ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, հիշել հիմա՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ գրավ կիրառելուց հետո 01/31/2022 20:30 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն առանձնահատուկ հետաքրքրություն սկսել է ցուցաբերել դեռեւս ամիսներ առաջ, երբ կալանավորել է Նիկոլ Փաշինյանի աջակցին՝ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար։ Ընդ որում, այդ որոշումը կայացվել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործը դատարան ուղարկվելուց հետո Մկրտչյանը չի ներկայացել դատական նիստերին՝ ցուցաբերելով ոչ պատշաճ վարքագիծ։ Հենց այդ հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որ ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագիծը զսպելու նպատակով դատարանը՝ դատավոր Բ. Բախշիյանի նախագահությամբ, փոփոխի ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կալանավորելու որոշում կայացնի։ Հետագայում, երբ արդեն ռիսկերը չեզոքացել են, դատարանը նորից վերանայել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ այս անգամ կիրառելով գրավը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն փորձել է հիմքեր պեղել դատավորի նկատմամբ հետապնդում հարուցելու համար, իսկ ահա Աշոտ Մինասյանի կալանավորումը վերանայելուց հետո նոր թափով են լծվել գործին։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատավոր Բորիս Բախշիյանը, գործի դատաքննության նախապատրաստման փուլում, քննության առնելով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթ»-ի խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ կալանավորումը կիրառվել էր դատախազաքննչական մարմինների մեկ տարվա «համառ» փորձերից հետո՝ դեռևս մեկ տարի առաջ ներկայացված միջնորդության հիման վրա՝ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման, իշխանության զավթման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, մինչդեռ այդ գործն արդեն կարճվել է եւ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի զենք-զինամթերքի դրվագով։
Նկատի ունենալով քաղաքականապես զգայուն գործերով դատավորների նկատմամբ բիրտ ճնշումները և հետապնդումները՝ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշումից հետո մասնագիտական հանրությունը լուռ սպասում էր, թե երբ կթիրախավորվի նաև այս որոշումը կայացրած դատավորը և, թեև դատախազությունը պնդում է, որ Բորիս Բախշիյանին առնչվող գործը որևէ կապ չունի Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հետ, անհերքելի փաստ է, որ նախաքննական մարմինը և դատախազությունը միայն սույն որոշումից հետո են «հիշել» ամիսներ առաջ կայացված դատական ակտի մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ