Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 02/01/2022   17:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատախազությունը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, մինչ այս պահը զերծ է մնացել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ հրապարակումից։ Սակայն նկատի ունենալով, որ այդ հարցը դարձել է լայն քննարկման առարկա դատավորների և փաստաբանների, այդ թվում՝ հենց դատավոր Բորիս Բախշիյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ներկայացրած փաստաբանի կողմից արված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների արդյունքում, այսինքն՝ փաստացի առկա է օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, հանրությանը մոլորեցնող, իրականացվող վարույթի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։

Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։

Ընդ որում՝ դատավոր Բորիս Բախշիյանը գործով միայն մեկ՝ առաջին դատական նիստին այդպիսի պատճառով չներկայացած Ն․Մ․-ին կալանավորելով՝ դատական նիստից բացակայող այլ պաշտպանների չներկայանալու հարգելիությունը և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը չի քննարկել, իսկ Ն․Մ-ի պաշտպանի բացակայությունը գնահատելով անհարգելի, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ վերջինիս լսելու համար։ Ավելի պարզ՝ Դատավոր Բորիս Բախշիյանը Ն․Մ․-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է՝ նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով։

Ինչպես այդ, այնպես էլ այլ գործով դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտերից պարզ է դառնում, որ վերջինս նույն հարցի քննարկման մյուս բոլոր դեպքերում ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում և նույն «հիմքերի» առկայության պայմաններում այլ անձանց չի կալանավորել։ Ավելին, Բորիս Բախշիյանը Բարձրագույն դատական խորհրդում ուղղակիորեն ընդունել է, որ երբեք նույն պայմաններում անձին կալանավորելու մասին որոշում չի կայացրել։

Հետևաբար Ն․Մ-ին կալանավորելիս կալանավորման հիմքերի բացակայությունը, կալանավորումը այդ դեպքում պատշաճ վարքագծի ապահովման վերջին՝ ծայրահող միջոց չհանդիսանալը, քրեական վարույթի հիմնարար սկզբունքներն ու ամբաստանյալի իրավունքները ոտնահարելը վերջինիս համար եղել են ակնհայտ։

Քրեական գործով պարզվել է նաև, որ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ Ընդ որում՝ Ն․Մ․-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն․Մ-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն․Մ-ն և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին։

 
Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից հնչեցվող այն փաստարկին, թե Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է այն պայմաններում, երբ դատախազությունը նրա կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը չի էլ բողոքարկել, ապա պետք է նշենք, որ փաստաբանն այդ հարցի կապակցությամբ բավարար չափով պարզաբանումներ ստացել է ԲԴԽ նիստում, հետևաբար նույն մոտիվներով արված հրապարակային հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել։

ՀՀ դատախազությունը շարունակում է զերծ մնալ դատավորի վերաբերյալ վարույթի, նկարագրված հանգամանքները անհերքելիորեն հաստատող փաստերի մասին ավելի ծավալուն տեղեկություններ հրապարակելուց՝ հորդորելով գործընկերներին ձեռնպահ մնալ փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված ներկայացնելու և միակողմանի մեկնաբանելու միջոցով հանրային ուղղորդված, կանխակալ կարծիք ձևավորելու փորձերից։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ի սկզբանե՝ վարույթի և դրա հիմքերի մասին բացարձակ տեղեկություն չունենալու պայմաններում դրա անօրինականության և հիմքերի բացակայության մասին պնդումներ անելը, վարույթը որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն որակելն առնվազն իրավաբանական հանրությանը հարիր չէ: Դրանք երկակի ստանդարտների վառ արտահայտություն են, քանի որ ուղղակիորեն հակասում են կալանավորման հիմնավորվածության և օրինականության մասին մինչ այդ վերջիններիս կողմից ընդհուպ հրապարակային հնչեցված կարծիքներին։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 21/01/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու գործնական առաջարկներ է ներկայացրել
15:01 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազության նախաձեռնությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են
18:21 20/01/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն. ամփոփում
09:52 19/01/2022  |  ՄամուլՆոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
17:05 14/01/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ
14:11 14/01/2022  |  Քրեական խրոնիկոնԽախտումներ դատապարտյալների կողմից այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների ոլորտում. Դատախազությունը քայլեր է ձեռնարկում
11:34 10/01/2022  |  Քրեական խրոնիկոն9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. ամփոփում
18:06 07/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրամ Վարդևանյանին առաջարկում ենք հարգել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ. Դատախազություն
16:21 07/01/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը
18:57 03/01/2022  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզում ապօրինի հատվել է 619 ծառ. 8 պաշտոնատար անձի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Արխիվ

[]