ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին․ Վահե Հովհաննիսյան 02/04/2022 12:32 | ԼՐԱՀՈՍ
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․
«Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից(մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։
Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ,իսկ Թուրքիայի և Ադրբեջանիհետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։
Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։
Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։
Որոշհարցումներով՝ Նիկոլն ունի 25 տոկոս, այլ տարբերակներով՝20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։
Ղազախստանում իրադարձություններից1-2 օր առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներնորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի»է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդենչունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։Նրա ուժը դա չէ։Նրա ուժնիրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է,իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։
Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։
Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։
Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացությանօրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։
Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ,դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ.
1. Բովանդակություն
2. Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք
Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերըչեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբիբժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։ Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններիցմինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։
Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։Բայց սա պարտվածիշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800 հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած400 հազարը կդադարիմտածել, թե հուլիսից իրեն մոռացան։
Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։
Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։ Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելումեխանիզմները չկան, նույնիսկհասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։
Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից