ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետբյուջեի ձախողումների հետևանքը գցում են սոցիալապես անապահով մարդկանց վրա՝ չեն բարձրացնում աշխատավարձն ու թոշակը, իսկ պաշտոնյաներին պարգեւատրումներ են բաժանում 02/03/2022 22:22 | Տնտեսություն
Պարգևատրումներով վարձատրության հարց չպետք է լուծվի, սա աննորմալ մոտեցում է, աշխատանքի դիմաց մարդիկ պետք է ստանան հիմնական աշխատավարձ, իսկ պարգևատրումն այլ հարց պետք է լուծի:Պարգևատրումը և կարգապահական տույժերը աշխատողների նկատմամբ շատ կոնկրետ խնդիրներ են լուծում, դրանցով գործատուն կարողանում է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը՝ լավ աշխատողին պարգևատրելով, իսկ թերացող աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Պատգամավորը միևնույն ժամանակ արձանագրեց, որ այս համակարգը 2018թ-ից հետո ամբողջությամբ ձևախեղվել է, կան ոլորտներ, որտեղ, փաստացի, արձանագրվել են ձախողումներ, բայց այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տվյալ ամսվա համար արձանագրված ձախողված գործի համար, ոչ միայն ստացել են ամբողջական աշխատավարձ, այլ նաև դրա չափով ստացել են պարգևատրումներ.
«Սա ընկալելի չի, բացատրելի չի, անտրամաբանական է»,-նկատեց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև փաստեց, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձը շատ ցածր է, ընդգծեց՝ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ.
«Միջին և ցածր օղակներում աշխատողների վարձատրությունը շատ ցածր է, 2021թ-ի վիճակագրությամբ՝ ընդամենը միջինը 5%-ով է աճել պետական օղակներում աշխատողների վարձատրությունը, այստեղ առավելապես մեղքի իր բաժինն ունի բարձրաստիճան պաշտոնյաների սիստեմատիկ պարգևատրումները: Ակնհայտ է, որ սննդամթերքի մոտավորապես 12 % աճի դիմաց այդ մարդկանց եկամուտները նվազում են, խոսքը վերաբերվում է պետական ծառայողներին, որոնց թվում կարելի է առանձնացնել նաև աշխատողներ, որոնք, ըստ էության, աշխատող աղքատներ են »,-ասաց նա՝ արձանագրելով, որ պետական համակարգում, ՊՈԱԿ-ներում կան աշխատակիցներ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ՝ 68.000 դրամ, մինչդեռ արդեն 2021թ-ին սպառողական զամբյուղը հասել էր մոտ 73.000 դրամի:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ պարգևատրումները չպետք է լինեն համատարած, որակյալ և արդյունավետ աշխատանքի համար է պետք պարգևատրում, բայց դա պետք չէ դիտարկել որպես ցածր աշխատավարձը կոմպենսացնելու միջոց, դա սխալ մոտեցում է, անարդյունավետ կարգավորում է.
«Եթե իրենք ուզում էին օբյեկտիվորեն բարձրացնել արդյունավետությունը և գնաճի պայմաններում չեզոքացնել դրա հետևանքները, ուրեմն պետք բարձրացնեին բազային աշխատավարձը: Ես ներկայացրել եմ նաև հանրային ծառայողների ոչ միայն նվազագույն, այլ նաև՝ բազային աշխատավարձի բարձրացման առաջարկ, սակայն սա նույնպես մերժվել է»
Արձանագրենք, որ չնայած պետական բարձր օղակներում շարունակաբար բաժանվող պարգևավճարներին, իշխանությունը մերժել էր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով նախատեսվում էր բարձրացնել նվազագույն աշխտավարձը:
Մեզ հետ զրույցում Թադևոս Ավետիսյան նկատեց՝ լավ օրից չէ, որ իշխանությունները նախագիծը մերժել են.
«Երկրի տնտեսությունը հյուծելով բերել հասցրել են մի վիճակի, որ հիմա արդեն ստիպված պետական բյուջեի ձախողումների հետևանքը գցում են սոցիալապես անապահով մարդկանց վրա՝ չբարձրացնելով ո՛չ նրանց նվազագույն աշխատավարձը, ո՛չ թոշակները »:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ