ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվի առնելով պահանջվող չափանիշները՝ իմ անունը պետք է շրջանառվեր.Վահագն Խաչատուրյանը իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին 01/31/2022 14:52 | ԼՐԱՀՈՍ
Այս պահին դեռևս ԱԺ նախագահի որոշում չկա, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, ուստի գեղեցիկ չի լինի, որ ես այսօր որևէ մեկնաբանություն անեմ դրա վերաբերյալ: Դեռևս Արմեն Սարգսյանը հնարավորություն ունի, կարող է իր դիմումը հետ վերցնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու տեղեկություններին:
Ըստ Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար նա համապատասխանում է պահանջվող չափանիշներին.
«Տեսականորեն իմ անունը պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով պահանջվող չափանիշները՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այս պայմաններում կարելի էր ենթարդրել, որ ես կարող եմ հայտնվել նախագահի թեկնածուների ցուցակում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ պաշտոնական կայքէջերում իր կենսագրությունը խմբագրված է, որևէ հիշատակում չկա ՀԱԿ անդամակցության մասին, նախարարն ասաց, որ մեղավորությունն իրենն է.
«Ես 2017թ-ի ընտրություններից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, համարում եմ ինձ անկուսակցական: Ինքս իմ մեջ կուսակցության գործունեությունը դադարեցրել եմ, պարզապես ֆորմալ առումով դիմում լինել, չլինելու հարցն է»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ր պաշտոնում ավելի շատ օգուտ կտա, Խաչատուրյանն արձագանքեց.
«Բարդ հարց եք տալիս, այն պաշտոնում, որտեղ գտնվում եմ, այս 6 ամսում ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետև տեսնում եմ հեռանկարներ: Հիմա համոզված եմ, որ շատ ավելին կարող ենք անել, որովհետև մեր նախարարությունում կա շատ լավ աշխատող թիմ, ամենակարևորը՝ կառավարությունում կա հասկացողություն գնահատելու այն ամենը, ինչ արել ենք և ուզում ենք անել: Հավատացած եղեք, որ շատ ծրագրեր կան, որոնք կարվեն: Հիմա ընթացքը ցույց կտա, եթե ինչ-որ բան փոխվի, կափսոսամ, բայց կյանքն այդպիսին է: Իմ կյանքում այդպես եղել է, երբ ինչ-որ բան սկսում ես նորից, բայց կախված է եղել, թե տրամադրվածությունն ինչպիսին է»:
Նա նաև նշեց, որ իր համար անակնկալ էր նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականը. «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, գործս շատ էր, ինչ-որ ձևով կարողացա իմ համեմատաբար ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ կյանքին, բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ընձեռնվել է, որովհետև ինքնաճանաչողության մի շրջան էր»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանից առաջարկ եղել է իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ՝ Վահագն Խաչատուրյանն ասաց. «Այդպիսի խոսակցություն դեռևս չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ