ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին.ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը 01/29/2022 11:14 | Քաղաքական
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը.ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել.
«Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.
● Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևում զեկուցողների կողմից ՀՀ-ում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում մեր երկրում ժողովրդավարության նահանջի և ժողովրդավարության անվան տակ պետությանն ու պետական շահերին հասցված կենսական վնասների բազմաթիվ անհերքելի փաստերը:
Քաղաքական բանտարկյալների առկայությունը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակները, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական ինստիտուտների «հնազանդեցմանն» ուղղված իշխանության հարձակումների, ատելության խոսքի քարոզի, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մի շարք այլ փաստեր զեկույցում կա՛մ արտացոլված չեն, կա՛մ չեն արժանացել համազեկուցողների պատշաճ և հասցեական գնահատականի:
Ժամանակին, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, մենք ներկայացրել էինք նշված և մի շարք այլ արատավոր երևույթները ապացուցող փաստեր, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, որը ևս մեկ անգամ ընդգծում է այսպես կոչված զեկույցի միակողմանի, կանխակալ և, գուցե նաև, ուղղորդված լինելու փաստը:
Նմանօրինակ զեկույցների առկայությունը մի կողմից մոլորեցնում է միջազգային հանրությանը ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ մյուս կողմից կապիտուլյանտների խունտայի մոտ ձևավորում անպատժելիության պատրանք:
● Զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ի լրումն Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում արտահայտած զարհուրելի և խայտառակ, ադրբեջանական ստերը նմանակող մոտեցումներին բացասական ազդեցություն կարող էին ունենալ մեր երկրի բանակցային շահերին: Դրանք բոլորը մերժվել են թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի դռնփակ նիստում, որին իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, թե՛ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ադրբեջանական առաջարկների առանձին քվեարկության ժամանակ պատվիրակության ըննդիմադիր անդամը քվեարկել է դրանք մերժելու և զեկույցում դրանք չներառելու համար:
● Հաշվի առնելով քննարկման հատուկ ընթացակարգը՝ Հայկ Մամիջանյանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում ներկայացվել է թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության իրական վիճակը, թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական լկտի պահվածքը՝ տալով հստակ հասցեական գնահատականներ:
Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից:
Այս անգամ կիրառվեց ատելության խոսքի տարածման ողջ գործիքակազմը՝ ֆեյքային գրոհներից մինչև իշխանամերձ ԶԼՄ-ներ, այդ թվում հարկատուների հաշվին գործող այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության միակողմանի, մանիպուլյատիվ ուղղորդված վերնագրային ռեպորտաժներ:
Նշենք նաև, որ այս կեղտոտ արշավն իրականացվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհրդանիշ հանդիսացող հայոց փառապանծ բանակի 30-ամյակի տոնակատարություններից խորշելու և այդ փաստից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:
Զավեշտալի է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամենաբարձր պետական մակարդակով առաջ են մղվում ադրբեջանական քարոզչական թեզեր, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող լինել հայկական, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը մարդ է, որը պատասխանատու է հայ-թուրքական ստորացման գործընթացի համար:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի քվեարկությունը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը:
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ