եմ զզվում, հոգնել եմ, բայց մեկ-մեկ էլ երախտապարտ եմ։ Հա, ի դեպ, մի քանի օր առաջ նոր երգ եմ գրել արցախցի մի բժշկի մասին, որ գնացել էր վիրավոր զինվորին փրկելու: Այդ տղան մնացել է ողջ, ինքը մահացել է։ Իսկ ես այդ բժշկին տեսել եմ 8 տարեկանում:
- Բայց Ձեզ դիմում են նաեւ այլ կերպ՝ մաեստրո, վարպետ։
- Չեմ սիրում այդ բառերը: Երբ ինձ ասում են մաեստրո, միանգամից կանգնեցնում եմ։ Իսկ վարպետի առումով էլ, ախր, ես ի՞նչ վարպետ։ Ես ավելի շատ վարժապետ եմ (ծիծաղում է,-խմբ.): Չեմ սիրում, որ իմ հոգուն ծափահարում են. դրա կարիքը չունեմ։ Ես հաց ու պանիր եմ սիրում: Ավելորդ բաներ չեմ անում, վարում եմ ոչ թանկանոց մեքենա, ապրում եմ Դավթաշենում: Շատ հնարավորություններ եմ ունեցել դրսում ապրելու։ Մի անգամ Իլյա Ռեզնիկը՝ Պուգաչովայի երգերի խոսքերի հեղինակը, ասաց.«Ո՞ւր ես գնում, մնա Մոսկվայում, կդառնաս հայտնի, երկրորդ Ռայմոնդ Պաուլսը, ինքնաթիռ կունենաս, կգնաս քո հայրենիք՝ համերգների, քեզ VIP-ով կդիմավորեն։ Համերգներդ կտաս ու երջանիկ կապրես»։ Չկարողացա: Մի տարի էլ Միացյալ Նահանգներում մնացի։ Ես չեմ սիրում տոմս առնել ու գնալ ծովի ափին հանգստանալու։ Իմ հանգիստն Արցախն է եղել: Ես կարող էի իմ մեքենայով միայնակ գիշերվա ժամը 12:00-ին գնալ Շուշի, Ջդրդուզում մի քար ունեի, նստեի վրան, մի երեք ժամ մնայի այնտեղ, լուսաբացը դիմավորեի ու հետ գայի Երեւան։ Կամ որ գնում էի Արցախ, գնում էի խուլ գյուղեր ու տատիկների հետ նստում մի ժամ։ Ուժ էի ստանում, ախր ո՞ր մեկը պատմեմ։
- Անցյալը խանգարո՞ւմ է մեզ, որ գնանք դեպի ապագա:
- Անցյալն էլ պետք է գնահատենք, որ ապագան իմանանք՝ ինչ է: Դա էլ չենք կարողանում անել։ Ինչ-որ ցեղի նման բան ենք դարձել: Ո՞ւր է կորել արժանապատվությունը։ Ի՞նչ եղավ, ինչո՞ւ ամեն ինչ այսքան էժանացավ: Իմ հեռախոսը զինվորի հեռախոս է։ Գիտե՞ս, ես էդ տեղերում չկամ(սոցիալական ցանցերը նկատի ունի,- խմբ.): Մանեն միշտ կռվում է հետս, խոսում է վրաս՝ էսպես չանեմ, էնպես չանեմ։ Խելոք «դեդո» եմ դարձել։ էն մարդուց բան չի մնացել (ժպտում է,-խմբ.)։ Իսկ դու գիտե՞ս՝ հանրային մարդու համար ինչքան դժվար է. երբ մեկը հորդ մասին մի բան ասի, երեխադ լսի, խայտառակություն է։
- Հատկապես այս շրջանում...
- Ես երբեք չեմ վախեցել «շրջաններից»։ Մի անգամ Բախտամյան Արթուրը հարցրեց․«Ո՞նց է պատահել, որ 3 նախագահների հետ էլ մտերիմ եմ»։ Զարմացա, ասացի՝ իբր ինչ։ Մտերիմ եմ, քանի որ իրենք ինձ են ընդունել, ես էլ՝ իրենց։
Չգիտեմ: Ես նաեւ կոպիտ եմ. մարդկանց հետ կարող եմ մտերիմ լինել, բայց ոչ մեկին մոտիկ չեմ թողնում։ Ռենտգեն եմ: Ասում են՝ Գրիգորիչն արցախցի չի, այլ արցախցի հրեա է։ Մի քանի աչք ու ականջ ունի։
- Արթուր Գրիգորիչ, արդեն քանի՞ սերունդ է թատրոնում կրթվել:
- Վեցից յոթ: Դե, գիտես՝ սկզբում մեր բնակարանում էինք փորձեր անում: Հիմա էլ լավ երեխեք ունեմ։
- Ձեր թատրոնում լավ երգեր են երգել՝ գրագետ, առանց կլկլոցների, բայց ավարտելուց հետո շատերի երգարվեստը կապ չունի այն ամենի հետ, ինչ այստեղ սովորել են:
- Հա, ճիշտ ես: Հենց տեսնում եմ, մատ եմ թափ տալիս։ Դե, ասում են՝ փող են աշխատում։ Ի՞նչ անեմ: Իհարկե, ջղայնանում եմ, ասում եմ՝ էս ինչ ախմախ երգեր եք երգում, գոնե մի ասեք, որ մոտս եք սովորել։ Կամ էլ գալիս են, լավ գործեր են բերում ու ցույց տալիս, որ շաքարս չբարձրանա։ Իսկ երգարվեստի վիճակը շատ վատ է. օրը մեկ ստամոքսային մտածելակերպով երգեր են հնչում: Հենց դա էլ ազդեց մեր այսօրվա վիճակի վրա. չգիտես՝ ինչ երաժշտություն է հնչում:
- Նախկինում ցածր իրավագիտակցությամբ այսքան շատ քաղաքացի չկար:
- Չէ՛, կար, պահված էր: Իսկ հիմա այս կեղծ դեմոկրատիայի անվան տակ բոլորը դուրս եկան։
- Հիշո՞ւմ եք՝ Ձեզ ասում էին, որ բոլորի դռները փակում եք, ցուցակ ունենք՝ ում պետք է թողնեիք եթեր: Իսկ մի պահ էլ անգամ մեղադրեցին, որ Դուք ամերիկյան երաժշտությունը տարածեցիք:
- Դա իսկապես շատ ծիծաղելի էր: Ես շատ կուզեի ամերիկյան երաժշտություն գրել։ «Մեղեդի», «Իմ Արցախ», «Հայ գարուններ», «Հայ իմ աշխարհ»՝ ո՞րն է ամերիկյան, ո՞րը։ Իհարկե, ունեմ ոճային երգեր, բայց ոչ՝ ամերիկյան։
- Գրիգորիչ, երկու երեխա ունեք ու լիքը երեխաներ: Հարազատ երեխաները չե՞ն խանդել, չէ՞ որ մյուսների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացրել։
- Վա՜յ, Մանես գիտե՞ս՝ ոնց է խանդում։ Չնայած՝ արդեն սովորել են։ Մինչեւ հիմա Նունե Եսայանը որ զանգում է, ասում է՝ «Պապ, ո՞նց ես»։ Դե, 16 տարեկանից իմ մոտ է եղել, պապա չեմ, բա ի՞նչ եմ։ Հիմա արդեն իրենց երեխաների պապիկն եմ։ Իսկ թոռնիկների աշխարհն այլ է. իրենք իմ թուլությունն են։ Հա... էն փոքրս՝ Նեան, լրիվ արցախցի է։ Մի հայացք ունի, որ նայում է, մեկ էլ՝ դըխկ դեմքիս, ու սկսում ենք իբրեւ կռվել։ Նա էլ հետ չի մնում ու արցախցու մունաթ ձայնով սկսում է պատասխանել։ Տղաս ասում է․«Ի՞նչ ես անում»: Նայում է ուշադիր ու գլխով՝ քթիս (ծիծաղում է,-խմբ.): Իսկ Կայան լրիվ ուրիշ երեխա է, ոչ թե իմն է, այլ իսկապես ուրիշ է։ Իհարկե, ես սիրելուց «սուսի–պուսի» բաներ չեմ անում. ինչպես քո հետ եմ խոսում, այդպես էլ մեծավարի՝ իրենց հետ։
- Արցախցիների այդ հատկանիշը նկատել եմ:
- Արցախն ինձ այդպես է դաստիարակել։ Երախտապարտ եմ այդ դաստիարակությանս, այդ մթնոլորտի համար։ Կիրթ, կոկիկ, սիրուն, ամեն ինչ տեղը, բայց մունաթն էլ անպակաս (ժպտում է,-խմբ․): Օրինակ՝ քեզ ծանոթ չեն։ Ծանոթացրին, սկզբից քեզ ոտքից գլուխ կնայի ու մունաթ դեմքով ու ձայնով կարձագանքի։ Ու այդ հայացքի մեջ կարդում ես՝ «Ա հո՞ւվ ըս տու, շտեղա՞ն ըս եկալ, Երեւանա՞ ըս»։
- Մի առիթով ասել եք, որ սիրում եք լռել։ Ի՞նչ կա այդ լռության մեջ:
- Օ՜, այնքան բան կա. վերանայել կա, սխալներ կա, որ չես զղջում։ Ես միայնակ գայլ եմ։ Ընտանիքս կա: Միայն կնոջս եմ սիրել: Առաջին դասարանում միասին ենք դպրոց գնացել: 17-ում սիրահարվել եմ: Հետո ինքը գնաց բժշկական սովորելու, ես եկա Երեւան: 27-ում համերգներով գնացի Արցախ, տեսա՝ սպասում է: Մենք որ գնում ենք Արցախ, ամբողջ ճանապարհին չենք խոսում: Հայացքներով ենք խոսում։ Երջանիկ եմ շատ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից