ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վայրագ ու «ժողովրդավար». Փաշինյանի ընտրած նախագահը ժողովրդի հետ ոչ մի տոկոս կապ չունի 01/31/2022 20:08 | ԼՐԱՀՈՍ
Երեկվանից տեղական լրատվական կայքերը անդրադառնում ու նաև՝ ահազանգում են, թե՝ անցյալ շաբաթ հրաժարական տված ՀՀ նախագահի քպական թեկնածուն բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանն է, ով, ի դեպ, նախարար դառնալուց հետո իր ազգանվան մեջ միտումնավոր «ու» տառ ներմուծեց՝ դառնալով՝ Խաչատուրյան։
Նրա նշանակմանը բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում «Փաստինֆո»-ն անդրադարձել է այն համատեքստում, որ ԱԺ հունիսյան ընտրություններից հետո «թավշյա իշխանության մեջ զգալի շատացան ՀՀՇ-ական նախկինները օրենսդիրում և գործադիրում, որոնցից մեկն էլ Վահագն Խաչատրյանն էր։
Իրականում դեռ 2018-ի ստի հեղափոխության օրերին էր Խաչատրյանը քպականների համար ակտիվ խորհրդատուի դեր կատարում։ Իսկ ընտրությունից հետո թոշակային և նախաթոշակային տարիքում գտնվող ակտիվիստների համար խորհրդատվական գործունեությունը օրենսդիր և գործադիր տեղափոխվելով արտահայտվեց։ Իհարկե, խոսքը տերպետրոսյանականների այն հատվածի մասին է, որոնց համար Փաշինյանի ենթակայությամբ աշխատելը և նրա բռնակալական մաներաները հանդուրժելի էին։ Ցայտուն դեմքերը, ի սկզբանե անհանդուրժելի էին հե՛նց Փաշինյանի համար։ Քանի որ ստի հեղափոխության օրերից սկսած նա հերքելով հերքում էր իր և իր հոգևոր հոր կապն ու գործողությունները։ Դրանք այսօր սինքրոն շարունակվում են, քանի որ Հայաստանի թրքամետ քաղաքականության գաղափարախոսը եղել է Տեր-Պետրոսյանը։ Ընդամենը կատարողն է Փաշինյանը՝ բռի, արյունալի, ատելությամբ ու քենով լի, ազգադավ․․․
Հիմա, ի՞նչ սպասելիքներ պիտի ունենա հայ մարդը Վահագն Խաչատուրյանից։ Բնականաբար, ոչ մի։ Փաշինյանի կառավարության անդամը դառնում է Փաշինյանի նախընտրելի նախագահը։ Պարզապես, նա մեկն է, որ ինչ-որ ժամանակ եղել է Տեր-Պետրոսյանի խորհրդականը, 2018-ից՝ նաև՝Փաշինյանի խորհրդատուն։
Անկեղծ ասած, առանձնապես հասկանալի չէ նախկին հհշական կամ ՀԱԿ-ականների սրտնեղությունը, որ ծանր են տանում Վահագն Խաչատրյանի թեկնածությունը՝ նախագահական նստավայրում, քանզի վերջինս կենսագրականում «մոռացել» է իր կյանքի ՀՀՇ-ական և ՀԱԿ-ական շրջանը։
Նրանք, թերևս, հիշում են՝ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ իր ժամկետը չսպառելով հեռացավ, նա էր, որ 2008-ի փետրվարին 20 տոկոս հավաքելով և իրեն ընտրված նախագահ համարելով՝ «ցույցերի ժամանակ հայտարարում էր, թե՝ ինքն ընտրված նախագահ է, ժողովուրդն է իրեն տանելու Բաղրամյան 26»։
Ինչ խոսք, Փաշինյանի ընտրած նախագահը ժողովրդի հետ ոչ մի տոկոսի կապ չունի, նա բոլորովին այլ է, բայց ժամանակներն էլ այլ են՝ վայրագ են և․․․ «ժողովրդավար»։
Դասականությունից շատ հեռու․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ