Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Մինչև Երևանի վրա թուրքական մի երկու սնարյադ չընկնի, այս մարդիկ խելքի չեն գա». մահապարտ Եփրեմ Մարգարյան 02/01/2022   20:10  |  ԼՐԱՀՈՍ

Լուլուին հայհոյելու համար Ոստիկանություն են հրավիրել մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Եփրեմ Մարգարյանին։

«Թեև ես անձնապես նրան չեմ ճանաչում, այնուամենայնիվ, հայհոյել եմ մի պետական պաշտոնյայի, որը Եռաբլուրում իր ցուցաբերած լկտի պահվածքի համար ուրիշ բառերի չարժանացավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Եփրեմ Մարգարյանն ու ավելացրել. «եթե պետական պաշտոնյան իրեն իրավունք է վերապահում նման կերպով բացել բերանը մի տեղում, որտեղ ննջում են մեր ազգի սերուցքը, հերոսներ, ովքեր չխնայեցին իրենց համար ամենաթանկը՝ սեփական կյանքը, մի տեղում, որտեղ հանգչում են իմ զինակից խրամատի ընկերները, ի վերջո մի տեղում, որտեղ հարյուրավոր մայրեր և հազարավոր մարդիկ սգում են, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում նման պաշտոնյային նման կերպով ցույց տալ իր տեղը, իսկ ասածներիս համար չեմ ափսոսում»։

Խոսելով սահմաններին տիրող իրավիճակի մասին, ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ սահմանին այս պահին համեմատաբար ստաբիլ վիճակ է, այնպիսին, ինչպիսին ունեինք դեռևս անցյալ տարվա մայիսից, երբ ադրբեջանական զորքը մտավ ՀՀ սուվերեն տարածք. «Կարելի է ասել պատկերը մեծ իմաստով չի փոխվել, թեև տարվա ընթացքում մերթ ընդ մերթ ունեցանք ռազմական սադրանքներ, որոնց մեր կողմից համարժեք պատասխաններ տրվեցին։ Ինչ վերաբերում է առաջիկայում հավանական պատերազմի բռնկման վտանգին, ապա սա հերքելն ուղղակի անիմաստ է։ Տարածաշրջանն ամբողջությամբ պայթունավտանգ պատերազմի բռնկման շեմին է։ Այնպես որ, անկախ իրավիճակներից, պարբերաբար գրանցվող սրացումներից կամ համեմատաբար ստաբիլ վիճակից, մեր բանակը պետք է պատրաստ լինի պատերազմի և սա չի քննարկվում»։

Հարցին, ո՞ր պարագայում Հայաստանի և Արցախի սահմաններին կարող է նոր պատերազմ պայթել, Եփրեմ Մարգարյանը պատասխանում է՝ այս պահին ամեն ինչ կախված է ռուս – թուրքական զարգացումներից. «Ուկրաինայում իրավիճակը խիստ լարված է։ Ամեն պահի այնտեղ կարող է բախում սկսվել, որն անկասկած կվերածվի մեծ ու մասշտաբային պատերազմի։ Նորություն ասած չեմ լինի, եթե նկատեմ, որ սա կարող է ռուս - թուրքական բախման առիթ հանդիսանալ, որն, անպայմանորեն, իր ազդեցությունը կունենա նաև մեր տարածաշրջանի ու հատկապես մեր երկրի վրա։ Մենք լավ գիտենք, որ Ալիևն ինքնին անկախ սուբյեկտ չէ, նա Թուրքիայի և մասնավորապես էրդողանի հլու կամակատարն է։ Այնպես որ, եթե առաջիկա օրերին Ուկրաինայի սահմաններին ռուսական կողմի մասնակցությամբ ռազմական բախումներ սկսեն, ապա Ալիևն այս առիթը բաց չի թողնելու։ Պետք է պատրաստ լինենք պատերազմի», - ասում է ազատամարտիկը։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ վիճակում է այս պահին մեր բանակը՝ սպառազինության, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության և մարտունակության տեսակետից, արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է նոր հավանական պատերազմի Եփրեմ Մարգարյանը պատասխանում է՝ ինչպես նախկինում, այնպես նաև այսօր հայկական բանակը մարտունակության բարձր աստիճանի վրա է. «Մի հավատացեք ստահոդ լուրերին, թե մեր բանակը բարոյալքված կամ սպառված վիճակում է։ Նման բան չկա։ Ասեմ ավելին՝ եթե հենց այսօր Հայկական Զինված ուժերն ու Ադրբեջանը պատերազմ սկսեն ու, եթե անգամ այն լայն մասշտաբներ գրանցի, Հայկական Բանակը փառահեղ հաղթանակ կտոնի։ Խնդիրը միակն է՝ Ադրբեջանն այդ պատերազմին պետք է մասնակցի առանց կողմնակի պետությունների ակնհայտ օգնության՝ Թուրքիա, Պակիստան, Իսրայել և այլն։ Նորից եմ կրկնում՝ եթե այս երկու պետությունները կանգնեն դեմ դիմաց և պատերազմեն, մենք ուղղակի ջախջախիչ հաղթանակ կտոնենք և ադրբեջանական կողմը սա հիանալի կերպով գիտակցում է։ Պատահական չէ, որ Ալիևն այդքան հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով՝ սպառնալով «ավերել» մեզ ու մեր երկիրը։ Նա ակնհայտ վախեր ունի հավանական ռևանշի հնարավորությունից, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել պատերազմի վերջնական արդյունքների վրա»,- ասում է ազատամարտիկը։

Խոսելով վերջերս Հայոց Բանակի հիմնադրման 30- ամյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ ի՞նչ տոնի մասին է խոսքը, անգամ եթե առիթը բանակի հիմնադրման տարեդարձն է. «Արդեն մեկ ու կես տարի մեր կյանքում տոն չկա, մենք տոնելու ոչինչ չունենք այս իրավիճակում։ Բանակի 30- ամյակն անձամբ ինձ համար ավելի շուտ հարգանքի տուրք էր հիշեցնում, քան տոն։ Չխոսենք այն մասին, որ թե ինչպես և ինչ ձևով իրեն դրսևորեց գործող իշխանությունը…Այստեղ բառերն ավելորդ են, ոչինչ ասել չեմ ուզում։ Միակ հույսս եղել և մնում են բանակի նվիրյալները, որոնց վրա էլ ծանրացած է պատասխանատվության ծանր բեռը, բայց նրանք ընդունակ են պատվով կատարել իրենց վստահված գործը, կասկած չունեմ»։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց նաև, թե ինչպե՞ս են ընթանում «Ատան» (Ազգային Տարածքների Ազատագրման Ներկաները) կազմակերպության աշխատանքները, որտեղ ռազմական գործ են յուրացնում նախաբանակային տարիքի պատանիներն ու երիտասարդները, որի շտաբի պետն է հանդիսանում Եփրեմ Մարգարյանը. «Այստեղ հրաշալի երիտասարդների սերունդ է մարզվում, ովքեր ուսումնական ողջ ծրագիրը յուրացնելուց հետո, բանակ կարող են զորակոչվել արդեն սպայական գիտելիքներին հավասար մակարդակով։ Բացի այդ, «Ատան» -ում մի սերունդ է, ովքեր չեն հարմարվել այսօրվա իրականության հետ, նրանք գիտակցում են՝ թշնամուն նվիրելու հող չունեն, իսկ կորսվածը վերադարձնելը նրանց սուրբ պարտքն է։ Ոչ ոք նրանց ստիպելով չի բերել «Ատան»՝ ձմռան սառնամանիքին, ամռան տապին կամ անձրևների տակ ռազմական գործ սովորելու։ Սա նրանց գիտակցության մեջ է։ Ինձ այլ բան է զայրացնում՝ քաղաքի տաքուկ և հարմարավետ տներում ու սրճարաններում անհոգ կյանք վայելող, պարող և զվարճացող մարդկանց չգիտակցությունը։ Նրանք ուղղակի չեն հասկանում, թե իրականում ինչ իրավիճակի մեջ են հայտնվել, ինչ սպառնալիքներ են կախված հենց իրենց, իրենց ընտանիքների ու երեխաների գլխին, ինչ խնդրի առաջ է կանգնած մեր երկիրը և թե ինչքան ծանր օրեր են մեզ դեռ սպասվում ապագայում, եթե մենք գիտակցաբար և միասնական կերպով չպայքարենք դրսի և ներսի թշնամու հետ։ Ասում եմ՝ մինչև Երևանի վրա թուրքական մի երկու սնարյադ չընկնի, այդ մարդիկ խելքի չեն գա…»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:17 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները եկել են ու ասել՝ «հավաքվեք, գնացեք այստեղից». Բանակցություններից հետո մեր զորքը հետ է քաշվել, մեր տեխնիկան, բենզինն ու մեքենաներն են վերցրել. Ազատամարտիկ
20:44 27/09/2021  |  ՔաղաքականԽաղաղություն մուրում են նրանք, որ չգիտեն խաղաղության գինը․ Շատ հայրենասեր տղերք ոտքի են կանգնելու, որովհետև չեն հանդուրժելու կատարվելիքը․ Ազատամարտիկ
16:10 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍՈ՞նց կարող է գլխավոր ճանապարհին տեսնես ադրբեջանական դրոշը տնկած է ու թեքվես այդ կողմ․ Ազատամարտիկը վստահ է՝ առևանգում է եղել ու նորից կլինի
23:01 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան և Ադրբեջանը փակում են Հայաստանի թթվածնի «վենտիլը», դարձնում չորս կողմից օկուպացված երկիր. Ազատամարտիկ
16:37 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը թքած ունի իր 50 զինվորի հետ ինչ կլինի. հստակ հրաման են կատարում. Ազատամարտիկը կարծում է, որ նրանց անգամ ծեծելով կարելի է հետ շպրտել
21:01 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում իրավիճակը պայթյունավտանգ է. Տավուշում սահմանապահների տեղակայումը հիշեցնում է 90-ականների «Կալցո» օպերացիան. Ազատամարտիկ
19:59 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը, որտեղ արդեն հերթապահում են նաև կամավորները. Ազատամարտիկ
20:04 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան
15:05 05/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄարտական փորձ անցած կամավորները մարտական հերթապահության են մեկնել
16:48 24/05/2021Իրենց ասում են ՝ «ձեռքներդ դրեք գրպաններդ, շվշվացնելով մտի հայկական հող, քեզ ոչ մեկ ոչինչ չի ասի». Հրաման լինի՝ մի փայտով կարող ենք հետ ուղարկել. Մահապարտ

Արխիվ

[]