Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

«Ստամբուլ – Երևան չվերթները կարող են դյուրին ճանապարհ դառնալ՝ կարճ ժամանակում Հայաստանը թուրքական լրտեսներով ողողելու համար». Հարութ Սասունյան 02/03/2022   23:06  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր պետությունը, որի  ղեկավարության հետ,  անշուշտ, մեծ հույսեր չեմ կապում, պետք է զգույշ լինի, որպեսզի Ստամբուլ – Երևան չվերթները չօգտագործվեն Հայաստանը լրտեսելու նպատակով։ Մասնավորապես, թուրքական լրտեսական  թիրախում կարող են հայտնվել ՀՀ-ում զինվորական հաստատությունները, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ Հարութ Սասունյանը, - անշուշտ, այդ լրտեսները կան և միշտ էլ եղել են, բայց ,եթե այս նորաստեղծ չվերթի գործունեությունը պատշաճ կերպով չվերահսկվի, ապա շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարող է ողողվել թուրքական լրտեսական ցանցով։ Ակնհայտ է, որ Ստամբուլ – Երևան ավիաչվերթը  շատ հարմար  ճանապարհ է այս նպատակի համար»։  

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հնչած խնդրահարույց հայտարարություններին՝  Հարութ Սասունյանն առանձնացնում է «Հայ Դատ»-ի առնչությամբ վերջինիս արտահայտած  վիճարկելի տեսակետները։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին առցանց հարց ու պատասխանի ընթացքում բառացիորեն ասել էր հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։  

Ի հակադրություն վարչապետի հայտարարությանը, Հարութ Սասունյանը տարակուսանք է հայտնում.  «Գրեթե վստահ եմ, նա չգիտի, գաղափար անգամ չունի, թե ինչ բան է «Հայ դատ»-ը, ավելին՝ վերջինիս  մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր այս թեմայով  որևէ թուրք պաշտոնյա։ Մյուս կողմից, զարմանալի չէ նման դատողություններ լսել մի մարդուց, ով վերջին երկու, երեք տարիների ընթացքում այնպիսի արտառոց հայտարարություններով է հանդես եկել, որոնք արդեն դադարել են զարմացնել ինձ և իմ նման շատերին։ Օրինակ նա գնաց Արցախ և հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որից հետո բանակցային սեղանի շուրջ ասաց, թե չի կարող ներկայացնել Արցախի շահը, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել։ Չմոռանանք, որ իր վարչապետության առաջին ամիսներին էլ համառորեն հայտարարում էր, թե Արցախն այնպայման պետք է ներկա գտնվի բանակցային սեղանի շուրջ, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, նա հաջողությամբ հրաժարվեց նաև իր այդ համոզմունքից։ Այնպես որ՝ քննարկել՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս կամ այն իրար հակասող հայտարարություններով հանդես գալի, մեղմ ասած անլուրջ գործ է, ժամանակի զուր կորուստ։

Սասունյանը նկատում է՝ ինչ վերաբերում է «Հայ դատ»-ի առնչությամբ վարչապետի  վերջին հայտարարությանը, ապա պետք է փաստել հետևյալը. «Այս վարչապետն իր պաշտոնավարումից ի վեր երբեք՝ որևէ ժամ անգամ  չի զբաղվել  «Հայ դատ»-ով, փոխարենը՝ փութաջանորեն զբաղվել է բացառապես սեփական անձնական շահերը սպասարկելով, որի արդյունքում մենք, մեծ իմաստով, ունենք այն, ինչ ունենք և  ոչ միայն «Հայ դատ»-ի առնչությամբ։ Նայեք Արցախին, նայեք Սյունիքին և, առհասարակ, Հայաստանի ընդհանուր վիճակին։ Ցավալին այն է, որ նույնիսկ այսքանից հետո նա շարունակում է զբաղվել բացառապես միայն  անձնական շահերով, ամեն գնով փորձելով պահել իր աթոռը»։

«Փաստինֆո»-ի նկատառմանն  ի պատասխան, թե  վարչապետը  նույն ասուլիսի ընթացքում ասել  էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, իբր Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի, Հարութ Սասունյանը պատասխանում է՝ աշխատանքի և կարգավիճակի բերումով մշտապես սեփական ուշադրության կենտրոնում է պահել «Հայ Դատ»-ի, ինչպես նաև Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ղեկավարների հրապարակային ելույթներն ու մոտեցումները և, պարզապես, չի հիշում, թե որևէ անգամ ՀՀ որևէ ղեկավար վերոհիշյալ հարցերի վերաբերյալ  նման դիրքորոշում հայտնած լինի.  «2005 թվականի ապրիլին ես  հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի Պետական Համալսարանի մի ուսանող  նրան հարցրեց Թուրքիայից  Հայաստանի հողային  պահանջների մասին։ Նախագահ Քոչարյանի պատասխանը դիվանագիտական նուրբ երանգներ էր պարունակում, միաժամանակ, խիստ զգուշավոր մոտեցում՝ հարցի վերաբերյալ։  Նա ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը, և ես լիովին հասկանում և ընդունում եմ նրա պատասխանի մեջ առկա զգուշավորության բոլոր պատճառները։ Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, մյուս կողմից՝  քայքայված տնտեսության վերականգնմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։  Նախագահ Քոչարյանը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Պարզապես ամոթ է, որ վարչապետ Փաշինյանը  շարունակում է համառորեն կրկնել այն, ինչ տարիներ շարունակ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։ Այլ  կերպ ասած՝ լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարը, նա համառորեն առաջ է տանում թուրքական շահը։ Սա, մեղմ ասած, տարակուսելի է, եթե չասենք խիստ վտանգավոր։

Շարունակելով թեման, Հարութ Սասունյանը հավելում է՝ մի խեղաթյուրումից անցնելով մյուսին,  նույն հարց ու պատասխանի ընթացքում  Փաշինյանը հավելում է, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը. «Հենց այս առիթով ես քրքրեցի հնարավոր և անհնար բոլոր արխիվները՝ գտնելու, թե այդ ե՞րբ և որտե՞ղ է նախագահ Սարգսյանը նման հայտարարություն արել, բայց ոչինչ չգտա։  Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Իրականությունն այն է, որ մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, թե  Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Սա պարզապես մեծ ամոթ է»։

Անդրադառնալով նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությանն առնչվող վիճարկելի ելույթին, որով վերջինս հայտնում է,  թե Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ  եղել և մնում է Սփյուռքն ու  Սփյուռքի կազմակերպությունները, Հարութ Սասունյանը նկատում է՝ սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար լսել  Հայաստանի ղեկավարի շուրթերից. «Ցեղասպանության խնդիրը տասնամյակներ շարունակ  համահայկական հարց է եղել։ Հետևաբար, սրանով Նիկոլ  Փաշինյանը մեկ անգամ ևս բաժանում է կատարում՝ սևերի ու սպիտակների, հայաստանցիների, արցախցիների  ու Սփյուռքի միջև։ Գաղտնիք չէ, մենք գիտենք, որ սա նրա մոտ լավ է ստացվում։  Մենք գիտենք նաև, որ Սփյուռքը Հայաստանից բաժանելու ծրագիրը ևս թուրքերի դարավոր երազանքն է։ Ինչ վերաբերում է Ցեղասպանության առնչությամբ իր կողմից արված հայտարարությանը, ապա ստացվում է, թե 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի Ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ մարդիկ՝  կանայք ու երեխաներ, ծերունիներ ու տղամարդիկ,  յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, գույքն ու ունեցվածքը, հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետն այսպես հեշտորեն  մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի՞ եղել։ Նորից եմ կրկնում՝ սա  հենց այն է, ինչ ավելի քան մեկ հարյուրամյակ երազել են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից»։

«Փաստինֆո»-ի  ճշտող հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ղեկավարը նմանօրինակ կասկածելի վարք ցուցաբերում, Հարութ Սասունյանը պատասխանում է՝  առնվազն տարակուսելի է. «Չունեմ փաստեր, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը թուրքական ազդեցության գործակալ է, այդ պատճառով չեմ կարող նման հայտարարություն անել, բայց այլ պատասխան ևս չեմ կարողանում գտնել։

 Փաշինյանն անթաքույց կերպով անամոթաբար և համառորեն կրկնում է հակահայ  թեզեր, այնպիսիք, որոնք տարիներ շարունակ դաշտ են նետել մեզ ցեղասպանած թուրքերը, - Սասունյանը նկատում  է,- այս մարդը դասեր չի քաղում իր սխալներից, նա չի գիտակցում և չի ընդունում իր սխալները։ Արցախի հանձնումից ի վեր, նա որևէ անգամ չի այցելել այնտեղ, պատերազմից հետո նա Եռաբլուր է գնում վաղ առավոտյան, թաքուն, գողեգող, պատշաճ կերպով չի  անդրադառնում Հայկական Բանակի կազմավորման տարեդարձին, իսկ այս տարի ամանորի գիշերը նույնիսկ չի հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Արդյոք ինչի՞ մասին են աղաղակում այս փաստերը։ Փոխարենն, այս մարդը փութաջանորեն սպասարկում է թշնամի երկու երկրների շահերը, ավելին՝ որևէ կերպ չի հակադարձվում իր հասցեին թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած նվաստացուցիչ ծաղրանքներին։  Ես իմ հոդվածներից մեկում գրել եմ՝ նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված, այլ մի ամբողջ գիրք կարելի է գրել և սա ցավալի է…»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:40 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում
23:16 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀույս ունենք, որ Հայաստանը կգնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Թուրքիայի ՊՆ նախարար
20:20 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին չվերթով Երեւանից Ստամբուլ է մեկնել 65 ուղեւոր
20:53 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆախքան Թուրքիային ՀՀ օդային տարածքով երթևեկելու թույլտվություն տալը՝ պետք էր համապատասխան քայլեր իրականացնել. փորձագետ
21:50 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է կորցնել իր գրավչությունը (տեսանյութ)
20:46 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի վեհաժողովին մասնակցելու հրավերը. Փաշինյան
19:11 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՏեղյա՞կ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը փորձելու են ամբողջությամբ անջատել Հայաստանից, ինչներիս է պետք Ձեր սովորեցրածը. Մանուել Մանուկյանը դիմել է ԵՊՀ-ի դասախոսներին
22:44 20/01/2022  |  ՔաղաքականՍուտ է, թե, իբր, հայ–թուրքական ներկա շփումներն ընթանում են առանց նախապայմանների․ քաղաքագետ
20:50 19/01/2022  |  ՎերլուծություններՔանի դեռ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, նշանակում է՝ վերջինիս քաղաքականությունը չի մերժում Հայաստանի և հայության հանդեպ նոր ցեղասպանությունը
22:00 16/01/2022  |  ԼՐԱՀՈՍՈ՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը․ Շարմազանով

Արխիվ

[]