Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

«Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ միայն նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը վարկաբեկելու համար գնացել են ավանտյուրայի»․ Սերժ Սարգսյան 01/31/2022   23:59  |  Քաղաքական

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

- Ինչ վերաբերում է Ձեր թողած բանակցային ժառանգությանը: Քիչ առաջ էլ մենք խոսեցինք 2018 թվականին արտգործնախարարների համաձայնեցրած սկզբունքների և տարրերի մասին: 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետն իր ասուլիսում անդրադառնում է Ձեր թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատականներ է տալիս:

Ստացվում է ի՞նչ. ինչպես էլ ընդուներ, վարչապետը՝ ինքը բանակցություններն իր կետից է սկսել, ոչ թե Ձեր թողած կետից: Միաժամանակ նա արձանագրում է Ձեր թողած բանակցային ժառանգությունն ու ասում, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ դրան, կոպիտ ասած՝ դա իր պլան Բ-ն է, որը մշտապես իրենց ձեռքի տակ կա: Միաժամանակ պետք է հղում անեմ մեր մեկ տարվա վաղեմության հարցազրույցին, որտեղ Դուք ենթադրություն եք հնչեցնում, որ 2019 թվականին կողմերին փոխանցված տարբերակը, ըստ ամենայնի, փուլային տարբերակ է եղել` դատելով արտահոսքերից, դատելով Ռուսաստանից և այլ համանախագահ երկրներից եկող ազդակներից: Ինչու՞ է, ըստ      Ձեզ, նման որոշում կայացվել, պարո՛ն նախագահ, եթե եղել է Ձեր բանակցային ժառանգությունը, որը եղել է փաթեթային տարբերակ, ինչու՞ է այն փոխարինվել և ինչո՞վ է փոխարինվել:

- Դժվարանում եմ հարյուր տոկոսով ասել, բայց կարող եմ իմ եզրակացություններն ասել, թե ինչու է առաջարկվել համանախագահների կողմից, և ինչու է սրանց կողմից այն ընդունվել որպես հիմք: Համանախագահների կողմից ներկայացվել են այնպիսի առաջարկություններ, ուզում եմ խուսափել այդ փաստաթղթից, որովհետև հիմնական փաստաթուղթը կոչվում է աշխատանքային փաստաթուղթ, որովհետև այս մարդիկ արդեն հաշվի չէին առնում համանախագահների կարծիքը: Հիշո՞ւմ եք, որ Մադրիդյան սկզբունքները փոխարինվեցին Մյունխենյան սկզբունքներով, որ ինձ թվում է, որ գրված են ինչ-որ մի գարեջրատան և այլն, անհասկանալի: Երբ որ տասը տարի, ուղիղ տասը տարի ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովում և ԵԱՀԿ մեկ գագաթնաժողովում`  2010 թվականի, հստակ ֆիքսված սկզբունքները` Մադրիդյան սկզբունքները` այդ երեք սկզբունքները, այս մարդիկ փոխարինեցին Միլանում 2018 թվականի վերջին ինչ-որ անհասկանալի, ամորֆ ձևակերպմամբ, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով: Բա երբ որ դու համանախագահների ասածները, առաջարկությունները չես ուզում հիմք ընդունել, ինչ-որ բաներ ես անում, մարդիկ էլ այդպիսի առաջարկություն են անում: Եթե խոսում ես արդարությունից, իրենց կարծիքով արդարն այն է, որ սկզբից այդ շրջանները հանձնվի ու հետո կերևա, թե ինչ է լինելու:

- Փուլայի՞ն տարբերակը:

- Դե երևի: Ես չեմ պնդում, որ դա եղել է փուլային տարբերակ: Բայց վստահ եմ, որ եղել է շատ ավելի թույլ, մեզ համար ավելի թույլ փաստաթուղթ, քան նախորդ բոլոր առաջարկությունները:

Հիմա դառնանք նրան, թե ինքը ցանկացած պահի կարող էր վերականգնել այդ և այլն: Դա էլ մեծամտության արդյունք է: Բա եթե կարող էր վերականգնել, ինչու՞ չէր վերականգնում: Ավելի լավ տարբերակ էր փնտրում միգուցե:

Հա, ստացվեց այնպես, ինչպես միշտ: Բա այդ դեպքում ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, այդ դեպքում ի՞նչ կապ ունի, թե ես ինչ ժառանգություն եմ թողել, եթե այդ մարդիկ դա կողքի են քաշել ու ինչ-որ սեփական մտքի գոհարներն են մեջտեղ բերել: Բա ի՞նչ կապ ունի դա: Այսինքն՝ իր ամենավատ պատկերացումներով, իրենց կողմից ամենավատ մեկնաբանություններով այդ վերջին փաստաթղթերը պետք է իրականացնեինք հետևյալ կերպ. Ադրբեջանը ստանալու էր իր յոթ շրջանները, մենք ոչ մի բան չէինք ստանալու:

- Պատերազմի առաջին օրը հենց այդպես էլ ասում էր, պարո՛ն նախագահ:

- Ասում էր այդպես, բա այսօրվա վիճակն ավելի լա՞վն է, քան ենթադրենք այդ փաստաթղթի ամենավատ մեկնաբանումը: Բա այսօր ի՞նչ ունենք: Այդ փաստաթղթով յոթ շրջան պետք է հանձնվեր, ենթադրենք իրենց մեկնաբանությամբ ոչինչ մենք չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք երկու անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք հինգ հազարից ավելի զինվորների, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ ու պետություն: Կարելի՞ է սրանք իրար հետ համեմատել: Եվ կարո՞ղ եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը, գնացել են ավանտյուրայի: Իրավունք ունե՞մ այդպես մտածելու: Ավանտյուրա չի, բա ի՞նչ է: Ի՞նչ է նշանակում՝ բա ես ոնց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, բա գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը: Բա բացի բանակի պատասխանատուներից մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ գնդապետ է: Այսինքն՝ գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ: Այսինքն՝ այդ թվում նաև տեսչության կազմ: Բայց բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով: Վերջը կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք:

Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին: Բացարձակապես: Ասածս մի ուրիշ բան է: Որ ինքը, ընդհանրապես, այս իշխանություններն իրավունք չունեն նրանց մեղադրելու: Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել:

- Ինքն իր միտքը շարունակում է ու ասում է, որ ենթադրենք երրորդ կամ չորրորդ օրը ես դադարեցրի, եթե ինձ բանակը, գլխավոր շտաբը զեկուցեին, բա ինձ չէի՞ն ասի դավաճան: Ինքը շարունակում է այդ միտքը` ինձ կմեղադրեին դավաճանության մեջ, ասում է:

- Ես հենց դա եմ ասում, երբ որ ասում եմ` ուզում էին ոչինչ չտալով լուծել Ղարաբաղի խնդիրը, բայց իրենց մոտ ստացվեց հակառակը, հենց դա եմ ասում: Նաև հենց դրա համար են իրենք հրաժարվել այն առաջարկություններից, որ մեզ տալիս էին համանախագահները և որոնց կարելի էր հասնել: Իրենք քողարկված, ինչպես ասեմ,  ոչմիթիզականություն էին խաղում:

- Այդ դեպքում ինչու՞ էր ասում, որ Ադրբեջանը կառուցողական է, պարո՛ն նախագահ: Ոչ մի կերպ չի բռնում այդ երկու թեզն իրար հետ:

 

- Իսկ իր ասածներից ո՞ր մեկն է իրար բռնում: Մի բան ասա, որ երեք ամիս առաջ ասել է, հետո մի քանի ամիս անց այլ բան չի ասել, բացի նրանից, որ մեզ մշտապես համարում է, չգիտեմ, կոռուպցիոներներ և այսպես մի քանի օրինակ, ուրիշ իր ասածներից ո՞րն է բան: Մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, ու ընդամենը երկու-երեք շաբաթ հետո կառավարության դռները ծեծում էին այդ վարչապետները, ներս չէին թողնում: Բա մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ այս իշխանություններն են մեղավոր, որ Հայաստանում աղքատության տոկոսը բարձր է ու հետո որոշ ժամանակ անց ասում, որ աղքատությունը ձեր գլխում է: Այսինքն՝ ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել: Բա ո՞նց կարող է այդ մարդն իր ասածները էդպես հետևողականորեն կատարել է և հիմա էլ ասում է: Բացառված է: Այդպիսի բան չկա: Այս պարագայում չի էլ կարող լինել:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:54 31/01/2022  |  Քաղաքական«Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ բուն տարածք»․ Սերժ Սարգսյան
23:43 31/01/2022  |  Քաղաքական«Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարին բնութագրել կառուցողական․ երբևէ դուք ինձնից լսել եք, որ Ալիևը կառուցողական է»․ Սերժ Սարգսյան
23:32 31/01/2022  |  Քաղաքական«Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակեմ»․ Սերժ Սարգսյան
23:15 31/01/2022«Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից․ չի տիրապետում բանակցային գործընթացի էությանը»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
23:08 31/01/2022  |  Քաղաքական«Ապրիլյան պատերազմից հետո համանախագահների առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք»․ Սերժ Սարգսյան
22:58 31/01/2022  |  ՔաղաքականԴուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը․ Սերժ Սարգսյան
22:43 31/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
22:32 31/01/2022  |  ՔաղաքականՄեծամիտ արտահայտությունը, թե տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային, բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:53 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍԵս իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները.Սերժ Սարգսյան
11:55 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը կհեռարձակվի հունվարի 31-ին

Արխիվ

[]