ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է. Սաթիկ Սեյրանյան 01/29/2022 18:45 | ԼՐԱՀՈՍ
Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԺՄ նախագայ Սաթիկ Սեյրանյանը։
«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ես ստանձնել եմ 2017 թվականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակությունը, ապա նաև պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։
Երկրում տեղի ունեցած իրադարձությունները դարձան շատ ու շատերի արժեքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխության պատճառ։
Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թվում՝ ցավոք, միախառնվեցին նաև լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարությունների առիթ դարձավ՝ ինչպես առանձին լրատվամիջոցների ու լրագրողների, այնպես էլ՝ մամուլի հարցերով զբաղվող կազմակերությունների, մասնավորապես՝ Ժուռնալիստների միության համար։ Բայց դժվարությունները մեզ համար բազմապատկվել էին ոչ միայն այդ պատճառով: Ցավոք, տարիներ, տասնամյակներ շարունակ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի ժուռնալիստների միությունը դադարել էր գործել՝ որպես ինքնուրույն կառույց, միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի, որի դերը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, այլոց հայտարարությունների տակ ստորագրությամբ։ Հետևաբար՝ մեր թիմի և իմ առաջնային ու գլխավոր խնդիրը Ժուռնալիստների միության՝ որպես կառույցի ինքնուրույնության ու ինքնաբավության վերականգնումն էր։ Հուսամ, այդ խնդիրը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մեծամասամբ մենք կարողացել ենք առավելագույնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։
Դրա անուղղակի վկայություններից մեկն էլ անցած տարիներին տասնյակ գործող լրագրողների անդամակցությունն է Ժուռնալիստների միությանը, ինչը ես համարում եմ մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը։
Այսպիսով, Ժուռնալիստների միությունը մի կողմից՝ ուներ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, մյուս կողմից՝ նաև հենց դրանով պայմանավորված՝ տեխնիկատնտեսական վատթարագույն վիճակ, ինչը դժվարացնում էր անգամ տարրական նյութական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։
Այդ ուղղղությամբ ևս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնավորապես՝ փորձել ենք իրավական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միության, չափազանց վատ պայմաններով վարձակալության տրված և դրա հետևանքով ծագած խնդիրը։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի մեր միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը։
Ժուռնալիստների միության ինստիտուցիոնալ ինքնուրույնության բարձրացումն անցած տարիներին տվել է գործնական արդյունքներ՝ ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում մեր ակտիվության, այլ նաև միջազգային համագործակցության տեսքով։ Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։
Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Հատկապես մեր եվրոպացի գործընկերներն ակտիվորեն աջակցել են մեզ մամուլի ու խոսքի ազատության դեմ վերջին տարիներին իշխանությունների նախաձեռնած օրենսդրական և այլ գործողությունների դեմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի էր նաև 44-օրյա պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպես նաև օգտվելով միության կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվությունից՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։
Ցավոք, 2018-ի իշխանափոխության իրադարձություններից հետո ոչ միայն գործող իշխանությունների կողմից թիրախավորվեցին լրատվամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլև պառակտվեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկե, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կարողացավ որոշակիորեն համախմբել լրատվամիջոցներին մասնագիտական իրավունքների պաշտպանության հարցերում, սակայն դեռևս մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը՝ հատկապես այս՝ հանրային տարանջատվածության ու բևեռացման պայմաններում։
44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թվում խախտելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական և այլ դիրքորոշումները, և հանուն պետության և ազգային շահի՝ համախմբվել քաղաքական իշխանությունների շուրջ և վարել միասնական լրատվական քաղաքականություն: Ի պատիվ լրատվամիջոցների, խմբագիրների, նրանք միավորվեցիին հանուն ազգային և պետական իղձերի, սակայն, ինչպես հետո պարզվեց՝ իշխանության նպատակը բոլորովին այլ էր:
Այնպես որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:
Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող խոսել միայն ձեռքբերումների ու դրական իրողությունների մասին։
Նաև մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոշները՝ օբյեկտիվ, բայց շատերը՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մեր մամուլը չափից ավելի քաղաքականացված է, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային ու պետական կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների լուսաբանման վրա։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրությամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատվական վեճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգավորող, մոնիտորինգային գործունեություն իրականացնող այլ մարմիններ:
Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, մի շարք լրատվամիջոցների ստորագրությամբ, մեդիա որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ, ընդունվել է «Հայաստանի դեռևս տարիներ առաջ լրատվամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն ներկա իրողությունը վկայում է, որ դա կարծես դեռ բավարար չէ:
Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։
Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։
Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։
Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։
Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։
Հարգելի գործընկերներ,
Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից