ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորի սպանության գործով տուժող կողմն ԱԱԾ-ից պահանջում է հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որի պաշտոնավարման օրոք կասեցվել էր սպանության գործի քննությունը 02/03/2022 22:55 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջում է ԱԱԾ-ից՝ հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հայարփի Սարգսյանից։
Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։
Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։
Փաստաբան Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեին վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին, կողմին տրամադրվել են գործի նյութերը՝ բաղկացած 3 հատորից։ Նախաքննության ընթացքում սպանության գործը քննած քննիչները հարցաքննվել են վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ, նրանց մեղադրանք չի առաջադրվել, իսկ հունվար ամսին առերեսում է տեղի ունեցել զինծառայողի հոր և գործը քննած քննիչներից մեկի միջև։
Նախաքննության ավարտ հայտարարելուց հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որը 2001թ ստուգել է գործի վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը։
«Գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել է, բայց առաջին անգամ կասեցման մասին որոշման օրինականությունն իր կողմից է ստուգվել, կասեցվել էր մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, մինչդեռ 7 տարի անց մեկ ուրիշ դատախազի կողմից գործը վերսկսվել է և 2001թ. ձեռք բերված նյութերը բավարար են գնահատվել 3 անձ մեղադրյալ ներգրավելու համար։ Սակայն նրանցից մեկը մինչ օրս հետախուզման մեջ է, իսկ մյուս երկուսը չեն առարկել վաղեմության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուն»,- նշեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ