Թեմաներ
Ուրբաթ 12 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/27/2024   14:47 Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները դադարեցրել են չվերթների ընդունումն ու մեկնումը 12/27/2024   14:44 Դդմաշենի գազալացակայանում ավտոմեքենայի պայթյունից ուղևոր է մահացել․ կնոջ դին հայտնաբերվել է մեքենայում 12/27/2024   14:33 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 12/27/2024   14:20 Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը և նշանակել արտահերթ ընտրությունների օր 12/27/2024   14:02 Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար 12/27/2024   13:49 Արագածոտնի մարզպետը՝ իր օգնականի կողմից թմրամիջոց օգտագործելու մասին 12/27/2024   13:34 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է․ Բագրատ Սրբազան 12/27/2024   13:29 Ղազախական Qazaq Air ավիաընկերությունը սահմանափակում է թռիչքները դեպի ՌԴ 12/27/2024   13:22 Կառավարությունը ինչ անում է՝ ճիշտ անում. ասում են, թե ես Լևոն Սարգսյանի փողերն եմ լվացել. Գաբրիել Ջեմբերջյան 12/27/2024   13:18 ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանն են․ Սրբազան 12/27/2024   13:15 Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ադրբեջանական ինքնաթիռը հետ է վերադարձել Բաքու 12/27/2024   13:01 Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու ռիսկ չունի, հերթականին էլ մենք չենք թողնի․ Բագրատ Սրբազան 12/27/2024   12:59 2023-24 թթ-ին պետությանը կամ համայնքներին է վերադարձվել է ընդհանուր շուրջ 30 մլն դոլար արժողությամբ 8 անշարժ գույք. Վարդապետյան 12/27/2024   12:51 Քաղաքապետի հայրը ապացուցեց՝ ինչ մտածում են ընտանիքներում, արտահայտվում է հրապարակում, դա քաղաքական պատասխանի կարիք ունի․ Սրբազան 12/27/2024   12:43 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հ. Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացման հանդիսատեսը ազատազրկված անձանց երեխաներն էին 12/27/2024   12:37 Դդմաշեն գյուղի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել. կա զոհ 12/27/2024   12:27 ՀՀ արդարադատության նախարարը դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը 12/27/2024   12:23 Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ 12/27/2024   12:09 Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը. Սրբազան 12/27/2024   12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու 12/27/2024   11:56 2022 թ-ին ՀՀ-ում շուրջ 18-29 տարեկան չաշխատող ու չսովորող 130 000 երիտասարդներ կան. Կառավարությունը հաստատեց Զբաղվածության 2025-2031 թթ ռազմավարական ծրագիրը 12/27/2024   11:38 Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 12/27/2024   11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ 12/27/2024   11:28 Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 12/27/2024   11:22 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է և հետագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն․ շվեդ պատգամավոր 12/27/2024   11:11 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 12/27/2024   11:06 Կառավարության նիստն ընթանում է առանց քովիդով վարակված Փաշինյանի. օրակարգում 42 հարց է. ուղիղ 12/27/2024   10:36 Ուշադրություն՝ սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 12/27/2024   10:29 Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներողություն է խնդրել իր հոր խոսքերի՝ «գեղից Օպելով եկած համբալներ»-ի համար. Մարության 12/27/2024   10:18 Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին արգելափակվել են ավտոմեքենաներ 12/27/2024   08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ» 12/27/2024   08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ» 12/27/2024   08:33 Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ «Հրապարակ» 12/27/2024   08:29 Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» 12/27/2024   08:27 Մեղադրանքը գաղտնի են պահում․ «Հրապարակ» 12/27/2024   08:23 Ալեն Սիմոնյանը նոր օրենք է սահմանել. լրագրողին կրկին զրկել են խորհրդարան մտնելուց. «Ժողովուրդ» 12/26/2024   23:59 Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական միգրանտների ընտանիքներին 12/26/2024   23:49 Թե բա՝ հայրս ինձ այդպես չի դաստիարակել․ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է հայր և որդի Ավինյաններին 12/26/2024   23:32 Պուտինը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ին գազ մատակարարել Լեհաստանի տարածքով 12/26/2024   23:31 Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան. Ռուբեն Մելիքյան 12/26/2024   23:25 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/26/2024   22:59 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել 12/26/2024   22:48 Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ 12/26/2024   22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին 12/26/2024   22:22 Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել 12/26/2024   22:11 Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ 12/26/2024   22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում 12/26/2024   21:53 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 12/26/2024   21:34 Հորս պատասխանները խցանման նյարդի հետևանք են եղել․ ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար. դրանք ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր. Տիգրան Ավինյան 12/26/2024   21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
12/26/2024   17:50 Վլադիմիրովիչ, թե Վովաեւիչ. Պուտինը հեռավար դիմեց Փաշինյանին (տեսանյութ) 12/26/2024   20:35 Մոսկվայի օդանավակայանը տարհանվել է 12/26/2024   21:53 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 12/26/2024   18:49 Լուկաշենկոն ցինիկ վարքագիծ դրսեւորեց Փաշինյանի նկատմամբ՝ «գիտենք, որ ոչ միայն սափրել եք մորուքը, նաեւ մի քիչ հիվանդացել». Թեժ զրույց ԵԱՏՄ նիստում 12/26/2024   23:31 Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան. Ռուբեն Մելիքյան 12/26/2024   07:55 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ» 12/26/2024   16:00 Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկման պոտենցիալ աղբյուր 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/27/2024   11:38 Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/27/2024   08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ» 12/26/2024   17:33 Թուրքիան կարող է առգրավել ռուսական ինքնաթիռը 12/26/2024   12:50 Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/27/2024   13:15 Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ադրբեջանական ինքնաթիռը հետ է վերադարձել Բաքու 12/27/2024   12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու 12/26/2024   22:59 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

«Ստամբուլ – Երևան չվերթները կարող են դյուրին ճանապարհ դառնալ՝ կարճ ժամանակում Հայաստանը թուրքական լրտեսներով ողողելու համար». Հարութ Սասունյան 02/03/2022   23:06  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր պետությունը, որի  ղեկավարության հետ,  անշուշտ, մեծ հույսեր չեմ կապում, պետք է զգույշ լինի, որպեսզի Ստամբուլ – Երևան չվերթները չօգտագործվեն Հայաստանը լրտեսելու նպատակով։ Մասնավորապես, թուրքական լրտեսական  թիրախում կարող են հայտնվել ՀՀ-ում զինվորական հաստատությունները, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ Հարութ Սասունյանը, - անշուշտ, այդ լրտեսները կան և միշտ էլ եղել են, բայց ,եթե այս նորաստեղծ չվերթի գործունեությունը պատշաճ կերպով չվերահսկվի, ապա շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարող է ողողվել թուրքական լրտեսական ցանցով։ Ակնհայտ է, որ Ստամբուլ – Երևան ավիաչվերթը  շատ հարմար  ճանապարհ է այս նպատակի համար»։  

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հնչած խնդրահարույց հայտարարություններին՝  Հարութ Սասունյանն առանձնացնում է «Հայ Դատ»-ի առնչությամբ վերջինիս արտահայտած  վիճարկելի տեսակետները։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին առցանց հարց ու պատասխանի ընթացքում բառացիորեն ասել էր հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։  

Ի հակադրություն վարչապետի հայտարարությանը, Հարութ Սասունյանը տարակուսանք է հայտնում.  «Գրեթե վստահ եմ, նա չգիտի, գաղափար անգամ չունի, թե ինչ բան է «Հայ դատ»-ը, ավելին՝ վերջինիս  մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր այս թեմայով  որևէ թուրք պաշտոնյա։ Մյուս կողմից, զարմանալի չէ նման դատողություններ լսել մի մարդուց, ով վերջին երկու, երեք տարիների ընթացքում այնպիսի արտառոց հայտարարություններով է հանդես եկել, որոնք արդեն դադարել են զարմացնել ինձ և իմ նման շատերին։ Օրինակ նա գնաց Արցախ և հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որից հետո բանակցային սեղանի շուրջ ասաց, թե չի կարող ներկայացնել Արցախի շահը, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել։ Չմոռանանք, որ իր վարչապետության առաջին ամիսներին էլ համառորեն հայտարարում էր, թե Արցախն այնպայման պետք է ներկա գտնվի բանակցային սեղանի շուրջ, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, նա հաջողությամբ հրաժարվեց նաև իր այդ համոզմունքից։ Այնպես որ՝ քննարկել՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս կամ այն իրար հակասող հայտարարություններով հանդես գալի, մեղմ ասած անլուրջ գործ է, ժամանակի զուր կորուստ։

Սասունյանը նկատում է՝ ինչ վերաբերում է «Հայ դատ»-ի առնչությամբ վարչապետի  վերջին հայտարարությանը, ապա պետք է փաստել հետևյալը. «Այս վարչապետն իր պաշտոնավարումից ի վեր երբեք՝ որևէ ժամ անգամ  չի զբաղվել  «Հայ դատ»-ով, փոխարենը՝ փութաջանորեն զբաղվել է բացառապես սեփական անձնական շահերը սպասարկելով, որի արդյունքում մենք, մեծ իմաստով, ունենք այն, ինչ ունենք և  ոչ միայն «Հայ դատ»-ի առնչությամբ։ Նայեք Արցախին, նայեք Սյունիքին և, առհասարակ, Հայաստանի ընդհանուր վիճակին։ Ցավալին այն է, որ նույնիսկ այսքանից հետո նա շարունակում է զբաղվել բացառապես միայն  անձնական շահերով, ամեն գնով փորձելով պահել իր աթոռը»։

«Փաստինֆո»-ի նկատառմանն  ի պատասխան, թե  վարչապետը  նույն ասուլիսի ընթացքում ասել  էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, իբր Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի, Հարութ Սասունյանը պատասխանում է՝ աշխատանքի և կարգավիճակի բերումով մշտապես սեփական ուշադրության կենտրոնում է պահել «Հայ Դատ»-ի, ինչպես նաև Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ղեկավարների հրապարակային ելույթներն ու մոտեցումները և, պարզապես, չի հիշում, թե որևէ անգամ ՀՀ որևէ ղեկավար վերոհիշյալ հարցերի վերաբերյալ  նման դիրքորոշում հայտնած լինի.  «2005 թվականի ապրիլին ես  հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի Պետական Համալսարանի մի ուսանող  նրան հարցրեց Թուրքիայից  Հայաստանի հողային  պահանջների մասին։ Նախագահ Քոչարյանի պատասխանը դիվանագիտական նուրբ երանգներ էր պարունակում, միաժամանակ, խիստ զգուշավոր մոտեցում՝ հարցի վերաբերյալ։  Նա ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը, և ես լիովին հասկանում և ընդունում եմ նրա պատասխանի մեջ առկա զգուշավորության բոլոր պատճառները։ Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, մյուս կողմից՝  քայքայված տնտեսության վերականգնմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։  Նախագահ Քոչարյանը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Պարզապես ամոթ է, որ վարչապետ Փաշինյանը  շարունակում է համառորեն կրկնել այն, ինչ տարիներ շարունակ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։ Այլ  կերպ ասած՝ լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարը, նա համառորեն առաջ է տանում թուրքական շահը։ Սա, մեղմ ասած, տարակուսելի է, եթե չասենք խիստ վտանգավոր։

Շարունակելով թեման, Հարութ Սասունյանը հավելում է՝ մի խեղաթյուրումից անցնելով մյուսին,  նույն հարց ու պատասխանի ընթացքում  Փաշինյանը հավելում է, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը. «Հենց այս առիթով ես քրքրեցի հնարավոր և անհնար բոլոր արխիվները՝ գտնելու, թե այդ ե՞րբ և որտե՞ղ է նախագահ Սարգսյանը նման հայտարարություն արել, բայց ոչինչ չգտա։  Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Իրականությունն այն է, որ մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, թե  Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Սա պարզապես մեծ ամոթ է»։

Անդրադառնալով նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությանն առնչվող վիճարկելի ելույթին, որով վերջինս հայտնում է,  թե Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ  եղել և մնում է Սփյուռքն ու  Սփյուռքի կազմակերպությունները, Հարութ Սասունյանը նկատում է՝ սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար լսել  Հայաստանի ղեկավարի շուրթերից. «Ցեղասպանության խնդիրը տասնամյակներ շարունակ  համահայկական հարց է եղել։ Հետևաբար, սրանով Նիկոլ  Փաշինյանը մեկ անգամ ևս բաժանում է կատարում՝ սևերի ու սպիտակների, հայաստանցիների, արցախցիների  ու Սփյուռքի միջև։ Գաղտնիք չէ, մենք գիտենք, որ սա նրա մոտ լավ է ստացվում։  Մենք գիտենք նաև, որ Սփյուռքը Հայաստանից բաժանելու ծրագիրը ևս թուրքերի դարավոր երազանքն է։ Ինչ վերաբերում է Ցեղասպանության առնչությամբ իր կողմից արված հայտարարությանը, ապա ստացվում է, թե 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի Ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ մարդիկ՝  կանայք ու երեխաներ, ծերունիներ ու տղամարդիկ,  յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, գույքն ու ունեցվածքը, հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետն այսպես հեշտորեն  մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի՞ եղել։ Նորից եմ կրկնում՝ սա  հենց այն է, ինչ ավելի քան մեկ հարյուրամյակ երազել են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից»։

«Փաստինֆո»-ի  ճշտող հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ղեկավարը նմանօրինակ կասկածելի վարք ցուցաբերում, Հարութ Սասունյանը պատասխանում է՝  առնվազն տարակուսելի է. «Չունեմ փաստեր, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը թուրքական ազդեցության գործակալ է, այդ պատճառով չեմ կարող նման հայտարարություն անել, բայց այլ պատասխան ևս չեմ կարողանում գտնել։

 Փաշինյանն անթաքույց կերպով անամոթաբար և համառորեն կրկնում է հակահայ  թեզեր, այնպիսիք, որոնք տարիներ շարունակ դաշտ են նետել մեզ ցեղասպանած թուրքերը, - Սասունյանը նկատում  է,- այս մարդը դասեր չի քաղում իր սխալներից, նա չի գիտակցում և չի ընդունում իր սխալները։ Արցախի հանձնումից ի վեր, նա որևէ անգամ չի այցելել այնտեղ, պատերազմից հետո նա Եռաբլուր է գնում վաղ առավոտյան, թաքուն, գողեգող, պատշաճ կերպով չի  անդրադառնում Հայկական Բանակի կազմավորման տարեդարձին, իսկ այս տարի ամանորի գիշերը նույնիսկ չի հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Արդյոք ինչի՞ մասին են աղաղակում այս փաստերը։ Փոխարենն, այս մարդը փութաջանորեն սպասարկում է թշնամի երկու երկրների շահերը, ավելին՝ որևէ կերպ չի հակադարձվում իր հասցեին թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած նվաստացուցիչ ծաղրանքներին։  Ես իմ հոդվածներից մեկում գրել եմ՝ նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված, այլ մի ամբողջ գիրք կարելի է գրել և սա ցավալի է…»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:40 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում
23:16 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀույս ունենք, որ Հայաստանը կգնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Թուրքիայի ՊՆ նախարար
20:20 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին չվերթով Երեւանից Ստամբուլ է մեկնել 65 ուղեւոր
20:53 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆախքան Թուրքիային ՀՀ օդային տարածքով երթևեկելու թույլտվություն տալը՝ պետք էր համապատասխան քայլեր իրականացնել. փորձագետ
21:50 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է կորցնել իր գրավչությունը (տեսանյութ)
20:46 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի վեհաժողովին մասնակցելու հրավերը. Փաշինյան
19:11 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՏեղյա՞կ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը փորձելու են ամբողջությամբ անջատել Հայաստանից, ինչներիս է պետք Ձեր սովորեցրածը. Մանուել Մանուկյանը դիմել է ԵՊՀ-ի դասախոսներին
22:44 20/01/2022  |  ՔաղաքականՍուտ է, թե, իբր, հայ–թուրքական ներկա շփումներն ընթանում են առանց նախապայմանների․ քաղաքագետ
20:50 19/01/2022  |  ՎերլուծություններՔանի դեռ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, նշանակում է՝ վերջինիս քաղաքականությունը չի մերժում Հայաստանի և հայության հանդեպ նոր ցեղասպանությունը
22:00 16/01/2022  |  ԼՐԱՀՈՍՈ՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը․ Շարմազանով

Արխիվ

[]