ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուտը Արարատի փեշերին կամ պատմության կեղծումը՝ որպես փրկօղակ. Այլընտրանքային նախագծեր խումբ 01/31/2022 13:07 | Վերլուծություններ
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
Հայտարարությունում մեջ ասվում է. « ՀՀարտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ ունեն, ընդհանուր ուղեցույցնե՞ր։ Արդեն չես հասկանում։
Ձևակերպում առաջին. «Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է...Պետք չի՝ գնալ բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, մի բան, հետո գալ՝ տանը հայտարարել բոլորովին ուրիշ բան»։
Կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել երկրի նախկին նախագահներին, ընդունել կամ չընդունել նրանց շատ տեսակետներ, բայց պատմությունը կեղծել կտրականապես չի կարելի թույլ տալ։ Դա շատ վտանգավոր է ապագայի համար։
Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները, երբեք չի փոխել դրանք, և իր գաղափարների համար հրաժարական է տվել։ Հետևաբար՝ չուներ այլ բան բանակցելու, այլ բան ներկայացնելու խնդիր։ Իր կառավարման տարիներին ռազմական հաջողությունների ամենաթեժ պահերին կարողացել է Հայաստանը զերծ պահել դրսի կոշտ քայլերից։
Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար։ Պաշտոնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթյան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղություն և Արցախի անկախություն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալվել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ Պաշտոնավարման վերջում Քոչարյանը ստացել է Մադրիդյան սկզբունքները, որոնցով ենթադրվում էր խաղաղության մեծ ճանապարհային քարտեզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ունենալով զգալի մասնակցություն հաղթանակի հարցում, պաշտոնավարման ողջ ընթացքում հանդես է եկել խելամիտ զիջումների և երկարաժամկետ խաղաղության օգտին։ Շատ ավելի վաղ, քան նախագահ դառնալը «Աղդամը մեր հայրենի՞քն է» հռետորական հարցի դեմ «Հայկական Ժամանակը» երևի մի 100 հոդված գրած կլիներ։ Արդեն որպես նախագահ՝ Ս. Սարգսյանը փորձել է հակամարտությունից տարանջատ լուծում գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի հետ գնացել է Կազանյան պայմանագրի ստորագրմանը, որը ենթադրում էր խելամիտ զիջումներ, բայց և՝ երկարատև խաղաղության մեխանիզմներ և հեռանկար։ Այն չի ստորագրվել վերջին պահին՝ Ալիևի պատճառով։ Ս. Սարգսյանը հրապարակավ ներկայացրել է փաստաթղթի էությունը և պաշտպանել իր տեսակետը։ Ապրիլյան պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհեր չտալու համար հեռու է պահել բանակը ավելորդ «ֆիդայականությունից» և արժանացել ընդդիմության և ընդդիմադիր մամուլի կոշտ հարձակումներին։
Հայաստանի ոչ մի նախագահ իրեն թույլ չի տվել ցուցադրական, գռեհիկ «հայրենասիրություն» Շուշիում և հակառակորդի համար այլ զգայուն վայրերում, երբեք զինվորի կյանքը և բանակը չի դիտարկել որպես հոբբի, չի վիրավորել հակառակորդ երկրի ղեկավարի արժանապատվությունը և փոխադարձաբար ստացել է նույն վերաբերմունքը։
Ձևակերպում երկրորդ. «Ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից, որևէ տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի։ Այնպես որ հեքիաթները դրեք մի կողմ...»։
Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, որը կոնտակտը կամ երկխոսությունը չի տարբերում բայրաքթարներով հարձակումից։
Բայրաքթարները, թուրքական զինված ուժերի բացահայտ ներգրավվածությունը, վարձկաններին Սիրիայից տեղափոխումը առաջնագիծ հնարավոր եղան հենց հարևան երկրների հետ երկխոսության բացակայության պատճառով։
1992-ին՝ փակ սահմանների և ընթացող պատերազմի պայմաններում Հայաստանում հացի պաշարը հաշված օրերի էր մնացել։ Վարչապետ Խոսրով Հարությունյանին հաջողվել է գաղտնի նամակագրության, հետո՝ հեռախոսային բանակցությունների արդյունքում Թուրքիայի վարչապետ Դեմիրելին (նախագահը Թ. Օզալն էր) համոզել Հայաստան ուղարկել մեծ քանակությամբ հացահատիկ։ Երկաթուղով թուրքերը հացահատիկն ուղարկել են մինչև Ախուրյան, այնտեղից բեռնատարաներով այն հասցվել է ալրաղացներ։
2005-ին Ռ. Էրդողանը նամակ է ուղարկում նախագահ Քոչարյանին՝ առաջարկներով ու հետագա երկխոսության հեռանկարով։ Նույն Էրդողանը, որն այս իշխանության օրոք բայրաքթարներ ուղարկեց մեր բնակավայրերի վրա։ Բացատրե՞նք նամակի և բայրաքթարի տարբերությունը։ Քոչարյանը պատասխանում է նամակին՝ զուսպ և արժանապատիվ։ Դա այն փուլն էր, երբ աշխարհում ցեղասպանության ճանաչման շքերթ էր՝ մոտ 13 պետություն այդ տարիներին ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Բացատրե՞նք տարբերությունը՝ այդ փուլի և այսօրվա։
2008-ից Ս. Սարգսյանը սկսեց հայ-թուրքական երկխոսության փուլը։ Որպես նախագահ՝ նա այդպես էր տեսնում տարածաշրջանային դեէսկալացիայի հնարավորությունը։ Չէր թաքցնում, չէր կեղծում իր քաղաքականությունը, հասավ Ցյուրիխի արձանագրություններին՝ աշխարհի բոլոր ազդեցիկ կենտրոնների անմիջական մասնակցությամբ։
Ի՞նչ արեց այս իշխանությունը. տապալեց բոլոր ուղղություններով աշխատանքը։ Տապալեց բանակցությունները անմիջական հարևանների հետ, վատացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, զրոյական մակարդակի հասցրեց ԵՄ և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Ու ստացավ պատերազմ, ստացավ մի վիճակ, երբ որևէ մեկը չդատապարտեց պատերազմը սկսողին։ Ստացավ մի վիճակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները և սահմանային հարցերը կարգավորվում են Հայաստանի՝ որպես պարտված կողմ հակառակորդին վճարվող ռազմատուգանքի շրջանակներում։ Բացատրե՞նք տարբերությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել