ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում.fip.am 02/01/2022 14:43 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր այս մասին, ինչից հետո Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։ Այս թեմային կրկին անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ ներկայացնելով սեփական հետաքննությունը, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է թերի հայտարարագրեր ներկայացնելու պրակտիկան։
««Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ԱԺ նախագահն ու նրա կինը շարունակել են թաքցնել իրենց պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։
Ալեն Սիմոնյանի թաքցրած գույքը
Այսպես, 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը։ Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը։
Մինչ օրս Սիմոնյանը ներկայացրել է գույքի և եկամուտների 4 հայտարարագիր։ Եվ չնայած նա դեռևս համարվում է Աբովյան 62 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատեր, Սիմոնյանի և ոչ մի հայտարարագրում դրա վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
2019 թվականի մայիսին Ալեն Սիմոնյանը վաճառել է Եկմալյան 1/1 հասցեում գտնվող բնակարանը։ 2017 թ․-ին ընդամենը 22 մլն դրամով գնված այս 77․97 քմ մակերեսով բնակարանը Սիմոնյանը երկու տարի անց վաճառել է 125 մլն֊ով։ Նույն թվականին Սիմոնյանը նույն շենքում գնել է մեկ այլ՝ շատ ավելի ընդարձակ, 143,23 քմ մակերեսով բնակարան՝ 114 մլն դրամով։ Սիմոնյանն այս գույքը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ բնակարանը, կադաստրային փաստաթղթերի համաձայն, պատկանում է միայն իրեն, և որևէ այլ անձ այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունի։
Սեպտեմբերին Սիմոնյանն իր բնակարանը գրավադրել է «Հայէկոնոմբանկում»՝ 25 մլն դրամով։ Ուշագրավ է, որ անկախ գնահատողն այդ բնակարանը գնահատել է 131․7 մլն դրամ, այնինչ ընդամենը մեկ ամիս առաջ այն գնվել էր 114 մլն֊ով։
Հետաքրքիր զուգադիպությամբ, գրավադրումից մոտ 10 օր առաջ Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ստեղծում է «Էֆէմէֆ գրուպ» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։ Թե կոնկրետ ի՞նչ է դա՝ դժվար է ասել, քանի որ բաց աղբյուրներում այս ընկերության վերաբերյալ տվյալներ գրեթե չկան։
Սիմոնյանի կնոջ թերի հայտարարագիրը
Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մարգարյանը չի ներկայացրել ամուսնու՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրը, թեև հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ վերջինս պարտավոր էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրեն պատկանող գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Մարգարյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2018-ի տարեվերջին։
Այդ ժամանակ դեռ գործող օրենքի համաձայն՝ տարեկան հայտարարագրի անշարժ գույքի բաժնում պետք է ներկայացվեր բացառապես տարվա ընթացքում ձեռք բերված և օտարված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Եվ քանի որ տարվա ընթացքում Մարգարյանն անշարժ գույքի որևէ գործարք չէր իրականացրել, հետևաբար՝ հայտարարագրում ևս ոչինչ ներկայացված չէր։
Ստացվում է, որ Մարգարյանը, ամուսնու՝ պաշտոն ստանձնելու դրությամբ հայտարարագիր չներկայացնելով, ըստ էության, թաքցրել էր իրեն պատկանող անշարժ գույքն ու դրամական միջոցները։
Հաջորդ՝ 2019-ի հայտարարագրում արդեն Մարգարյանը հայտարարագրում է կենտրոնում գտնվող բնակարան։ Եվ չնայած օրենքը պահանջում է, որ հաշվետու տարվա ընթացքում ձեռք բերած և/կամ օտարած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը ևս արտացոլվի հայտարարագրում, Մարգարյանի հայտարարագրում այդ տարի որևէ անշարժ գույքի գործարք ներկայացված չէր։ Եվ քանի որ Մարգարյանը որևէ անշարժ գույքի գործարք չէր իրականացրել նաև նախորդ՝ 2018 թվականին, կարող ենք պնդել, որ Մարգարյանն այս բնակարանը ձեռք էր բերել մինչև 2018 թվականը։
Ի դեպ, 2019-ի հայտարարագրում բնակարանի ձեռքբերման տարեթվի վերաբերյալ տեղեկությունները պաշտպանված էին, ինչը ևս օրենքի խախտում էր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից նախ հայտնեցին, որ տեղեկության պաշտպանված լինելը օրենքի պահանջ է, այնուհետև, մինչ «Փաստերի ստուգման հարթակը» կադաստրային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կպարզեր, որ Մարգարյանն այս բնակարանի սեփականատեր դարձել էր 2014 թվականին, հանձնաժողովը «գաղտնազերծեց» Մարգարյանի բնակարանի գնման տարեթիվը»։
Մանրամասները ՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից